Տատյանա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Տատյանա Հովսեփյան
Ծնվել էմայիսի 28, 1926(1926-05-28) (93 տարեկան)
ԾննդավայրԳանձակ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Տատյանա Լևոնի Հովսեփյան (1926, մայիսի 28, Գանձակ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978

Բուսաբան-սնկաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Աշխատել է նույն տեղում, 1963-1978-ին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1978-1991-ին՝ ԵԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, 1991-ից՝ գիտական խորհրդատու։

Աշխատանքները վերաբերում են աչքի եղջերաթաղանթի հիվանդությունների և վնասվածքների վիրաբուժական բուժման, պլաստիկ վիրաբուժության համար անհրաժեշտ աչքի հյուսվածքների պահածոյացման հարցերին։ ՀՀ ակնաբույժների գիտական ընկերության նախագահ (1978-1994)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աչքի հիվանդություններ (Ուսումնական ձեռնարկ), 1992 ։ տիտղթ. (Տ.Լ. Հովսեփյան)
  • Хирургическое лечение некоторых заболеваний переднего отдела глаза брефопластикой (Метод. рекомендации), 1977 ։ т.л. (Сост. Т.Л. Овсепян)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png