Տանյա Ստուպար-Տրիֆունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանյա Ստուպար-Տրիֆունովիչ
սերբ.՝ Тања Ступар Трифуновић
Ծնվել է1977
ԾննդավայրԶադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունԲանյա Լուկայի համալսարան
Մասնագիտությունգրող, արձակագիր և բանաստեղծ

Տանյա Ստուպար-Տրիֆունովիչ (սերբ.՝ Тања Ступар Трифуновић, 1977, Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ գրող, որը հրատարակել է բանաստեղծությունների չորս գիրք և մեկ առակների գիրք: Բոսնիական մի քանի մրցանակների դափնեկիր պոեզիայի և արձակի բնագավառում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյա Ստուպար-Տրիֆունովիչը ծնվել է 1977 թվականին Զադարում: Ավարտել է Բանյա Լուկայի համալսարանի փիլիսոփայության, սերբական լեզվի և գրականության բաժինը: Պատերազմի հետ կապված նա տեղափոխվեց Բանյա Լուկա[1]: Նա հրապարակել է բանաստեղծությունների չորս գիրք և առակների մեկ գիրք, բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, լեհերեն, սլովեներեն, մակեդոներեն, հունգարերեն, դանիերեն, ֆրանսերեն և ռուսերեն (թարգմանիչ՝ Դմիտրի Վոլժանին): «Ինչի մասին են մտածում բարբարոսները նախաճաշի շուրջ» գիրքը, որպես Բոսնիա և Հերցեգովինայում 2007-2008 թվականների լավագույն գիրք, ներկայացվել է CEE Literature Award մրցանակին (Արևելյան և Հարավ-արևելյան Եվրոպայի գրական մրցանակ), ընկել լավագույնների մեջ, որի համար Ստուպար-Տրիֆունովիչը որպես նվեր ստացել է տուն Վիեննայում: 2009 թվականին «Գլխավոր հերոսը՝ մարդ, որն անհաջող սիրահարվեց» գիրքն արժանացավ «Fra Grgo Martic» մրցանակին, որպես լավագույն բանաստեղծությունների գիրք, մտել է մի քանի բոսնիական և օտար բանաստեղծությունների ժողովածուների մեջ: Ստուպար-Տրիֆունովիչը նաև հանդիսանում է «Պուտեվի» գրական ամսագրի խմբագիրը: Ներկայացվել է EU Prize for Literature 2016-ին (Եվրամիության գրականության մրցանակ 2016)[2]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչի մասին են մտածում բարբարոսները նախաճաշի շուրջ (սերբ.՝ О чему мисле варвари док доручкују)
  • Գլխավոր հերոսը՝ մարդ, որն անհաջող սիրահարվեց (սերբ.՝ Главни јунак је човјек који се заљубљује у несрећу)
  • Ժամացույց մայրիկի սենյակում (սերբ.՝ Сатови у мајчиној соби)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тања Ступар Трифуновић: Сатови у мајчиној соби, Завод за уџбенике и наставна средства, Источно Сарајево, 2014.