Լիա Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիա Օսիպյան
Ծնվել էհունվարի 15, 1930(1930-01-15) (89 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան, սնկաբան և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, Բույսերի ֆիզիոլոգիա և Սնկաբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972) և ակադեմիկոս (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և գերմաներեն
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Լիա Լևոնի Օսիպյան (հունվարի 15, 1930(1930-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1980

Ակնաբան Տատյանա Հովսեփյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1960-1961 թթ.՝ ԵՊՀ ԳՀ բաժանմունքի գիտքարտուղար, 1971-2005 թթ.՝ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, 1985-1990 թթ. և 1999-2000 թթ., միաժամանակ՝ նույն ֆակուլտետի դեկան։ Նյու Յորքի ԳԱ անդամ (1995 թվականից)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են տեսական և կիրառական սնկաբանության, սնկերի տեսակային կազմի, կարգաբանության, էկոլոգիայի, ֆիզիոլոգիական ակտիվության հարցերին։ ՀՀ-ում սնկաբանության փորձարար, ուղղության հիմնադիրն է։ Մշակել է դեյտերոմիցետների կենսական ձևերի դասակարգումը, ուսումնասիրել արտասովոր պայմանների ազդեցությունը սնկերի կենսաբանական ակտիվության վրա։ «Ստորակարգ բույսերի հիմնական խմբերի լատիներեն-ռուսերեն-հայերեն դասակարգումը» (1987) գրքի կազմողներից է[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паразитные гифальные грибы Армянской ССР, Е., 1962
  • Гифальные грибы, Е., 1975
  • Определитель грибов Закавказья, Е., 1985 (համահեղինակ).
  • Ջրիմուռների, սնկերի և քարաքոսների հիմնական խմբերի դասակարգումը, Ե., 2003:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007