Վրեժ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրեժ Հակոբյան
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10) (81 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Վրեժ Հարությունի Հակոբյան (1938, հունվարի 10, Աթենք), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։

Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը[1][2][3]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Շաքե Թուխմանյանի և Ժան-Պիեր Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, Վարդան Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմակահանդես», 2010
  • «Դժվար ապրուստ», 2011-2013
  • «Բախտաբեր», 2015

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]