Վյաչեսլավ Աղաբալյան
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1946 |
---|---|
Ծննդավայր | Աստղաշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 5, 2004 (57 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և վիրաբույժ |
Վյաչեսլավ Ռուբենի Աղաբալյան (սեպտեմբերի 22, 1946, Աստղաշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2004, Ստեփանակերտ), հայ բժիշկ, վիրաբույժ։ ԼՂՀ առաջին առողջապահության նախարար (1992–1995), ԼՂՀ առողջապահության և ռազմական բժշկության ծառայության կազմակերպիչներից։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Աղաբալյանը ծնվել է Արցախի Աստղաշեն գյուղոմ։ 1970 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Վերապատրաստվել է Բաքվի, Լենինգրադի, Կիևի, Երևանի և Մինսկի բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում։ 1972 թվականից աշխատել Լեռնային Ղարաբաղում։ 1976-1979 թթ. եղել է ԼՂԻՄ-ի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 1992 թ. ընտրվել է ԼՂՀ առաջին Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ միաժամանակ գլխավորելով հանրապետական հիվանդանոցը, ապա և առողջապահության նախարարությունը՝ մինչև 1997 թ.։ 1997 թվականին եղել է առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար, 2002-2004 թթ.՝ ԼՂՀ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ[1]։
Պատերազմի հենց սկզբից ստեղծել և ղեկավարել է առաջին զինվորական հոսպիտալը, այնուհետև երկրորդը։ 1992 թ. սեպտեմբերից գործուն մասնակցություն է ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի բուժծառայության ստեղծման և կայացման գործին։
Հիմք ընդունելով իր աշխատանքային բազմամյա փորձը և հատկապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կուտակված փաստերը, Վյաչեսլավ Աղաբալյանը գիտական բարեխղճությամբ ձեռնամուխ է եղել մի ուսումնասիրության «Ետպատերազմյան սինդրոմ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Media, Noev Kovcheg. «Воин и врач». novostink.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.