Տատյանա Դորոնինա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1933[1][2] (89 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Օլեգ Բասիլաշվիլի, Էդվարդ Ռաձինսկի և Բորիս Խիմիչև |
Պարգևներ և մրցանակներ | |

Տատյանա Վասիլևնա Դորոնինա (սեպտեմբերի 12, 1933[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է (1981)[3]: 1987-2018 թվականներին եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավար-տնօրենը։ 2018 թվականի դեկտեմբերի 4-ից թատրոնի նախագահն է։
«Սովետսկի էկրան» հանդեսի ընթերցողների կողմից երեք անգամ ճանաչվել է «Տարվա դերասանուհի»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Վասիլևնա Դորոնինան ծնվել է Լենինգրադում։ Հայրը՝ Վասիլի Իվանովիչը, սերում է հին հավատացյալների ընտանիքից (Староверы), իսկ մայրը՝ Աննա Իվանովնան, գյուղական քահանայի դուստրն էր։ Դանիլովյան էվակուացիայի ժամանակ հայրը մեկնեց պատերազմ, որի ընթացքում ընտանիքը գտնվում էր շատ ծանր վիճակում։ Մինչև դպրոցն ավարտելը՝ Տատյանան դիմել էր շատ թատերական ուսումնարաններ, սակայն, աթեիստական նկատառումներից ելնելով՝ նրան ոչ մի ուսումնարանում չընդգրկեցին։ Նա ստիպված էր շարունակել կրթությունը Լենինգրադում (1945—1952): 1956 թվականին ավարտելով Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան, աշխատել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում, ապա՝ Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնում (1959-1966): Անդամագրվել է Կոմերիտական կազմակերպությանը (ՀԼԿԵՄ)։ Դորոնինայի մուտքը կինո նշանավորվեց ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի «Հորիզոն» ժապավենով (1962): Նկարահանվել է նաև ռեժիսորներ Դանիիլ Խրաբրովիցկու «Անվանականչը» (1965) Վլադիմիր Վենգերովի «Բանվորական ավան» (1965) և այլ կինոնկարներում։ Ռեժիսոր Գեորգի Նատանսոնի «Ավագ քույրը» կինոնկարում (1966), Դորոնինայի ստեղծած Նադյա Ռեզանայի դժվարին ու հետաքրքիր կերպարը բարձր գնահատվեց հանդիսատեսի կողմից և ձայների մեծամասնությամբ նա ճանաչվեց 1967 թվականի լավագույն դերասանուհին։ Նկարահանվել է ռեժիսորներ Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» (1967), Գեորգի Նատանսոնի «Նորից սիրո մասին» (1968), Կոնստանտին Վոյնովի «Հրաշալի բնավորություն (1970) կինոնկարներում։ 1973 թվականին Դորոնինան նկարահանվել է ռեժիսոր Օլեգ Բոնդարևի «Խորթ մայրը» կինոժապավենում[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է հինգ անգամ։
- Առաջին ամուսնությունը տևել է 8 տարի՝ 1955-1963 թվականներին, իսկ ամուսինը Օլեգ Վալերիանովիչ Բասիլավշիլին էր (ծնված 1934 թվականին), ով թատրոնի, կինոյի և հեռուստասերիալների դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984) է։
- Երկրորդ ամուսնությունը տևել է 3 տարի՝ 1963-1966 թվականներին, ամուսինը՝ Անատոլի Զինևիչ Յուֆիտը (1925—1978), թատերագետ էր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Երրորդ ամուսնությունը տևել է 5 տարի՝ 1966-1971 թվականներին, ամուսինը՝ Էդվարդ Ստանիսլավովիչ Ռազդինսկին (ծնված 1936 թվականին), գրող էր, դրամատուրգ, սցենարիստ և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի պատմությանը վերաբերվող բազմաթիվ գրգերի հեղինակ։
- Չորրորդ ամուսնությունը տևել է 9 տարի՝ 1973-1982 թվականներին, ամուսինը՝ Բորիս Պետրովիչ Խիմիչևը (1933—2014), թատրոնի և կինոյի դերասան էր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1993)։
- Հինգերորդ ամուսնությունը տևել է 3 տարի՝ 1982-1985 թվականներին, ամուսինը՝ Ռոբերտ Դմիտրևիչ Տոխնենկոն, Կենտրոնական կոմիտեի (ՀամԼԿԵՄ) աշխատակից է եղել և Նավթարդյունաբերության գլխավոր տնօրենը։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
- Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
- Ոսկե դիմակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Доронина Татьяна Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Татьяна Доронина в энциклопедии «Кругосвет»
- ↑ Велигжанина А. 5 мужей Татьяны Дорониной // Комсомольская правда : газета. — 2003. — № 22958.
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս գրողներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Խորհրդային դերասանուհիներ