Վլադիմիր Փիրումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Փիրումով
Ծնվել էփետրվարի 1, 1926(1926-02-01)
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2014
Մահվան վայրՌուսաստան
ԿրթությունAzerbaijan Higher Military Naval School?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրՆ. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Ժուկովի մեդալ Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Jubilee Medal "300 Years of the Russian Navy"? «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

Վլադիմիր Սեմյոնի Փիրումով (փետրվարի 1, 1926(1926-02-01), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2014, Ռուսաստան), ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի դերծովակալ (25․4․1975 թվական), ռազմական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1990): ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ ՀՃԱ ակադեմիկոս (1997): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ա․ Մ․ Կիրովի անվան Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը Ռ․ Ն․ Փիրումով, Վ․ Ս․ Փիրումով (1948), Լենինգրադի ռազմածովային ակադեմիան (այժմ՝ Ա․ Ս․ Գրեչկոյի անվան, 1963), այնուհետև՝ ադյունկտուրան, ակադեմիային կից Կ․ Ե․ Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները (1974), 1948–1960 թվականներին տարբեր պաշտոններով ծառայել է Բալթիական նավատորմում, եղել էսկադրային ականակրի հրամանատար։ 1966–1974 թվականներին դասավանդել է ռազմածովային ակադեմիայում (դասախոս, ավագ դասախոս, ամյփոնի պետ)։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբում։ Հեղինակ է մի շարք ռազմագիտական աշխատությունների։

Աշխատանքները վերաբերում են կիբեռնետիկայի կիրառման հիմնահարցերին, համակարգային տեխնիկային, լուծումների և օգտակարության տեսությանը, գործողությունների հետազոտություններին։ Զբաղվել է երկրաքաղաքականության և անվտանգության հարցերով։

  • ՌԴ բնական ԳԱ անդամ և փոխնախագահ (1991)։
  • ՌԴ Անվտանգության խորհրդի գիտխորհրդի նախագահ (1993)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Радиоэлектроника в войне на море, М., 1987 (համահեղինակ).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան։
  • Պ. Կապիցայի արծաթե (1995) և ոսկե մեդալներ (1996)։
  • Պետրոս Առաջինի ոսկե մեդալ (1996)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png