Տալմոն Մարկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալմոն Մարկո
Դիմանկար
Ծնվել է1973
ԾննդավայրԻսրայել
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն, գործարար և ծրագրավորող
ԱշխատավայրՎայբեր

Տալմոն Մարկո (1973, Իսրայել), հրեական ծագմամբ ամերիկացի գործարար, Juno և Վայբեր ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[1]։ Վերջինս սմարթֆոնների համար նախատեսված VoIP ծրագիր է, որն աշխատում է Անդրոիդ, iOS, Symbian, Windows Phone, Bada ապրանքանիշերի հեռախոսների վրա։ Հավելվածն ունի շուրջ 400 000 օգտվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոն ծնվել է Իսրայելում։ Ծառայել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում[2]։ Թել Ավիվի համալսարանում ստացել է համակարգչային գիտության և մենեջմենթի բակալավրի աստիճան։ Ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ անց է կացրել չափահաս կյանքի մեծ մասը[3]։

1997 թվականին համահիմնադրել է «Expand Networks, Ltd.» ընկերությունը և մինչև 2004 թվականը եղել կազմակերպության նախագահը։

1998 թվականին համահիմնադրել է «iMesh» ընկերությունը, որտեղ մինչև 2010 թվականն զբաղեցրել է կազմակերպության նախագահի պաշտոնը։

2010 թվականին Իգոր Մագազինիկի հետ միասին համահիմնադրել է Viber ընկերությունը։ Իգորը եղել է Տալմոնի համածառայակիցը[4]։ Մարկոն զբաղեցրել է Viber-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[2][5]։ 2014 թվականին Viber ընկերությունը $900,000,000-ով վաճառվել է Rakuten ընկերությանը[6]։

2016 թվականին նա հիմնադրել է Juno ընկերությունը։ Վերջինս հավելված է, որն զբաղվում է այլ մարդկանց հետ ճանապարհը կիսելով[7]։ 2017 թվականին Gett ընկերությունը Junon-ն գնել է $200,000,000-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Talmon Marco». Crunchbase. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 «Executive Profile - Talmon Marco». Bloomberg Businessweek. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Robin Wauters. «200,000,000 mobile users, for starters – Q&A with Viber CEO Talmon Marco». The Next Web. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. The Skype Killers of Belarus By Brett Forrest August 23, 2012, Bloomberg Businessweek, Technology
  5. «Profile of Talmon Marco». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Shu, Catherine. «Japanese Internet Giant Rakuten Acquires Viber For $900M». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Why ride-sharing startup Juno chose to launch in New York». Upstart Business Journal. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.