Վլադիմիր Օմելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օմելյան
ուկրաիներեն՝ Володимир Володимирович Омелян
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1979(1979-01-30) (43 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան և «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ենթակառուցվածքների նախարար
ԿուսակցությունԺողովրդական ճակատ
Commons-logo.svg Volodymyr Omelyan Վիքիպահեստում

Վլադիմիր Վլադիմիրովիչ Օմելյան (ուկրաիներեն՝ Володимир Володимирович Омелян, հունվարի 30, 1979(1979-01-30), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ 2016 թվականի ապրիլի 15-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը եղել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

== Կրթություն ==  

2000 թվականին ավարտել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան ազգային համալսարանը, իսկ 2001 թվականին՝ «Լվովի պոլիտեխնիկ» ազգային համալսարանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից աշխատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Եվրատլանտյան ինտեգրման վարչության ՆԱՏՕ-ի և արտաքին տնտեսական գործունեության բաժնում որպես  երկրորդ կարգի մասնագետ։ 2001 թվականին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի Եվրատլանտյան համագործակցության վարչության ՆԱՏՕ-ի և եվրոպական անվտանգության բաժնի կցորդ, 2001-2002 թվականներին՝ ԱԳ նախարարի կաբինետի պլանավորման, համակարգման և վերահսկողության խմբի կցորդ։ 2002-2004 թվականներին Վիեննայում եղել է միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի ԱԳՆ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար, 2004-2006 թվականներին՝ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի ԱԳՆ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։ 2006-2007 թվականներին եղել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի աշխատանքի աջակցության դեպարտամենտի (խնամակալական ծառայության) փոխտնօրեն, 2007-2008 թվականներին՝ ԱԳ նախարարի քարտուղարության դեպարտամենտի վերլուծական բաժնի առաջին քարտուղար, 2008-2009 թվականներին՝ Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության նախարարի աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի պետ, 2009–2010 թվականներին՝ Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության նախարարի քարտուղարության դեպարտամենտի տնօրեն (խնամակալական  ծառայություն), 2010-2011 թվականներին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի քարտուղարության դեպարտամենտի փաստաթղթերի մշակման և վերահսկման բաժնի խորհրդական։ 2011 թվականին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի քարտուղարության դեպարտամենտի վերլուծական և իմիջային բաժնի խորհրդական, այնուհետև՝ խորհրդական և պաշտոնակատար, Արտաքին գործերի նախարարության առաջին տարածքային դեպարտամենտի Ռուսաստանի Դաշնության բաժնի  խորհրդական և բաժնի պետի պաշտոնակատար, 2011-2012 թվականներին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության առաջին տարածքային վարչության ՌԴ վարչության պետ, ապա՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության առաջին տարածքային դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ այդ դեպարտամենտի ՌԴ վարչության պետ, 2012–2014 թվականներին՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարության գործունեության աջակցության դեպարտամենտի (Անդրեյ Պիվովարսկի) փոխտնօրեն։ 2014 թվականի մարտից եղել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի ծառայության ղեկավար։ Դեկտեմբերին կառավարության որոշմամբ նշանակվել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար, 2016 թվականի ապրիլի 15-ից՝ Ենթակառուցվածքների նախարար[1]։

2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին[2]։

Քրեական դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննիչները նախարար Օմելյանին հայտնել են ապօրինի հարստացման և 1,415 միլիոն գրիվնայի չափով եկամուտներ չհայտարարագրելու կասկածի մասին[3]։ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը մասնակի բավարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանի գույքի վրա արգելանք դնելու մասին դատախազի պահանջը[4]։

2020 թվականի հունիսի 19-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննիչները Վլադիմիր Օմելյանին հայտնել են անօրինական գործողություններ կատարելու կասկածի մասին, որի պատճառով պետական բյուջեն չի ստացել 30,5 մլն գրիվնա եկամուտ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երկրորդ անգամ։ Կինը՝ Սվետլանա Բևզան, կանացի հագուստի ուկրաինական «Bevza» ապրանքանիշի դիզայներն է։ Ամուսինները ունեն որդի և դուստր, որոնք ծնվել են ԱՄՆ-ում և ԱՄՆ քաղաքացիներ են։ Օմելյանը նաև որդի ունի առաջին ամուսնությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Постанова Верховної Ради України «Про формування складу Кабінету Міністрів України»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2017-12-12 
  2. Матола Виктория (2019-04-22)։ «Штаб Порошенка: сльози, овації і «зрада» Заходу»։ LB.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-22-ին։ Վերցված է 2019-04-22 
  3. «Міністру інфраструктури України повідомлено про підозру у незаконному збагаченні та недекларуванні | Національне антикорупційне бюро» (ուկրաիներեն)։ nabu.gov.ua։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-18-ին։ Վերցված է 2018-09-17 
  4. «Суд арестовал часть имущества министра инфраструктуры Украины»։ РИА НОВОСТИ։ 19 сентября 2018 г.։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-23-ին։ Վերցված է 2019-04-05 
  5. «НАБУ сообщило о подозрении экс-министру инфраструктуры Омеляну»։ www.unian.net (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին։ Վերցված է 2020-06-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]