Վլադ Բընըցյանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադ Բընըցյանու
ռումիներեն՝ Vlad Bănățeanu
Ծնվել էօգոստոսի 22, 1900(1900-08-22)
Տիմիշոարա, Ռումինիա
Մահացել էնոյեմբերի 8, 1963(1963-11-08) (63 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան
Ալմա մատերԲուխարեստի համալսարան
Տիրապետում է լեզուներինռումիներեն

Վլադ Բընըցյանու (ռումիներեն՝ Vlad Bănăţeanu, օգոստոսի 22, 1900(1900-08-22), Տիմիշոարա, Ռումինիա - նոյեմբերի 8, 1963(1963-11-08), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի լեզվաբան, հայագետ։ Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադ Բընըցյանուն ծնվել է 1900 թվականի օգոստոսի 22-ին Տիմիշոարայում։ Ավարտելով Չեռնովիցի համալսարանը՝ ուսումը շարունակել է Լոնդոնում, Փարիզում և Դուբլինում (1924-1932)։ Ստացել Է իրավաբանական գիտությունների դոկտորի (1923) և բանասիրական գիտությունների դոկտորի (1931) գիտական աստիճաններ[1]։

Իբրև լեզվաբան նա հմուտ Էր հնդեվրոպական համեմատական լեզվաբանության մեջ և տիրապետում Էր բազմաթիվ լեզուների (սանսկրիտ, հայերեն, հին պարսկերեն, հունարեն, լատիներեն, հոլանդերեն, ալբաներեն, կելտական լեզուներից՝ գալլերեն ու իռլանդերեն, սլավոնական լեզուներ, այդ թվում նաև ռուսերեն, եվրոպական նորագույն լեզուներ և այլն)։ Պրոֆեսոր Վլադ Բընըցյանուի գիտա-մանկավարժական գործունեությունը հատկապես մեծ թափ ստացավ Ռումինիայում մողովոդա-դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո։ Նա Բուխարեստի համալսարանում նշանակվեց Հնդեվրոպական լեզուների Համեմատական հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության, օսկերենի և ումբրերենի ու հին պարսկերենի դասախոս։ 1954 թվականից սկսած դասախոսել Է նաև Բուխարեստի մանկավարժական ինստիտուտում։ 1958 թվականին ստանձնել է նաև Ռումինիայի գիտությունների ակադեմիայի Հնդեվրոպական լեզվաբանության սեկտորի վարիչի պաշտոնը։

Վլադ Բընըցյանուն մահացել է 1963 թվականի նոյեմբերի 8-ին Բուխարեստում։

Հայագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադ Բընըցյանուն աշակերտել է հայագետներ Անտուան Մեյեին, Ֆրեդերիկ Մակլերին և Լուի Մարիեսին։ Չեռնովիցի և Բուխարեստի համալսարաններում, Բուխարեստի մանկավարժական ինստիտուտում, Ռումինիայի ԳԱ պատմության ինստիտուտում դասախոսել է գրաբար, հայ ժողովրդի պատմություն։ 1937 թվականին հիմնադրել և մինչև 1947 թվականը խմբագրել է «Revue des études indo-européenne» եռամսյա պարբերականը։ 1958 թվականից հրատարակել է «Studia ed acta Oriéntalia» հանդեսը։

Պրոֆեսոր Վլադ Բընըցյանուն առաջին ռումինացի գիտնականն էր, որ քաջածանոթ էր հայ հին ու նոր լեզուներին և ազատորեն օգտվում էր հայկական աղբյուրներից։ Նա էր Ռումինիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության առաջին դասախոսը։ 1948-1953 թվականներին Ռումինիայի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում դասախոսում էր հայագիտական առարկաներ, իսկ հետագա տարիներին համալսարանի բանասիրական ֆակուլտետում շարունակում էր հայագիտական կադրեր պատրաստելու գործը։

Պրոֆեսոր Բընըցյանուի գրչին են պատկանում շուրջ 190 գիտական աշխատություններ, որոնցից 90-ը հայագիտական բնույթի են։ Նրա գործերից շատերը լույս են տեսել ինչպես Ռումինիայում, այնպես էլ ԽՍՀՄ-ում և արտաստհմանյան մի շարք երկրներում՝ ռումիներեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն և այլ լեզուներով։

Հայ դասական լեզվի ուսումնասիրությանն է նվիրված Վլադ Բընըցյանուի «Հունարեն դերբայներով կազմված դարձվածների հայերեն թարգմանությունը» ծավալուն արժեքավոր գործը (ֆրանսերեն, լույս է տեսել 1937 թվականին Բուխարեստում), «Ուրարտական ածանցները դասական հայերենում» (ֆրանսերեն և անգլերեն) և այլն։ Պատմա-բանասիրական բնույթի գործերից առավել ուշագրավ են նրա «Հայերը Բեհիսթունի արձանագրության մեջ» (ֆրանսերեն), «Հայ ժողովրդի ծագման մի քանի խնդիրներ» (ռուսերեն) և այլն։ Մեծարժեք են ռումինահայ պատմության նվիրված նրա աշխատություններից «Հայերը ոումինական պատմության և կյանքի մեջ» (ռումիներեն), «Հայերը ռումինական տեղանունների մեջ և հայկական ծագումով ռումինական տեղանուններ» (հայերեն, ռումիներեն) և շատ ուրիշներ։ Ավելի քան քառորդ դար շարունակ Վլադ Բընըցյանուն միաժամանակ հանդես Էր գալիս հայագիտական արժեքավոր զեկուցումներով, ակտիվորեն մասնակցում ռումինահայերի հասարակական կյանքին և աշխատակցում «Նոր կյանք» հայերեն թերթին է։

1960 թվականի աշնանը Վլադ Բընըցյանուն մասնակցել է Մոսկվայում գումարված արևելագիտական միջազգային կոնգրեսին, ապա հրավիրվել Հայաստան։ Երևանում նա հանդես է եկել մի շարք զեկուցումներով և սերտ կապեր մշակեց հայագիտական հիմնարկների և առանձին գիտնականների հետ։ Հայաստանից վերադառնալով՝Վլադ Բընըցյանուն իր գործունեության վերջին երեք տարիների մեծ մասը նվիրել է հայագիտության հարցերին, Ռումինիայում ու արտասահմանյան գիտական հանդեսներում հրատարակել հայագիտական հիմնարկների աշխատանքներին և սովետահայ անվանի գիտնականների գործերին նվիրված հոդվածնեչ։

Վլադ Բընըցյանուն եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդես»-ի խմբագրական կոլեգիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վլադ Բընըցյանու» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Քոլանջյան, Վլադ Բընըցյանու (ծննդյան 60-ամյակի առթիվ), 1960, № 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 430