Տադասի Իմաի
Տադասի Իմաի ճապ.՝ 今井正 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1912 |
Ծննդավայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | նոյեմբերի 22, 1991 (79 տարեկանում) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Tokyo University? և Տոկիոյի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր |
Tadashi Imai Վիքիպահեստում |
Իմաի Տադասի (ճապ.՝ 今井 正, հունվարի 8, 1912, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա - նոյեմբերի 22, 1991, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմաի Տադասին ծնվել է 1912 թվականին, Տոկիոյում: Սովորել է Տոկիոյի համալսարանում: 1939 թվականին «Նումաձուի ծովային ակադեմիան» նկարով մուտք է գործել կինոարվեստ: Ֆիլմերից են՝ «Ժողովրդի թշնամիները» (1946), «Կապույտ լեռները» (1949), «Մինչև մեր հաջորդ հանդիպումը» (1950), «Եվ, այնուամենայնիվ, մենք ապրում ենք» (1951), «Բրինձ» (1957), «Կենդանի ենք» (1957), «Վրեժ» (1964), «Առանց կամրջի գետը» (1969, 1-2 սերիաներ), «Նրա անունը Օ-էն էր» (1971, ըստ Ջ. Օ'Խարեի), 1956 թվականին Կարլովի Վարիի 9-րդ միջազգային, ինչպես նաև 1957 թվականին Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոներում մրցանակների արժանացած «Մթության օրը ցերեկով» (1956), «Պատմվածք անաղարտ սիրո մասին» (1957), «Կիկուն և Իսամուն» (1959), «Էշիգոյի պատմությունը» (1964), «Սպասավորը» (1969), «Առանց ապրելու իրավունքի» (1969), «Էն անունով կինը» (1971), «Ռազմա-ծովային նավատորմի երիտասարդ զինվորները» (1972) և «Եղբայր և քույր» (1979) կինոնկարները: Իմաիի ֆիլմերում արտացոլված են Ճապոնիայի սոցիալական պրոբլեմները՝ հյուծիչ աշխատանքը, գործազրկությունը, խոշոր կոնցերների մեքենայությունները։
Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 22-ին Տոկիոյում:
Արժանացել է խաղաղության մրցանակի (1951)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 322)։ ![]() |