Նինո Կաստելնուվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Կաստելնուվո
իտալ.՝ Nino Castelnuovo
Ծնվել էհոկտեմբերի 28, 1936
ԾննդավայրԼեկկո, Իտալիա
Մահացել էսեպտեմբերի 6, 2021(2021-09-06)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1959 - ներկա
IMDbID 0144875
Նինո Կաստելնուվո՝ Վիքիպահեստ

Նինո Կաստելնուվո (իտալ.՝ Nino Castelnuovo, հոկտեմբերի 28, 1936, Լեկկո), իտալացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ Նինո Կաստելնուվոյին մեծ ճանաչում է բերել «Շերբուրյան հովանոցներ» մյուզիքլում սիրահարված ավտոմեխանիկ Գի Ֆուշի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելնուվոն ծնվել է 1936 թվականին, Լեկկո քաղաքում, աղքատ ընտանիքում։ Աշխատել է ներկարար, փականագործ և բանվոր։ Երիտասարդ ժամանակ Նինոն տեղափոխվել է Միլան, որտեղ սկսել է աշխատել առևտրի կենտրոնում և սովորել «Պիկոլո» թատրոնի դերասանական դպրոցում[4]։ 1957 թվականին RAI հեռուստաընկերության մանկական հեռուստաշոու «Zurli il mago del giovedì» ժամանակ նա միմոսի դերում դեբյուտն է անցկացրել կարիերայում[4][5]։

1959 թվականին Կաստելնուովոն առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, «Անիծված խառնաշփոթությունում» խաղալով փոքր դեր։ Հետագայում նա շարունակեց կինոյում խաղալ երկրորդական դերեր[4]։ 1962 թվականին մասնակցել է ամերիկյան «Walt Disney anthology television series» հեռուստաշուոին, որը հյուրախաղերով հանդես էր գալիս Իտալիայում։ Շոում նա «Escapade in Florence» մինի-ֆիլմի երկու էպիզոդներում հայտնվել է Աննետտ Ֆունիչելլոյի հետ, որոնցում երգել է, նվագել կիթառ և «Dream Boy» ուրախ տարանտելային ավելացրել իտալերեն բանաստեղծություններ[6]։

1964 թվականին Կաստելնուովոն «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր, ինչը նրան մեծ ճանաչում է բերել։ Ֆիլմում նրա խաղընկերը Քեթրին Դենյովն է եղել։ Ֆիլմը լավագույն օտարալեզու ֆիլմ կարգավիճակում ներկայացվել է «Օսկար» մրցանակի և Կաննի փառատոնին արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի[4]։

Վարձույթով ֆիլմերի ձախողումից հետո, որոնցում Կաստելնուովոն խաղում էր գլխավոր դերեր (ֆրանս-իտալական «Նոր աշխարհ» ֆիլմ և ամերիկական «The Reward» վեստերն)[4], նա կարիերան շարունակեց Իտալիայում։ 1967 թվականին Կաստելնուովոն «I promessi sposi» մինի-սերիալում Ռենցոյի դերի շնորհիվ մեծ ճանաչում ունեցավ Իտալիայում[4][5]։ 1969 թվականին Կաստելնուովոն «The Five Man Army» սպագետի-վեստերնում խաղացել է մեքսիկացի հեղափոխականի դեր, իսկ «Camille 2000» ֆիլմում տարել է գլխավոր դերը[7]։

Հետագայում կարիերայի մեծ մասը նկարահանվել է եվրոպական հեռուստատեսային սերիալներում[4]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա շարունակել է հանդես գալ իտալական թատրոնում։

2005 թվականին գլաուկոմայի պատճառով նա կուրացել է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիծված խառնաշփոթություն (1959)
  • Il gobbo (1960)
  • La garçonnière (1960)
  • Ռոկկոն և նրա ընկերները (1960)
  • Հրեշտակը կարմրի մեջ (1960)
  • Tutti a casa (1960)
  • Giorno per giorno disperatamente (1961)
  • Laura nuda (1961)
  • Un giorno da leoni (1961)
  • Il giorno più corto (1963)
  • La smania addosso (1963)
  • Շերբուրսկյան հովանոցներ (1964)
  • Sette contro la morte (1964)
  • Una sporca faccenda (1964)
  • Made in Italy (1965) (մաս Il lavoro)
  • Racconti a due piazze (1965)
  • The Reward (1965)
  • Andremo in città (1966)
  • Ստեղծում (1966)
  • Le colt cantarono la morte e fu... tempo di massacro (1966)
  • Նոր աշխարհ (1966)
  • La cintura di castità (1968)
  • Rose rosse per il führer (1968)
  • Սեր և զայրույթ (1969)
  • Camille 2000 (1969)
  • Certo, certissimo, anzi... probabile (1969)
  • Mercanti di vergini (1969)
  • Salvare la faccia (1969)
  • Un esercito di cinque uomini (1969)
  • Il divorzio (1970)
  • Bella di giorno moglie di notte (1971)
  • Colpo grosso... grossissimo... anzi probabile (1972)
  • Gott schützt die Liebenden (1973)
  • Il prato macchiato di rosso (1973)
  • L'emmerdeur (1973)
  • Un amour de pluie (1974)
  • Amore mio spogliati... che poi ti spiego! (1975)
  • La collegiale (1975)
  • Nude per l'assassino (1975)
  • Quella età maliziosa (1975)
  • Sette uomini d'oro nello spazio (1979)
  • L'univers de Jacques Demy (1995)
  • Անգլիացի պացիենտը (1996)
  • Qui scorre il fiume (2008)
  • Il sottile fascino del peccato (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ilmessaggero.it/AMP/persone/nino_castelnuovo_morto_roma_malattia-6181350.html
  2. https://www.newsit.gr/kosmos/pethane-o-ithopoios-nino-kastelnouovo/3359220/
  3. Nino Castelnuovo, 'The Umbrellas of Cherbourg' Star, Dies at 84 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Enrico Lancia, Roberto Chiti, Roberto Poppi (1996). Dizionario del cinema italiano: Gli attori. Gremese Editore, 2003. ISBN 8884402131.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 F. Cappa, Piero Gelli, Marco Mattarozzi. Dizionario dello spettacolo del '900. Dalai editore, 1998. ISBN 8880892959.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Joan Crosby (1969 թ․ հունիսի 9). «Disney's Florence Escapade' Concludes». Pittsburgh Press.
  7. Roberto Chiti, Roberto Poppi, Enrico Lancia, Mario Pecorari. Dizionario del cinema italiano. I film. Gremese Editore, 1992. ISBN 8876055932.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]