Վոտչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոտչինա (այլ կիրառումներ)

Վոտչինա (ռուս.՝ отец՝ հայր բառից, որը նշանակում է հայրական սեփականություն), ժառանգական փոխանցվող հողատարածք, հայրենակալվածք[1], ֆեոդալական հողատիրության ձև Ռուսաստանում (8-9-րդ դարերում)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոտչինան համալիր էր, որը կազմված էր հողային սեփականությունից (հողեր, շինություններ և ունեցվածք) և ճորտ պահելու իրավունքից: 8-9-րդ դարերում վոտչինան համարվում էր կալվածատիրության գերակշռող ձևը Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկներում: Վոտչինայի ձևավորման ընթացքում ստեղծվում էր իշխանական կառավարման ապարատ (դատարան, վարչություն և այլն), ինչը ժառանգաբար փոխանցվող կալվածքներից առանձնացնում էր վոտչինային բենեֆիցիայից, մանորից և կալվածքից:

Վոտչինան տարբերվում էր տնտեսական կառուցվածքով (կախված դոմենի դերից, գյուղացիների ֆեոդալական պարհակներից), մեծությամբ, վոտչիատերերի սոցիալական պատկանելիությամբ (ազնվական, այդ թվում նաև թագավորական, եկեղեցական):

Վոտչինայի տերը իրավունք ուներ այն որպես ժառանգություն կտակելու, վաճառելու, գրավ դնելու և այլն։ Համապատասխանում է միջնադարյան Հայաստանի «հայրենիքին»։ Մինչև XV դարի վերջը վոտչինա ֆեոդալական հողատիրության ամենատարածված ձևն էր։ Վոտչինան բաղկացած էր մեծ տարածություններում ցրված և միմյանց հետ թույլ կապերով կապված մի քանի տիրույթներից։ Վոտչինաների տերերն էին գլխավորապես բոյարները և իշխանները, ինչպես նաև նրանց դրուժինաների անդամները, վանքերը, բարձրաստիճան հոգևորականությունը։ XYI դարի սկզբին, երբ Մոսկովյան իշխանությանը միացվեցին Նովգորոդը, Տվերը և Պսկովը, այդ հողերի շատ բոյարներ զրկվեցին իրենց վոտչինաներից, իսկ նրանց հողերում բնակեցվեցին ազնվականները, որոնց վրա էր հենվում մեծապետական իշխանությունը։ XYI դարի 50-ական թվականներին վոտչինայի տերերը զինվորական ծառայության առումով հավասարվեցին ազնվականներին։ Հետադեմ բոյարության դեմ պայքարում վճռական նշանակություն ունեցավ Իվան IV Ահեղի կիրառած օպրիչնինայի քաղաքականությունը։ XVI դարի վերջին արդեն ֆեոդալական հողատիրության առավել տարածված ձևը ոչ թե վոտչինան էր, այլ՝ կալվածքը։ XVII դարի սկզբից վոտչինային հողատիրությունը կրկին սկսեց աճել։ Կառավարությունը պարգևատրելով ազնվականներին հավատարիմ ծառայության համար, առատորեն նրանց էր բաժանում վոտչինային հողերը։ XVII դարի վերջին պետության կենտրոնական շրջաններում վոտչինային հողատիրությունը նշանակալիորեն գերազանցում էր կալվածայինին։ Կալվածքի միաժառանգության մասին 1714 թվականի մարտի 28-ի հրամանագիրը իրավաբանորեն հավասարեցրեց կալվածքը վոտչինային։ Հետագայում «վոտչինա» տերմինը գործածվում էր ֆեոդալական հողային սեփականության իմաստով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. НП ИнфоРост։ «ГПИБ | Лакиер А. Б. О вотчинах и поместьях. - СПб., 1848.»։ elib.shpl.ru։ Վերցված է 2017-09-16 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]