Տաղտկալի մարդը (ֆիլմ)
Տաղտկալի մարդը ֆր.՝ L'Emmerdeur | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1] և բադի մուվի |
Թվական | 1973 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Édouard Molinaro?[1] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Մնուշկին |
Սցենարի հեղինակ | Ֆրանսիս Վեբեր |
Դերակատարներ | Լինո Վենտուրա, Ժաք Բրել, Նինո Կաստելնուվո, Caroline Cellier?, Ժան-Պիեր Դարրաս, François Dyrek?, André Valardy?, Պիեր Կոլե, Édouard Molinaro?, Առլետ Բալկիս, Éric Vasberg?, Jacques Galland?, Jean Franval?, Jean-Louis Tristan?, Xavier Depraz?, Sylvain Lévignac?[2], Pierre Forget?[2], Serge Sauvion?[2], Michele Gammino?[2] և Liza Braconnier?[2] |
Օպերատոր | Ռաուլ Կուտար |
Երաժշտություն | Ժաք Բրել |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա և Մոնպելիե[3] |
Տևողություն | 80 րոպե |
Տաղտկալի մարդը (անգլ.՝ L'Emmerdeur) - ֆրանսիական կոմեդիան նկարահանվել 1973 թվականին Էդուար Մոլինարոյի կողմից, Ֆրանսիս Վեբերի «Կոնտրակտ» պիեսի հիման վրա: 2008 թվականի Ֆրենսիս վեբերը նկարահանեց ֆիլմի վերամշակված տարբերակը : Ֆիլմի ամերիկյան տարբերակը դուրս է եկել 1981 թվականին և կոչվում է Մտերիմ ընկեր (անգլ.՝ Buddy, Buddy): Կա նաև ֆիլմի հնդկական տարբերակը, որը նկարահանվել է 2012 թվականի և կոշվում է «Bumboo»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ առավոտյան Փարիզում պայթյուն որոտաց՝ պայթել է Սիթրոեն DS - ը, որը պատկանում է մեծամասշտաբ կաշառակերության գործով կարևոր վկայի: Վկան չի տուճել, քանի որ ղեկին եղել է դռնապանը, ով փորձում էր տեղափոխել սխալ կայնված մեքենան։ Բացի բակ մաքրողից տուժել է նաև մեքենան ականապատած վարձու մարդասպանը, ում վերացրել են, քանի որ չի կատարել հանձնարարությունը: Գործը ավարտելու համար կանչել են պրոֆեսիոնալ վարձու մարդասպան Ռալֆ Միլանին:
Վկան վկայություն պետք է տա Մոնպելիե քաղաքի Արդարադատության Պալատում: Չստացված մահափորձից հետո ընդունվել են անվտանգության բոլոր միջոցները՝ համարյա ամբողջ քաղաքը պատված է ոստիկաններով և ժանդարմներով, ճանապարհների ստուգվում են բոլորի փաստաթղթերը… բայց Ռալֆ Միլանի համար վաղուց հյուրանոցում պատվիրված է համար, որի լուսամուտը Արդարադատության Պալատի մուտքի դիմաց է: Միլանը ունի մեծ ճամպրուկ, որը չվստահեց միջանցքայինին, քանի որ այնտեղ ծալվող հրացան է՝ օպտիկական դիտակետով: Մինչ վկային կբերեն, Միլանը ունի երկուսուկես ժամ և նա դանդաղ հավաքում է հրացանը:
Այդ ժամանակ Միլանի հարևան կից սենյակում կոմիվոյաժոր(շրջիկ գործակալ) Ֆրանսուա Փինյոնը զանգում է իր գրեթե նախկին կնոջը, ով հեռացել է հոգեբույժի հետ: Հանդիպման առաջարկին մերժում ստանալով էմոցիոնալ Ֆրանսուան գնում է լոգարան և կախվում է ջրատար խողովակից: Բայց քանի որ «Տաղտկալի մարդը» քրեական մարտաֆիլմ չէ, այլ կոմեդիա, խողովակը չդիմանալով պոկվում է և Ֆրանսուան ողջ է մնում: Միջանցքայինը նրան գտնում է լրիվ հուսալքված, նստած պայթած խողովակից հոսող ջրի տակ և վախեցած կանչում է Միլանին։ Միլանը դուրս է հանում Ֆրանսուային և համոզում միջանցքայինին, որ չդիմի ոստիկանութուն: Դա հասկանալի է՝ Միլանին ոստիկանների հետ հանդիպում պետք չէ:
Բնավորության կռվում երկաթե Միլանը զիջում է տաքարյուն և նյարդային Փինյոնին, և ահա վարձու մարդասպանը ստիպված է զանգել նրա կնոջը: Նա խոսում է նույն հոգեբանի հետ, ում մոտ գնացել է Ֆրանսուայի կինը: Դա և դարձավ Միլանի կանխորոշված ճակատագիրը…
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լինո Վենտուրա - Ռալֆ Միլան
- Ժակ Բրել - Ֆրանսուա Փինյոն
- Каролин Селье - Լուիզա Փինյոն
- Жан-Пьер Дарра - բժիշկ Ֆուքս
- Նինո Կաստելնուվո - միջանցքային
- Քսավյե Դեպրա - Լուի Ռանդոնի
- Ժան - Լուի Թրիսթան - հյուրանոցի տեսուչ
- Անդրե Վառլադի - ամերկացի ինքնաարգելակիչ
- Ժան Ֆրանվայլ - բեռնատարի վարորդ
- Պյեր Կոլլե - մսավաճառ
- Արլետ Բալկի - հիվանդ
- Էրիկ Վասբեր - ավտոարշավորդ
- Ֆրանսուա Դյուրեկ - Ֆելիքս, նախկին զոհ
- Անժելա Կարդիլե - ապագա մայր
- Էդուարդ Մոլինարո - բարմեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|