Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Գուրգենի Սարուխանով (ապրիլի 29, 1934(1934-04-29)[1] կամ ապրիլի 23, 1934(1934-04-23)[2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 11, 1999(1999-11-11)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[3], ՌԴ), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։
Վլադիմիր Սարուխանովը ծնվել է 1934 թվականին Նովոսիբիրսկ քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Օտար լեզուների ինստիտուտը, իսկ 1973 թվականին՝ Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացները։ 1956 թվականից աշխատել է Ռուսաստանի ժամանակագրա-փաստագրական և ուսումնական ֆիլմերի կենտրոնական կինովիդեոստուդիայում որպես օպերատորի օգնական։ 1960-1971 թվականներին եղել է «Ռոստորգռեկլամ»-ի և «Սոյուզմուլտֆիլմի» օպերատորը, «Օրվա նորությունները» և «Սովետական սպորտ» կինոժուռնալների օպերատորը։ 1971-1973 թվականներին հաճախել է ԽՍՀՄ Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացների։ 1973 թվականից եղել է Գորկու անվան մանկապատանեկան կինոստուդիայի ռեժիսորը[4]։
Տարեթիվ
|
Ֆիլմ
|
1986
|
Ակնհայտ առավելության տակ
|
1982
|
Մենք ենք այստեղ ապրելու
|
1981
|
Լեշիին թակարդ մի դրեք
|
1978
|
Տայգայի կայսեր վերջը
|
1975
|
Ի՞նչ է քեզ հետ կատարվում
|
1973
|
Մի անգամ ամռանը
|
Տարեթիվ
|
Ֆիլմ
|
1981
|
Լեշիին թակարդ մի դրեք
|
1973
|
Մի անգամ ամռանը
|
Տարեթիվ
|
Ֆիլմ
|
1971
|
Сеча при Керженце
|
1970
|
Ես կնկարեմ արև
|
1969
|
Հեքիաթ գնդիկ-բոքոնիկի մասին
|
1969
|
Մեծ սառնամանիքներ
|
1968
|
Գլխարկի մեջ չէ երջանկությունը
|
1968
|
25-րդը, առաջին օրը
|
1967
|
Ազնիվ կոկորդիլոսական
|
1967
|
Ֆրանտիշեկ
|
1967
|
Լեգենդ Գրիգի մասին
|
1966
|
Սպասում եմ թռչնակի
|
1965
|
Արջուկը ճանապարհին
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.animator.ru/db/?p=show_person&pid=1200
- ↑ «Վլադիմիր Սարուխանովի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Վլադիմիր Սարուխանովի մասին kino-teatr.ru կայքում