Տալիանի օտար լեզուների համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Տալիանի օտար լեզուների համալսարան|Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։


Տալիանի օտար լեզուների համալսարան
Տեսակհամալսարան և լեզվի դպրոց
Հիմնադրված է1964
Երկիր Չինաստան
ՏեղագրությունԴալյան
Կայքedawai.dlufl.edu.cn և dlufl.edu.cn

Տալիանի օտար լեզուների համալսարան (անգլ․ Dalian University of Foreign Languages - DLUFL, չին․ 大连外国语大学) Տալիանի օտար լեզուների համալսարանը հիմնադրվել է 1964թ-ին Չինաստանի Լիաոնին նահանգի Տալիան քաղաքում։ Համալսարանը 2007թ-ի Ապրիլին տեղափոխվել է այդ քաղաքի արվարձան համարվող Լուշունկոու շրջան։ Տալիանի օտար լեզուների համալսարանը շրջապատված է սարերով և գտնվում է Դեղին ծովից ոչ հեռու։ Համալսարանը համարվում է Չինաստանի խոշորագույն համալսարաններից մեկը։ Համաձայն Չինաստանում գործող համալսարանների ցուցակի այն ութերորդն է։ Քառասուն տարվա զարգացման ընթացքում, Տալիանի համալսարանը դարձել է բազմապրոֆիլային օտար լեզուների համալսարան, որն առաջարկում է ծրագրեր տարբեր ոլորտներում՝ արվեստ, տնտեսագիտություն, մենեջմենթ, իրավագիտություն և կառավարում։ Համալսարանն ունի բակալավրիատի և մագիստրատուրայի համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր։ Բակալավրիատի համար նախատեսված է 20 ծրագիր, որն ներառում է տարբեր լեզուների ուսուցում, ինչպիսիք են ճապոներենը, անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, կորեերենը, գերմաներենը, իսպաներենը, արաբերենը, իտալերենը և իհարկե չինարենը։ Դասավանդվում են նաև հետևյալ առարկաները՝ արվեստի դիզայն, տուրիզմի կառավարում, միջազգային տնտեսագիտություն և կառավարում, միջազգային տնտեսագիտություն և առևտուր, համակարգչային գիտություն և տեխնոլոգիա, տեղեկատվական կառավարում և տեղեկատվական համակարգ, լրագրություն և երաժշտական ուսուցում։ Նահանգային մակարդակով հիմնական երկու առարկաներն են՝ Ճապոներեն և գրականություն, անգլերեն և գրականություն։ Լեզուները դասավանդում են Ռուսաստանից, Միացյալ Նահանգներց, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Կանադայից, Ճապոնիայից և Կորեայից հրավիրված մասնագետները[1]։

Տալիանի օտար լեզուների համալսարանը հայտնի է իր մեծ գրադարանով։ Այն ունի 765,000 օրինակ գիրք և 600,000 էլեկտրոնային գիրք։ Այդ գրքերը ընթերցելու համար գործում է հատուկ ընթերցասրահ։ Այն նախատեսված է ուսանողների և դասախոսներ համար, ընդարձակ է և լուսավոր։ Շնորհիվ նոր տեխնոլոգիաների, արբանյակային ընդունիչների, կաբելային հեռուստահամակրգերի կարել է կազմակերպել բազմաթիվ ուսուցողական ծրագրեր՝ տարբեր լեզուներով։ Այս ամենի շնորհիվ, և ուսանողները, և դասախոսները իրենց զգում են ինչպես իրենց տանը՝ հարմարավետ միջավայրում[2]։

Տալիանի օտար լեզուների համալսարանը շեշտը դնում է ուսանողների ընդհանուր զարգացման վրա։ Համալսարանի շրջանակներում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ այլ երկրի մշակույթներին։ Միջոցառումները բարձրացնում են ուսանողի էթիկայի մակարդակը։ Ամեն տարի կազմակերպվում են՝ «Մշակույթի օր», «Լավագույն ուսանողուհի», «Օտար լեզուների» միջոցառումներ։ Շատ մրցույթներ կազմակերպվում են ուսանողական խորհուրդների կողմից, ինչպիսիք են՝ դրամատիկական, պարային, լրագրության և համակարգչային խմբակները։ Ուսանողները մեծ սիրով են մասնակցում այդ մրցույթներին, որոնք վառ գույներով են լցնում իրենց համալսարանական կյանքը։ Համալսարանը կարևորում է միջազգային փոխանակման գաղափարը։ Տալիանի համալսարանը ներկայումս համագործակցում է քսան երկրի ավելի քան հարյուր համալսարանի հետ։ Ամեն տարի Տալիանի համալսարանի մոտ երեք հարյուր ուսանող, կոնկրետ ծրագրին համապատասխանելու դեպքում, կարող է սովորել արտերկրում։ Նրանք կարող են ընտրել Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և այլ երկրների ամենաճանաչված համալսարանները։ Տալիանի համալսարանի շրջանավարտները` շնորհիվ իրենց բազմապրոֆիլային գիտելիքների, կարող են գտնել իրենց նախընտրած աշխատանքը։ Տալիանի օտար լեզուների համալսարանը օրրան է այն տաղանդների համար, ովքեր տիրապետում են օտար լեզուներին և կարևոր կամուրջ՝ կապող արտաքին աշխարհի հետ[3]։

== Ծանոթագրություններ ==
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.