Վայբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Viberից)
Վայբեր
Изображение логотипа
ՏեսակVoIP - սերվիս, սոֆտֆոն, IM
ՀեղինակԻգր Մագազիննիկ, Թալմոն Մարկո
Նախագծումը՝Rakuten?
Գրված է՝Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուրիշ 25 լեզու
ՕՀiOS, Անդրոիդ, BlackBerry OS, Windows Phone և բազմապլատֆորմ
Լույս տեսավ՝2010 թվականի դեկտեմբերի 2-ին[1]
ՊլատֆորմiOS և Անդրոիդ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքviber.com
 Viber Վիքիպահեստում

Վայբեր (Viber, արտասանությունը vaɪbə[2][3]) սմարթֆոնների համար նախատեսված VoIP ծրագիր, աշխատում է Անդրոիդ, BlackBerry OS, iOS, Symbian, Windows Phone, Bada ապրանքանիշերի հեռախոսների վրա։ Աշխատում է նաև Windows, OS X և Linux[4] ապրանքանիշերի համակարգիչների վրա։ Ինտեգրվում է հասցեային գրքում և իրավազորվում է հեռախոսահամարների հիման վրա։ Կարելի է կատարել անվճար զանգեր Wi-Fi-ի, 3G-ի և 4G-ի օգնությամբ։ Կարող եք ուղարկել տեքստային, ձայնային եւ տեսային հաղորդագրություններ, փաստաթղթեր, պատկերներ, տեսանյութեր եւ ֆայլեր, ինչպես նաեւ անցանց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Viber ծրագրի գաղափարը պատկանում է Թալմոն Մարկոյին և Իգր Մագազիննիկին[5]։

Առաջին անգամ Viber ծրագիրը բաց է թողվել iPhone հեռախոսի մեջ 2010 թվականի դեկտեմբերին։

Android ապրանքանիշերի սմարտֆոնների մեջ դուրս է եկել 2011 թվականի մայիսին ունենալով 50000 օգտվողներ, վերջնական տարբերակը դուրս է եկել 2012 թվականի հուլիս ամսին[6]։

Viber-ը BlackBerry, Bada և Windows Phone ապրանքանիշերի սմարթֆոնների համար դուրս է եկել 2012 թվականի մայիսին։ Մեկ տարուց հետո՝ 2013 թվականին թարմացվում է iOS ապրանքանիշերի համար հասնելով մինչև 3.0 վերսիային, որը թույլատրեց Viber ծրագիրը տեղադրել Windows-ի և OS XDesktop-ների վրա։

2014 թվականի հունվարի 14-ին Rakuten ճապոնական ընկերությունը միանում է Viber-ին 900 000 000 դոլլլարով[7][8]։

Սակայն 2014 թվականի փետրվար ամսին ավարտվում է նրանց գործարքը։

Համաձայն Rakuten ընկերության ֆինանսական հաշվետվությանը, 2013 թվականին նա մեսենջերը տալիս է որպես օգնություն $ 1,5 000 000-ով[9]։

Ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսենջերի տնօրենը ունի Լյուքսեմբուրգում գտնվող միջազգային Viber Media ընկերության գլխավոր գրասեյակը[10]։ Ինչպես նաև Բելառուսիայում (Մինսկ[11], Բրեստ) և Իսրայելում գտնվող մի քանի կետեր[12]։ Ընկերությանը հովանավորել են հենց մեսենջերի ստեղծողները[13]։ Սկսած 2014 թվականի փետրվարից ամբողջ ընկերությունը պատկանում է Rakuten ճապոնական ընկերության միլարդատեր՝ Հիրոսի Միկիտանիին[14]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականից կա մի այլ ծրագիր՝ ViberOut, որով զանգելը Viber-ի նման անվճար չեն, այլ՝ վճարովի և այն ընդհանրապես կապ չունի Viber-ի հետ։
  • 2013 թվականի օգոստոսի սկզբին ծառայությունը ունեցել է ավելի քան 200 000 000 օգտվողներ՝ 193 տարբեր երկրներում, այդ թվում 300 000 Լիվանում և մի քանի միլիոն Եգիպտոսում[15]։ 2014 թվականի նոր տնօրենը հայտարարում է, որ Viber-ով օգտվողների քանակը՝ պլանշետներում, սմարթֆոններում, համակարգիչներում կազմում է 280 000 000, որից 100 000 000 հաղորդակցվում են իրար հետ մեսենջերի օգնությամբ՝ գոնե ամիսը մեկ անգամ[14]։ 2015 թվականի օգոստոսում Viber-ը հայտարարում է, որ իր օգտվողների քանակը կազմում է 600 000 000։ 2015 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում օգտվողների քանակը կազմում էր 50 000 000 մարդ[16]։
  • Viber Support ընկերության օգնողներից մեկը՝ Սիրիական Էլեկտրոնային Բանակն է, որը 2013 թվականի հուլիսին հեռացվել է[17]։
  • 2015 թվականին, համաձայն «Անձնական տվյալների» օրենքի, Ռուսաստանի տարածքում բոլոր տվյալները մնում են և ոչ մի այլ երկիր չի կարողանում իմանալ[18]։
  • 2016 թվականին Western Union ընկերությունը Viber-ի համաձայնությամբ, մի օրենք մտցրեց, որ կարող են նաև մեսենջերով կատարել դրամային թարգմանություններ ամբողջ աշխարհում։
  • 2016 թվականի ապրիլին մտցվել է Viber-ի մեջ մի ծրագիր՝ «Փակ չատ» անվանումով, որը հնարավորություն է տալիս հաղորդագրությունները թաքուն պահել[19]։
  • 2016 թվականին ընկերությունը գնել է նոր անուն՝ Viber.ru , Ռուս ձեռնարկատեր՝ Վյաչեսլավա Սեմենչուկայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Viber comes to Symbian, adds HD voice calling and group messaging to Nokia Lumia handsets
  2. Официальный видеоролик Viber(անգլ.)
  3. Игорь Магазинник, со-основатель Viber — произношение [vaɪbə] на 2:10, 4:46 и др.
  4. «Viber for Linux».
  5. «Это такая штука, где можно подглядывать за другими в замочную скважину»
  6. The Wait Is Over: Viber Releases Android App, Boasts 12 Million Active Users|TechCrunch
  7. Популярный сервис может быть выставлен на продажу
  8. «Японцы оценили израильскую фирму в 900 миллионов долларов». Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  9. Настя Черникова. Игорь Магазинник: «Поколение Z не обсуждает новости» Արխիվացված 2017-01-20 Wayback Machine «Секрет фирмы», 26.03.2015
  10. «Viber — DMCA Policy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  11. Viber — Minsk
  12. Top 10 iPhone Apps from Israel
  13. The Skype Killers of Belarus, Brett Forrest // BusinessWeek, August 23, 2012: «Talmon Marco and Igor Magazinik co-founded Viber just under two years ago.»
  14. 14,0 14,1 Звонок за $ 900 млн // Ведомости, № 26 (3530), 17 февраля 2014
  15. «Власти Египта опасаются израильской аппликации для мобильников». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  16. Viber догоняет WhatsApp, Alphabet отчитался за III квартал. Вести.net, 26.10.2015
  17. Viber support page hacked by Syrian Electronic Army, most user info remains safe
  18. Viber перенёс персональные данные пользователей в Россию — The Village — The Village — поток «Новости»
  19. Ъ-Новости — Viber вводит функцию «скрытого чата»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]