Վլադո Մալեսկի
Վլադո Մալեսկի Владо Малески | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1919[1] |
Ծննդավայր | Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 1984[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Կուսակցություն | League of Communists of Macedonia? |
Vlado Maleski Վիքիպահեստում |
Վլադո Մալեսկի (մակեդոներեն՝ Владо Малески, սեպտեմբերի 5, 1919[1], Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա - սեպտեմբերի 23, 1984[1], Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի արձակագիր։
Նախնական կրթությունը ստացել է Շկոդերում (Ալբանիա), գիմնազիան ավարտել է Բիտոլայում։ Ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական մասնաճյուղը։ Պատերազմի տարիներին Մալեսկին Մակեդոնյան-կոսովյան աrաջին բրիգադի շարքերում էր։ Գրել է սկսել պատերազմի տարիներին և տպագրվել է պարտիզանական թերթերում։ 1946 թվականին դարձել է Մակեդոնիայի գրողների միության անդամ։ Պատերազմից հետո զբաղվել է նաև դիվանագիտական աշխատանքով։
Լույս են տեսել «Վառ կարմիր գեորգին» (1950), «Հուզումներ» (1953) պատմվածքների գրքերը, «Այն, ինչը երկինք էր» (1953), «Մանածագործական դազգահ» (1969) վեպերը։
Մալեսկու «Ֆրոսինա» կինոսցենարով ստեղծվել է մակեդոնական առաջին կինոֆիլմը։
1978 թվականին լույս է տեսել Մալեսկու երկերի հինգհատորյակը[2]։
Մակեդոնիայի Հանրապետության հիմնի («Այսօր Մակեդոնիայի վրա») հեղինակն է։
Վլադո Մալեսկին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին գիշերը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 40-51։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 40։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադո Մալեսկի» հոդվածին։ |
|