Վլադիմիր Պետրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Պետրովսկի
Nklorety 6.jpg
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 29, 1933(1933-04-29)
Ծննդավայր Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 21, 2014(2014-02-21) (80 տարեկանում)
Գերեզման Վագանկովյան գերեզմանատուն
Թաղված Վագանկովյան գերեզմանատուն
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Honored Worker of the Diplomatic Service of the Russian Federation?

Վլադիմիր Պետրովսկի (ռուս.՝ Влади́мир Фёдорович Петро́вский, ապրիլի 29, 1933(1933-04-29), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2014(2014-02-21)), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1957)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1957 թվականից։ Պատմական գիտությունների դոկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու:

  • 1957-1961 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության հերթապահ ռեֆերենտ:
  • 1964-1971 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակից
  • 1971-1978 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքականության միջոցառումների պլանավորման բաժնի աշխատակից:
  • 1978-1979 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման բաժնի վարիչ:
  • 1979-1986 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ:
  • 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
  • 1991 թվականի սեպտեմբերից-մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[1]։
  • 1992 թվականին՝ ՆԱՏՕ-ի համագործակցության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը:
  • 1992-1993 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի քարտուղարության քաղաքական դեպարտամենտի պետ:
  • 1993-2002 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի գլխավոր տնօրեն:

2003 թվականից անցել է թոշակի։ ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող:

Թաղված է Մոսկվայում Վագանկովի գերեզմանատանը[2]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր Դրոշի կարգ
  • Պատվո շքանշան
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»:
  • Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2008 թվականի հուլիսի 3)՝ Գիտական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]