Վոլոդիմիր Վիննիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդիմիր Վիննիչենկո
ուկրաիներեն՝ Володимир Кирилович Винниченко
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16 (28), 1880[1]
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 6, 1951(1951-03-06)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՄուժեն, Գրաս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա
ԳերեզմանՄուժեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ
ԱմուսինRozaliia Vynnychenko?
Զբաղեցրած պաշտոններներքին գործերի նախարար, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Chairman of the Directorate of Ukraine?, Q97772163?, Head of the council of people’s ministers of the Ukrainian People’s Republic? և Q97772163?
ԿուսակցությունRevolutionary Ukrainian Party?, Ukrainian Social Democratic Party?, Ukrainian Communist Party?, ԽՄԿԿ, Communist Party of Ukrainian Soviet Socialist Republic?, Ukrainian Social Democratic Labour Party? և Communist Party of Ukraine?
Ստորագրություն
Изображение автографа
 Volodymyr Vynnychenko Վիքիպահեստում

Վոլոդիմիր Վիննիչենկո (ուկրաիներեն՝ Володимир Кирилович Винниченко, հուլիսի 16 (28), 1880[1], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 6, 1951(1951-03-06)[2], Մուժեն, Գրաս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա), ուկրաինացի և խորհրդային քաղաքական, հասարակական գործիչ, հեղափոխական, գրող, դրամատուրգ, նկարիչ, ազգային կոմունիզմի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդիմիր Կիրիլովիչ Վիննիչենկոն ծնվել է 1880 թվականի հուլիսի 26-ին գյուղացիական ընտանիքում։

Նրա հայրը՝ Կիրիլ Վասիլևիչ Վիննիչենկոն, գյուղից տեղափոխվեց Ելիզավետգրադ (այժմ՝ Կրոպիվնիցկի) և ամուսնացավ այրի Եվդոկիա Պավլենկոյի հետ(ծնունդով՝ Լիննիկ)։ Իր առաջին ամուսնությունից Վիննիչենկոյի մայրն ուներ երեք երեխա՝ Անդրեյ, Մարիա և Վասիլի, Կիրիլ Վինիչենկոյի հետ ամուսնությունից ծնվել է միայն Վոլոդիմիրը։

Հանրակրթական դպրոցում Վոլոդիմիրը իրեն դրսևորեց որպես ընդունակ աշակերտ, և ծնողները, չնայած ընտանիքի ծանր ֆինանսական վիճակին, որոշեցին շարունակել ուսումը։ Երիտասարդ Վիննիչենկոյի «հեղափոխական գործունեությունը» մեծ խնդիրներ առաջացրեց նրա հետագա կրթության հարցում։

Տասը տարեկանից միջնակարգ կրթություն է ստացել Ելիզավետգրադի գիմնազիայում։ Ավագ եղբայրը, որն աշխատում էր քաղաքային տպարանում, նրան ուսման համար սուղ նյութական օգնություն էր ցույց տալիս։ Սակայն արդեն յոթերորդ դասարանում Վլադիմիր Վիննիչենկոն մեկ շաբաթ պատժախցում մնալուց հետո հեռացվեց գիմնազիայից՝ հեղափոխական բանաստեղծություն գրելու համար։ Չունենալով ապրուստի միջոցներ՝ նա ստիպված է եղել թափառել Հարավային Ուկրաինայում՝ կարճաժամկետ եկամուտի փնտրտուքով, միևնույն ժամանակ ինտենսիվորեն զբաղվել ինքնակրթությամբ։ 1900 թվականին քննություն է հանձնում Զլատոպոլի գիմնազիայում և ստանում ավարտական ​​վկայական։

1901 թվականին ընդունվել է Կիևի Սուրբ Վլադիմիրի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այդ ժամանակ նա արդեն ծանոթացել էր սոցիալիստական ​​ուսմունքին Կարլ Մարքսի ստեղծագործությունների հանրաճանաչ ցուցադրությունների միջոցով։ Կիևի համալսարան ընդունվելուց անմիջապես հետո նա այնտեղ ստեղծեց գաղտնի հեղափոխական ուսանողական կազմակերպություն, որը կոչվում էր «Ուսանողական համայնք», և ակտիվ մասնակցություն ունեցավ հեղափոխական շարժմանը։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիննիչենկոն սկսեց հրատարակել իր գործերը 1902 թվականին («Ուժ և գեղեցկություն» պատմվածքը տպագրվել է «Կիևի հնություն» ամսագրում)։ Հրատարակել է ռեալիստական ​​վեպեր, պատմվածքներ և պիեսներ։ Նրան քննադատում էին նիցշեականություն և անհատականություն քարոզելու համար։ Բացասական արձագանքներ է ստացել Մ.Գորկու և Վ.Լենինի կողմից։ Լենինը Ինեսսա Արմանդին ուղղված նամակում Վինիչենկոյի «Հայրերի կտակարանները» վեպի մասին թողել է հայտնի արտահայտությունը՝ «Չափազանց վատ Դոստոևսկու նմանակումը» և ափսոսանք հայտնել, որ ժամանակ է վատնել կարդալով։ Ինչ վերաբերում է Գորկուն, ապա մտերմության և Վիննիչենկոյի եռահատորյակը ռուսերեն հրատարակելու խոստումների ժամանակաշրջաններին հաջորդեց սառեցումը։ Ընդմիջումը տեղի ունեցավ 1928 թվականին, երբ Գորկին ուկրաինական լեզուն անվանեց «բարբառ»։ Վիննիչենկոն բաց նամակ է հրապարակել, որտեղ Ալեքսեյ Մաքսիմովիչին համեմատել է ցարական նախարար Վալուևի հետ։

Վիննիչենկոյի վաղ շրջանի աշխատանքների վերաբերյալ դրական ակնարկներ են թողել Իվան Ֆրանկոն, Լեսյա Ուկրաինկան և Միխայիլ Կոցյուբինսկին։ Բելառուսական գրականության դասական Մաքսիմ Բոգդանովիչն արձագանքել է ուկրաինացի հեղինակի հավաքագրված ստեղծագործությունների հրապարակմանը՝ նշելով, որ հեղինակի գրերւոմ շատ գեղեցկություն կա, սուր հարցադրումներ ու շիտակություն։

«Ազնվություն ինքն իր հետ» (1911) և «Կյանքի կշեռքի վրա» (1912) վեպերը ի սկզբանե գրվել և հրատարակվել են ռուսերեն, հեղինակը հետագայում դրանք թարգմանել է ուկրաիներեն։ «Պատմվածքներ» ժողովածուն հրատարակվել է (ուկրաիներենից ռուսերեն հեղինակի թարգմանությամբ) Մոսկվայում 1911 թվականին։

1921-1924 թվականներին գրել է «Արևային մեքենա» (ուկրաիներեն՝ «Сонячна машина») վեպը, որը համարվում է ուկրաինական գրականության առաջին ուտոպիստական ​​վեպը։ Հետագայում նա ստեղծել է սոցիալ-ուտոպիստական ​​ուղղության ևս մի քանի գործեր՝ «Նոր Կտակարան» (ուկրաիներեն՝ «Нова заповідь», 1931-1933), «Հավերժական հրամայական» (ուկրաիներեն՝ «Вічний імператив», 1936) և «Բորոտների հիվանդանոց» վեպերը (ուկրաիներեն՝ «Лепрозорій», 1938)[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Վոլոդիմիր Վիննիչենկոյի ծննդյան 125-ամյակին.

  • 2005 թվականի նոյեմբերի 30-ին Ուկրաինայի Ազգային բանկը ներկայացրել է 2 գրիվնա անվանական արժեքով հուշադրամ[4]։
  • Ուկրաինական փոստը թողարկել է 45 կոպեկ անվանական արժեքով նամականիշ՝ Վոլոդիմիր Վիննիչենկոյի դիմանկարով, որտեղ նշվում են նրա կյանքի տարիները և նրա անձնական ստորագրության նմուշը Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի շենքի ֆոնին։
  • Վիննիչենկոյի դիմանկարը պատկերված է նաև 2 գրիվնա անվանական արժեքով հուշադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել Ուկրաինայի Ազգային բանկի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 27-ին՝ նվիրված Ուկրաինայի առաջին կառավարությանը՝ Գլխավոր քարտուղարությանը, որը գործում էր 1917 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի հունվարի 9-ը[5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկերի էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Անվանում Ռեժիսոր Նշումներ
1918 ՈՒԺՀ «Սատանայի քայլերը»[6] Գեորգի Ազագարով Գեղարվեստական ֆիլմ
1918 ՈՒԺՀ «Անհեթեթություն»[6] Վյաչեսլավ Վիսկովսկի Գեղարվեստական ֆիլմ
1921 Գերմանիա Վեյմարյան հանրապետություն «Սև հովազ»[6] Յոհաննես Գուտեր Սև հովազը և Սպիտակ արջը պիեսի մոտիվներով
1929 ԽՍՀՄ «Պոլտիննիկի արկածները»[6] Ակսել Լունգին Գեղարվեստական ֆիլմ, Ալ․ Դովժենկոյի կինոֆոնդ
1989 ԽՍՀՄ «Օրենք» Յուրի Սույարկո Կարճամետրաժ ֆիլմ
1990 ԽՍՀՄ «Սև հոցազը և Սպիտակ արջը» Օլեգ Բիյմա Հեռուստատեսային ֆիլմ
1993 Ուկրաինա «Մեղք» Օլեգ բիյմա Հեռուստատեսային երկսերիանոց ֆիլմ
1993 Ուկրաինա «Կճատ քթով Մեֆիստոֆելի գրառումները»[6] Յուրի Լաշչենկո Հեռուստատեսային ֆիլմ
1995 Ուկրաինա «Սիրո կղզին» Օլեգ Բիյմա «Նշանադրություն» նովել
2014 Ուկրաինա «Ակնթարթ»[6] Ալեքսանդր Տասլենկո Կարճամետրաժ ֆիլմ
2014 Ուկրաինա «Զինվորիկներ»[6] Անդրեյ Կուչմիյ Կարճամետրաժ ֆիլմ

Վիննիչենկոյի կերպարը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Անվանում Ռեժիսոր Վոլոդիմիր Վիննիչենկո Նշումներ
1939 ԽՍՀՄ «Щорс» Ալ․ Դովժենկո
Յուլիա Սոլնցևա
Դմիտրի Միլյուտենկո
1957 ԽՍՀՄ «Ճշմարտություն» Վիկտոր Դոբրովոլսկի
Իսահակ Շմարուկ
Գեորգի Բաբենկո
1970 ԽՍՀՄ «Խաղաղություն խրճիթներին, պատերազմ դղյակներին» Իսահակ Շմարուկ Վլադիսլավ Ստրժելչիկ
1970 ԽՍՀՄ «Կուցյուբինսկիների ընտանիքը» Տիմոֆեյ Լևչուկ Խարիյ Լիեպինիշ
2018}} Ուկրաինա «Սիմոն Պետլյուրայի գաղտնի օրագիրը» Օլես Յանչուկ Եվգենի Նիշչուկ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Энциклопедия фантастики. Винниченко Владимир Кириллович». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Владимир Винниченко (Володимир Винниченко): описание монеты // Сайт Национального Банка Украины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. 90-летие создания первого Правительства Украины (90-річчя утворення першого Уряду України): описание монеты // Сайт Национального Банка Украины
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 О. О. Кирилова (2017). «Володимир Виинниченко: «Кінодекадент у вишиванці» (Культурна історія екранізацій — 1917—2014 рр.)» (PDF). ukma.edu.ua.