Տաղտկալի մարդը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Տաղտկալի մարդը
L'Emmerdeur
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Belgium.svg Բելգիա
Ժանր կինոկատակերգություն[1] և բադի մուվի
Թվական 1973
Լեզու ֆրանսերեն
Ռեժիսոր Édouard Molinaro[1]
Պրոդյուսեր Alexandre Mnouchkine
Սցենարի հեղինակ Ֆրանսիս Վեբեր
Դերակատարներ Լինո Վենտուրա, Ժաք Բրել, Նինո Կաստելնուվո, Caroline Cellier, Ժան-Պիեր Դարրաս, François Dyrek, André Valardy, Պիեր Կոլե, Édouard Molinaro, Առլետ Բալկիս, Éric Vasberg, Jacques Galland, Jean Franval, Jean-Louis Tristan և Xavier Depraz
Օպերատոր Ռաուլ Կուտար
Երաժշտություն Ժաք Բրել
Տևողություն 80 րոպե

Տաղտկալի մարդը (անգլ.՝ L'Emmerdeur) — ֆրանսիական կոմեդիան նկարահանվել 1973 թվականին Էդուար Մոլինարոյի կողմից, Ֆրանսիս Վեբերի «Կոնտրակտ» պիեսի հիման վրա: 2008 թվականի Ֆրենսիս վեբերը նկարահանեց ֆիլմի վերամշակված տարբերակը : Ֆիլմի ամերիկյան տարբերակը դուրս է եկել 1981 թվականին և կոչվում է Մտերիմ ընկեր (անգլ.՝ Buddy, Buddy): Կա նաև ֆիլմի հնդկական տարբերակը, որը նկարահանվել է 2012 թվականի և կոշվում է «Bumboo»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ առավոտյան Փարիզում պայթյուն որոտաց՝ պայթել է Սիթրոեն DS - ը, որը պատկանում է մեծամասշտաբ կաշառակերության գործով կարևոր վկայի: Վկան չի տուճել, քանի որ ղեկին եղել է դռնապանը, ով փորձում էր տեղափոխել սխալ կայնված մեքենան։ Բացի բակ մաքրողից տուժել է նաև մեքենան ականապատած վարձու մարդասպանը, ում վերացրել են, քանի որ չի կատարել հանձնարարությունը: Գործը ավարտելու համար կանչել են պրոֆեսիոնալ վարձու մարդասպան Ռալֆ Միլանին:

Վկան վկայություն պետք է տա Մոնպելիե քաղաքի Արդարադատության Պալատում: Չստացված մահափորձից հետո ընդունվել են անվտանգության բոլոր միջոցները՝ համարյա ամբողջ քաղաքը պատված է ոստիկաններով և ժանդարմներով, ճանապարհների ստուգվում են բոլորի փաստաթղթերը… բայց Ռալֆ Միլանի համար վաղուց հյուրանոցում պատվիրված է համար, որի լուսամուտը Արդարադատության Պալատի մուտքի դիմաց է: Միլանը ունի մեծ ճամպրուկ, որը չվստահեց միջանցքայինին, քանի որ այնտեղ ծալվող հրացան է՝ օպտիկական դիտակետով: Մինչ վկային կբերեն, Միլանը ունի երկուսուկես ժամ և նա դանդաղ հավաքում է հրացանը:

Այդ ժամանակ Միլանի հարևան կից սենյակում կոմիվոյաժոր(շրջիկ գործակալ) Ֆրանսուա Փինյոնը զանգում է իր գրեթե նախկին կնոջը, ով հեռացել է հոգեբույժի հետ: Հանդիպման առաջարկին մերժում ստանալով էմոցիոնալ Ֆրանսուան գնում է լոգարան և կախվում է ջրատար խողովակից: Բայց քանի որ «Տաղտկալի մարդը» քրեական մարտաֆիլմ չէ, այլ կոմեդիա, խողովակը չդիմանալով պոկվում է և Ֆրանսուան ողջ է մնում: Միջանցքայինը նրան գտնում է լրիվ հուսալքված, նստած պայթած խողովակից հոսող ջրի տակ և վախեցած կանչում է Միլանին։ Միլանը դուրս է հանում Ֆրանսուային և համոզում միջանցքայինին, որ չդիմի ոստիկանութուն: Դա հասկանալի է՝ Միլանին ոստիկանների հետ հանդիպում պետք չէ:

Բնավորության կռվում երկաթե Միլանը զիջում է տաքարյուն և նյարդային Փինյոնին, և ահա վարձու մարդասպանը ստիպված է զանգել նրա կնոջը: Նա խոսում է նույն հոգեբանի հետ, ում մոտ գնացել է Ֆրանսուայի կինը: Դա և դարձավ Միլանի կանխորոշված ճակատագիրը…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինո Վենտուրա — Ռալֆ Միլան
  • Ժակ Բրել — Ֆրանսուա Փինյոն
  • Каролин Селье — Լուիզա Փինյոն
  • Жан-Пьер Дарра — բժիշկ Ֆուքս
  • Նինո Կաստելնուվո — միջանցքային
  • Քսավյե Դեպրա — Լուի Ռանդոնի
  • Ժան - Լուի Թրիսթան — հյուրանոցի տեսուչ
  • Անդրե Վառլադի — ամերկացի ինքնաարգելակիչ
  • Ժան Ֆրանվայլ — բեռնատարի վարորդ
  • Պյեր Կոլլե — մսավաճառ
  • Արլետ Բալկի — հիվանդ
  • Էրիկ Վասբեր — ավտոարշավորդ
  • Ֆրանսուա Դյուրեկ — Ֆելիքս, նախկին զոհ
  • Անժելա Կարդիլե — ապագա մայր
  • Էդուարդ Մոլինարո — բարմեն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0072934/ Ստուգված է հուլիսի 1-ին 2016: