Օրրան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրրան | |
---|---|
![]() | |
Տեսակ | բարեգործական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2000 |
«Օրրան», բարեգործական հասարակական կազմակերպություն Երևանում և Վանաձորում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 150 երեխաների և 50 տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։ Մինչ օրս ավելի քան 5000 մարդ է օգտվել «Օրրան»-ի համալիր ծառայություններից։
«Օրրան»-ի առաքելությունն է.
- Օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ։
- Պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ։
- Օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին։
- Աջակցել միայնակ և անօգնական ծերերին։
- Բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության։
- Կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների ու տարեցների շրջանում։
Սոցիալական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրացիկ և ծնողական խնամքից զուրկ շատ երեխաների ու կարիքավոր մարդկանց «Օրրան»-ի աշխատակիցները գտնում են փողոցային շրջայցերի, պետական ու հասարակական տարբեր հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում։ Բոլոր շահառուները ստանում են բարերարների կողմից նվիրաբերված կամ «Օրրան»-ի կողմիցգնված հագուստ, կոշիկ, երեխաները՝ նաև դպրոցական համազգեստ, պայուսակ և գրենական պիտույքներ։
Ձեռարվեստի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքրամեի, փայտի գեղարվեստական փորագրության և կավագործության դասընթացների շնորհիվ երեխաները արհեստներ են սովորում՝ միաժամանակ ստանալով հետագայում ինքնուրույն ապրուստ վաստակելու հնարավորություն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Օրրանի շենքը
-
-
Օրրանի գրադարանը
-
-
-
-
-
-
-