Վյանտա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վյանտա | |||||
լիտ.՝ Venta | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Ակմյանսկի | ||||
Հիմնադրված է | 1966 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1995 թվականից | ||||
Մակերես | 3,45 կմ² | ||||
ԲԾՄ | 84 մետր | ||||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||||
Բնակչություն | 2 867 մարդ մարդ (2010) | ||||
Հեռախոսային կոդ | +370 425 | ||||
Փոստային ինդեքս | LT-85019 | ||||
Փոստային ինդեքսներ | LT-85019 | ||||
| |||||
Վյանտա (լիտ.՝ Venta), Լիտվայի Շյաուլյայի գավառի Ակմյանսկի շրջանում գտնվող քաղաք, Վյանտայի վարչական կենտրոն։ Բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմել է 2867 մարդ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն գտնվում է Վենտա գետի աջ ափին, Վեկշնյայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա և Պապիլից 9 կմ հեռավորության վրա՝ Վենտա շրջանային պարկում։ Քաղաքի միջով է անցնում Կուրշենայ-Մաժեկյայ մայրուղին։ Մաժեկյայ-Շյաուլյայ գծի վրա երկաթուղային կայարան է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևավորվել է 1966 թվականին՝ երկու բնակավայրերի՝ Բաուսկաս և Պուրվիա գյուղերի միավորումից հետո։ 1972 թվականին բացվել է գիմնազիա։ 1978 թվականին Վյանտան դարձել է քաղաքային տիպի բնակավայր։ Մինչև 1991 թվականը եղել է Լիտվական ԽՍՀ-ի (ԽՍՀՄ) կազմում։ 1991 թվականից Լիտվայի մաս է կազմել։ 1995 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1995 թվականից նույնանուն միավորման կենտրոնն է։
2009 թվականին կառուցվել է Կույս Մարիամի անարատ հղիության եկեղեցին (Švč. Mergelės Marijos Nekaltojo Prasidėjimo bažnyčia): Տաճարն անվանում են Լիտվայի հազարամյակի եկեղեցի, քանի որ այն Լիտվայի միակ կոստյոլն (կաթոլիկ եկեղեցի) է, որը կառուցվել է 2009 թվականին, երբ նշվել է երկրի հիշատակման հազարամյակը[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վյանտայի բնակչության շարժը | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարեթիվ | 1979 | 1989 | 2001 | 2010 | |||||||||
Բնակիչներ | 3 240 | 3 827 | 3 412 | 2 867 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի շրջակայքը հարուստ է կրաքարով։ Դրա հիման վրա ստեղծվել են ձեռնարկություններ` կրաքարի, սիլիկատային աղյուսի, կտորեղենի արտադրության համար։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անարատ հղիության կոստյոլ (կառուցվել է 2009 թվականին)։
Երաժշտական դպրոցում ստեղծվել է "Ventukai" ժողովրդական երաժշտական անսամբլը, որը 2004 թվականին հաղթել է Համալիտվական երգի փառատոնում։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուոզաս Միլտինիսի (1907-1994)` խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1948), Լիտվայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), Լենինի շքանշանի դափնեկիր։
Քաղաքի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշանը հաստատվել է 1999 թվականի օգոստոսի 9-ին։ Նկարի հեղինակը Ռայմոնդաս Միկնևիչյուսն է։ Շրջված հեծանակը հիշեցնում է "V" տառը` քաղաքի անվան առաջին տառը[2]։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումը գալիս է քաղաքի միջով հոսող Վենտա գետի անունից։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ventos Švč. Mergelės Marijos Nekaltojo Prasidėjimo bažnyčia»։ Mažylio.lt (լիտվերեն)։ Mažylio.lt։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին։ Վերցված է 2018-02-27
- ↑ Геральдикум.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|