Վայբեր
![]() | |
---|---|
Տեսակ | VoIP - սերվիս, սոֆտֆոն, IM |
Հեղինակ | Իգր Մագազիննիկ, Թալմոն Մարկո |
Նախագծումը՝ | Rakuten? |
Գրված է՝ | Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուրիշ 25 լեզու |
ՕՀ | iOS, Անդրոիդ, BlackBerry OS, Windows Phone և բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | 2010 թվականի դեկտեմբերի 2-ին[1] |
Պլատֆորմ | iOS և Անդրոիդ |
Կայք | viber.com |
![]() |
Վայբեր (Viber, արտասանությունը vaɪbə[2][3]) սմարթֆոնների համար նախատեսված VoIP ծրագիր, աշխատում է Անդրոիդ, BlackBerry OS, iOS, Symbian, Windows Phone, Bada ապրանքանիշերի հեռախոսների վրա։ Աշխատում է նաև Windows, OS X և Linux[4] ապրանքանիշերի համակարգիչների վրա։ Ինտեգրվում է հասցեային գրքում և իրավազորվում է հեռախոսահամարների հիման վրա։ Կարելի է կատարել անվճար զանգեր Wi-Fi-ի, 3G-ի և 4G-ի օգնությամբ։ Կարող եք ուղարկել տեքստային, ձայնային եւ տեսային հաղորդագրություններ, փաստաթղթեր, պատկերներ, տեսանյութեր եւ ֆայլեր, ինչպես նաեւ անցանց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Viber ծրագրի գաղափարը պատկանում է Թալմոն Մարկոյին և Իգր Մագազիննիկին[5]։
Առաջին անգամ Viber ծրագիրը բաց է թողվել iPhone հեռախոսի մեջ 2010 թվականի դեկտեմբերին։
Android ապրանքանիշերի սմարտֆոնների մեջ դուրս է եկել 2011 թվականի մայիսին ունենալով 50000 օգտվողներ, վերջնական վերսիան դուրս է եկել 2012 թվականի հուլիս ամսին[6]։
Viber-ը BlackBerry, Bada և Windows Phone ապրանքանիշերի սմարթֆոնների համար դուրս է եկել 2012 թվականի մայիսին։ Մեկ տարուց հետո՝ 2013 թվականին թարմացվում է iOS ապրանքանիշերի համար հասնելով մինչև 3.0 վերսիային, որը թույլատրեց Viber ծրագիրը տեղադրել Windows-ի և OS X-ի Desktop-ների վրա։
2014 թվականի հունվարի 14-ին Rakuten ճապոնական ընկերությունը միանում է Viber-ին 900 000 000 դոլլլարով[7][8]։
Սակայն 2014 թվականի փետրվար ամսին ավարտվում է նրանց գործարքը։
Համաձայն Rakuten ընկերության ֆինանսական հաշվետվությանը, 2013 թվականին նա մեսենջերը տալիս է որպես օգնություն $ 1,5 000 000-ով[9]։
Ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեսենջերի տնօրենը ունի Լյուքսեմբուրգում գտնվող միջազգային Viber Media ընկերության գլխավոր գրասեյակը[10]։ Ինչպես նաև Բելառուսիայում (Մինսկ[11], Բրեստ) և Իսրայելում գտնվող մի քանի կետեր[12]։ Ընկերությանը հովանավորել են հենց մեսենջերի ստեղծողները[13]։ Սկսած 2014 թվականի փետրվարից ամբողջ ընկերությունը պատկանում է Rakuten ճապոնական ընկերության միլարդատեր՝ Հիրոսի Միկիտանիին[14]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականից կա մի այլ ծրագիր՝ ViberOut, որով զանգելը Viber-ի նման անվճար չեն, այլ՝ վճարովի և այն ընդհանրապես կապ չունի Viber-ի հետ։
- 2013 թվականի օգոստոսի սկզբին ծառայությունը ունեցել է ավելի քան 200 000 000 օգտվողներ՝ 193 տարբեր երկրներում, այդ թվում 300 000 Լիվանում և մի քանի միլիոն Եգիպտոսում[15]։ 2014 թվականի նոր տնօրենը հայտարարում է, որ Viber-ով օգտվողների քանակը՝ պլանշետներում, սմարթֆոններում, համակարգիչներում կազմում է 280 000 000, որից 100 000 000 հաղորդակցվում են իրար հետ մեսենջերի օգնությամբ՝ գոնե ամիսը մեկ անգամ[14]։ 2015 թվականի օգոստոսում Viber-ը հայտարարում է, որ իր օգտվողների քանակը կազմում է 600 000 000։ 2015 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում օգտվողների քանակը կազմում էր 50 000 000 մարդ[16]։
- Viber Support ընկերության օգնողներից մեկը՝ Սիրիական Էլեկտրոնային Բանակն է, որը 2013 թվականի հուլիսին հեռացվել է[17]։
- 2015 թվականին, համաձայն «Անձնական տվյալների» օրենքի, Ռուսաստանի տարածքում բոլոր տվյալները մնում են և ոչ մի այլ երկիր չի կարողանում իմանալ[18]։
- 2016 թվականին Western Union ընկերությունը Viber-ի համաձայնությամբ, մի օրենք մտցրեց, որ կարող են նաև մեսենջերով կատարել դրամային թարգմանություններ ամբողջ աշխարհում։
- 2016 թվականի ապրիլին մտցվել է Viber-ի մեջ մի ծրագիր՝ «Փակ չատ» անվանումով, որը հնարավորություն է տալիս հաղորդագրությունները թաքուն պահել[19]։
- 2016 թվականին ընկերությունը գնել է նոր անուն՝ Viber.ru , Ռուս ձեռնարկատեր՝ Վյաչեսլավա Սեմենչուկայից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Viber comes to Symbian, adds HD voice calling and group messaging to Nokia Lumia handsets
- ↑ Официальный видеоролик Viber(անգլ.)
- ↑ Игорь Магазинник, со-основатель Viber — произношение [vaɪbə] на 2:10, 4:46 и др.
- ↑ «Viber for Linux»
- ↑ «Это такая штука, где можно подглядывать за другими в замочную скважину»
- ↑ The Wait Is Over: Viber Releases Android App, Boasts 12 Million Active Users|TechCrunch
- ↑ Популярный сервис может быть выставлен на продажу
- ↑ «Японцы оценили израильскую фирму в 900 миллионов долларов»։ Վերցված է 2014-02-14
- ↑ Настя Черникова. Игорь Магазинник: «Поколение Z не обсуждает новости» Archived 2017-01-20 at the Wayback Machine. «Секрет фирмы», 26.03.2015
- ↑ «Viber — DMCA Policy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-01-ին։ Վերցված է 2017-04-20
- ↑ Viber — Minsk
- ↑ Top 10 iPhone Apps from Israel
- ↑ The Skype Killers of Belarus, Brett Forrest // BusinessWeek, August 23, 2012: «Talmon Marco and Igor Magazinik co-founded Viber just under two years ago.»
- ↑ 14,0 14,1 Звонок за $ 900 млн // Ведомости, № 26 (3530), 17 февраля 2014
- ↑ «Власти Египта опасаются израильской аппликации для мобильников»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2013-04-04
- ↑ Viber догоняет WhatsApp, Alphabet отчитался за III квартал. Вести.net, 26.10.2015
- ↑ Viber support page hacked by Syrian Electronic Army, most user info remains safe
- ↑ Viber перенёс персональные данные пользователей в Россию — The Village — The Village — поток «Новости»
- ↑ Ъ-Новости — Viber вводит функцию «скрытого чата»