Վյաչեսլավ Շարպար
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Շարպար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | ուկրաինացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուկրաինա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1987[1][2] (37 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Զելենոդոլսկ, Ապոստոլովի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսպաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Վորսկլա» | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2018 թվականի մարտի 4: |
Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Շարպար (ուկրաիներեն՝ В'ячеслав Володимирович Шарпар; հունիսի 2, 1987[1][2], Զելենոդոլսկ, Ապոստոլովի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, ուկրաինական «Վորսկլա» ակումբի կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավը ծնվել է 1987 թվականի հունիսի 2-ին, Դնեպրոպետրովսկի շրջանի Զելենոդոլսկ քաղաքում։
Շապարը սկսել է զբաղվել ֆուտբոլով հայրենի քաղաքում, տեղական ԴՅՈՒՇՍ-ում։ Հետո նա խաղացել է Ուկրաինայի մանկական և երիտասարդական ֆուտբոլային լիգայում, Զապորոժի «Տորպեդո-Կոսմոս» և «Տորպեդո» ակումբների կազմում։
Ակումբային կարիերա
2004 թվականի ամռանը նա տեղափոխվել է Բրովարի քաղաքը ներկայացնող «Նաֆկոմ» ակումբում, որը հանդես էր գալիս Ուկրաինայի առաջին լիգայում։ Թիմում նա մնաց կես տարի և անցկացրեց և 9 հանդիպում խփելով 1 գնդակ։ 2005 թվականի ձմռանը տեղափոխվեց սիմֆերեպոլի «Տավրիյու» ակումբ, որտեղ մարզիչը «Նաֆկոմի» նախկին մարզիչ Օլեգ Ֆեդորչուկն էր[3]։ «Տավրիյուի» կազմում նա այդպես էլ չի խաղացել, բայց փոխարենը անցկացրել է 37 հանդիպում և հեղինակել 4 գոլ երիտասարդական առաջնությունում։
2006/07 մրցաշրջանի առաջին կեսին նա վարձավճարային հիմունքներով անցկացրել է Կրասնոպերեքոպսկի «Խիմիկ» ակումբում, որը հանդես էր գալի երկրորդ լիգայում[4]։ Այդ ակումբի կազմում նա մասնակցեց 13 հանդիպման դառնալով 3 գոլի հեղինակ։ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի կիևյան «Արսենալ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ (2:1)[5], Շապարը խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում նա խփեց իր առաջին գոլը «Խիմիկի» կազմում․ գոլը նա խփել է հանդիպման ավարտից 3 րոպե առաջ, գրավելով Ալեքսանդր Կարիլովի դարպասը։ Հաջորդ փուլում «Խիմիկը» զիջել է Դոնեցի «Մետալուրգին» (2։3), և դուրս մնացել Գավաթի խաղարկությունից։
2007 թվականի հունվարին դիտումների է մասանակցել Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» ակումբում, բայց թիմը նրան չի ընտրել[6]։ Արդյունքում, նա տեղափոխվել է Ախտտիրկայի «Նեֆտյանիկ-Ուկրնեֆտ» ակումբ։ 2006/07 մրցաշրջանում «Նեֆտյանիկը» հաղթեց Առաջին լիգայում և տեղափոխվեց Բարձրագույն լիգա։ 2007 թվականի հուլիսի 14-ին նա կատարեց իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ խաղում (2-0)[7]։
2008 թվականի սկզբին Շարպարն վարձավճարով տեղափոխվեց Մարիուպոլի «Իլիչեվեց» ակումբ։ 2007/08 մրցաշրջանում նա թիմի հետ միասին դարձավ Ուկրաինայի Առաջին լիգայի հաղթողը։ Ակումբի կազմում Շարպարը անցկացրել է 11 հանդիպում և խփել 1 գնդակ։ Նա երբ վերադարձել է «Նեֆտյանիկ», անցկացրել է 28 խաղ, որոնցում նա դարձել է 3 գոլի հեղինակ։ 2009 թվականի ձմռանը Շարպարը հեռացավ «Նեֆտյանիկից», իսկ հետագայում նա դիտումների է մասնակցել լեհական ակումբներից մեկում[8]։ Այնուհետև Վյաչեսլավը Չեռնոգորիայի «Դեսնա» ակումբ և վեց ամիս խաղացել այդ ակումբում։ Թիմում նա 12 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ։
2009 թվականի ամռանը նա տեղափոխվեց Լուցկի «Վոլին» ակումբ։ 2009/10 մրցաշրջանում թիմի հետ միասին նա դարձավ Առաջին լիգայի արծաթե մեդալակիր, պարտվելով միայն «Սևստոպոլ» ակումբին, և «Վոլինը» նվաճեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Այս մրցաշրջանում ակումբը, պատմության մեջ երկրորդ անգամ, հասել է Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվեց Սիմֆերոպոլի «Տավրի» ակումբին(1։ 2), որը դարձավ գավաթի ապագա տերը։ Թիմում Շարպարը դարձավ հիմնական կազմի խաղացող։
2011 թվականի հունվարին Վյաչեսլավը մեկնել է տիտումների Խարկովի «Մետալիստ», իր համադասարանցի Ալեքսանդր Պիշչուրի հետ[9]։ Շարպարը «Մետալիստ» հետ մասանակցել է գրեթե բոլոր ձմեռային մարզումներին, բայց երկար ժամանակ թիմը չէր կարող համաձայնվել նրա Տրանսֆերի գնի հետ[10]։ Բացի դրանից, Միրոն Մարկևիչն ասել է, որ ցանկանում է նրան տեսնել թիմում, ինչպես նաև այն որ նրանք ֆուտբոլիստին հետևելն են դեռ «Նեֆտյանիկում» ելույթ ունենալու ժամանակ[11]։ Արդյունքում, Շարպարը պաշտոնապես դարձել է «Մետալիստի» ֆուտբոլիստ վերցնելով 87 համարը[12]։ Ակումբը նրա հմաար վճարել է 2 մլն եվրո։
«Մետալիստ» ակումբի կազմում, մարտի 5-ին, Պոլտավայի «Վորսկլայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը (0:0)[13]։ Ընդհանուր առմամբ 2010/11 մրցաշրջանում Շարպարը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 7 հանդիպման, նա ևս 2 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում։ Թիմի հետ նա դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։
2011 թվականի ամռանը նա անվճար վարձավճարով տեղափոխվեց «Վոլին»[14]։ 2011/12 մրցաշրջանում ակումբի կազմում Շարպարն անցկացրել է 24 հանդիպում Պրեմիեր լիգայում և ևս 2 հանդիպում երիտասարդական առաջնությունում։ Ուկրաինայի գավաթում «Վոլինը» հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Դոնեցկի «Շախտյորին» (3։ 4)։ Շարպարը գավաթում անցկացրել է 4 խաղ և խփել է 2 գոլ։
2012 թվականի հունիսի սկզբին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Օդեսայի «Չերնոմորեցը» Վյաչեսլավ Շարպարին վարձավճարով ձեռք է մեկ մրցաշրջանի համար[15]։ Թիմի հետ միասին նա մեկնել է վերապատրաստական մարզումների Ավստրիայում[16]։ 2012 թվականի հուլիսին Վյաչեսլավը դիմել է գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկին` խնդրելով որ իրեն թույլ տալ վերադառնալ «Մետալիստ» ընտանեկան խնդիրների պատճառներով[17]։ Արդյունքում նա վերադարձավ «Մետալիստ», քանի որ որոշ փաստաթղթեր դեռևս ձևակերպված չէին[17]։ Մարզիչ Գրիգորչուկը նաև ասել է, որ ցանկանում է ստորագրել լիակատար պայմանագիր նրա հետ[17]։
«Մետալիստ» վերադառնալուց հետո Միրոն Մարկեվիչը նրա նշանակել է վերջին պաշտպանի դիրքում[18]։ 2012 թվականի հուլիսի 21-ին խաղացել է «Մետալիստ» ակումբում երկրորդ տուրում Սիմֆերոպոլի «Տավրիի» ակումբի դեմ խաղում (0:1)[19], Շարպարը հանդիպման երկրերդ խաղակեսի 76-րդ րոպեին Դենիս Բարվանկոյի հետ դուրս է եկել խաղադաշտ։
2013 թվականի սկզբին նա վարձավճարով տեղափոխվել է Կիևի «Արսենալ» ակումբ։ Նա խաղադաշտում առաջին անգամ հայտնվել է Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի դեմ խաղում կատարելով իր նորամուտը։ 2015 թվականի մարտին վերադարձավ «Վոլին», որտեղ նա հանդես եկավ 11-րդ համարի տակ։
Նույն տարվա հունիսին նա պայմանագիր է կնքել Մոլդովայի «Շերիֆ» ակումբի հետ[20]։ 2015 թվականի հունիսի 25-ին «Շերիֆի» կազմում հանդես գալով նա օգնեց Տիրասպոլյաններին նվաճել Մոլդովայի Սուպերգավաթը[21]։ Սակայն օգոստոսին նա հեռացավ թիմից և պայմանագիր խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ընդհանուր առմամբ, Վյաչեսլավը ակումբում մասնակցել է հինգ պաշտոնական հանդիպուման և հաղթել է Մոլդովայի Սուպերգավաթը 2015-ին[22]։
2015 թվականի օգոստոսի վերջին նա վերադարձավ Վոլին[23], որը 2016 թվականի հունվարի 22-ին դադարեցրեց պայմանագիրը[24], իսկ հաջորդ օրը նա համաձայնագիր կնքեց ղազախական «Ատիրուա» ակումբի հետ[25]։
Կարիերան հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսին Ալեքսեյ Միխայլիչենկոն առաջին անգամ Վյաչեսլավ Շարապարին 21 տարեկան հասակում հրավիրեց Ուկրաինայի պատանեկան հավաքական, որ մասնակացի Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված մրցաշարին[26]։ Իսրայելի հավաքայանի դեմ կիսաեզրափակիչի խաղերում (1:1 և 4:5 հաշվով տուգանային հարվածներով)[27], Շարպարը խաղը սկսել է թիմի մեկնարկային կազմից, սակայն ընդմիջման ժամանակ փոխարինվեց Սերգեյ Զելդին։ Երրորդ տեղի համար պայքարում Ուկրաինան հաղթել է Մոլդովիայի ընտրանուն (3։ 1)[28]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 2010/11
- Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող (2)։ 2006/07, 2007/08
- Ուկրաինայի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (1)։ 2009/10
- Մոլդովայի Սուպերգավաթի գավաթակիր (1)։ 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Трансферные новости «Таврии»» (ռուսերեն). UA-Футбол. 28.12.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ ««Таврия» подписала двоих сербов» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 18.07.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Протокол матча» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ««Кривбасс» отпускает футболистов» (ռուսերեն). Football.ua. 09.01.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Дубль Девича и «Нефтяник» бит!» (ռուսերեն). Football.ua. 14.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ ««Александрия» улетела в Турцию. На очереди — «Гелиос»» (ռուսերեն). UA-Футбол. 14.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ ««Металлист» просмотрит двух игроков «Волыни»» (ռուսերեն). Football.ua. 15.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ ««Металлист» пока не может договориться по Шарпару» (ռուսերեն). UA-Футбол. 14.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Маркевич: Шарпар и Пищур останутся» (ռուսերեն). Football.ua. 26.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Официально. «Металлист» подписал Шарпара и Штетину» (ռուսերեն). iSport.ua. 03.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Серая нулевка в Полтаве» (ռուսերեն). Football.ua. 05.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Маркевич: «„Волынь" давно не была в Высшей лиге»» (ռուսերեն). Football.ua. 29.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 31.07.2011-ին.
- ↑ ««Черноморец» арендовал Шарпара и Тащи» (ռուսերեն). Football.ua. 07.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
- ↑ ««Черноморец» взял курс на Австрию» (ռուսերեն). Football.ua. 22.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «Григорчук: «Сантана уже выглядит как родной»» (ռուսերեն). Football.ua. 06.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
- ↑ «Маркевич: «Есть определенные проблемы в обороне»» (ռուսերեն). Football.ua. 09.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
- ↑ «Трудовая победа «Металлиста» в Симферополе» (ռուսերեն). Football.ua. 21.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
- ↑ «Украинский полузащитник усилил тираспольский "Шериф"». moldfootball.com. 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ ««Вячеслав Шарпар стал обладателем Суперкубка Молдовы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Вячеслав Шарпар покидает наш клуб». moldfootball.com. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ ««Волынь» подтвердила возвращение Шарпара». football.ua. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Владислав Колесниченко (22.01.2016). «Вячеслав Шарпар: «Я сегодня расторг контракт с „Волынью"»» (ռուսերեն). 1football.info. Վերցված է 22.01.2016-ին.
- ↑ ««Атырау» подписал Шарпара» (ռուսերեն). MatchDay.ua. 23.01.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 23.01.2016-ին.
- ↑ «Михайличенко пригласил 20 игроков» (ռուսերեն). Football.ua. 14.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Украинцы проигрывают Израилю» (ռուսերեն). Football.ua. 21.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
- ↑ «Перемога у втішному фіналі» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. 23.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)