Jump to content

Վլադիմիր Հարությունյան (ջրացատկորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ջրացատկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 18, 1998(1998-07-18) (25 տարեկան)
Ծննդավայր՝Երևան

Վլադիմիր Հարությունյան (հուլիսի 18, 1998(1998-07-18), Երևան), հայ ջրացատկորդ[1][2]։ Մասնակցել է ջրային մարզաձևերի Եվրոպայի 2018 թվականի առաջնության տղամարդկանց 10 մետր սինքրոն հարթակի մրցումներին՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Վլադիմիրը և իր զույգ Լև Սարգսյանը Հայաստանի համար առաջին մեդալն են նվաճել ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում[3][4]։

2012 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի և 2013 թվականին Միջազգային սպորտի վարպետի կոչում։

2023 թվականից Հայաստանի Ջրացատկի ֆեդերացիայի երիտասարդ մարզիկների խորհրդի նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1998 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Երդվան Ջիլավյանի անվան վարժարանում, 2014 թվականին ընդունվել է Երևանի 195 ավագ դպրոց։ 2016 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ավարտել՝ 2022 թվականին։

2017-2019 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպորտային ջոկատում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից մասնակցել է ջրային մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մրցաշարերին՝ դառնալով չեմպիոն։

2011 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում կայացած առաջնությունում նվաճել է երկու ոսկի և մեկ արծաթ։

2012 թվականին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը եղել է Հայաստանի պատմության առաջին եվրոպական մեդալը։ 2013 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ անցել է եզրափակիչ։

2015 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացված երիտասարդների միջազգային մրցաշարի մեդալակիր է, իսկ 2016 թվականին նույն մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

2015 թվականին Գերմանիայում, FINA Diving Grand Prix մրցաշարի սինխրոն 10 մետր աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է առաջին հորիզոնակը[5]։

2016 թվականին FINA սինխրոն 10 մետր աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

2017 թվականին FINA անհատական սինպորն 10 մետր աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ իր զույգ Լև Սարգսյանի հետ նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հունգարիայում[6], անցել է եզրափակիչ և գրավել 9-րդ հորիզոնականը։ Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի Համաշխարհային ուսանողական խաղերի ժամանակ 10 մետր աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Ջրացատկ 2017 թվականի ամառային ունիվերսիադայում իր զույգ Ազատ Հարությունյանի հետ գրավել է 6-րդ հորիզոնականը[7]։

2018 թվականին Գերմանիայում, FINA Diving Grand Prix մրցաշարի սինխրոն 10 մետր աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնակը՝ 370.80 միավորով[8]։ Նույն թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ որը տեղի է ունեցել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, սինխրոն տղամարդկանց 10 մետրանոց հարթակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[9], նույն առաջնության՝ 3 մետր առաձգական հենարանից մրցաձևում գրավել է 8-րդ հորիզոնականը[10][11]։

2019 թվականի Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի 10 մետր աշտարակացատկ մրցաձևում Լև Սարգսյանի հետ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, անհատական մրցաձևում գրավել է նորից 9-րդ հորիզոնականը։ Նույն թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որը կայացել է Հարավային Կորեյի Կվանգջու քաղաքում, սինխրոն 10 մետր աշտարակացատկ մրցաձևում Լև Սարգսյանի հետ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը 372.48 միավորով[12][13]։

2020 թվականին FINA Fina Diving Grand Prix մրցաշարի սինխրոն 10 մետր սինխրոն աշտարակացատկ մրցաձևում Վարդան Բայանդուրյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

2022 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը կայացել է Իտալիայի Հռոմ քաղաքում, անցել է եզրփակիչ 10 մետր սինխրոն աշտարակացատկ մրցաձևում։

2023 թվականի Եվրոպական օլիմպիական խաղերի ժամանակ 10 մետր սինխրոն աշտարակացատկ մրցաձևում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեկ զույգ եղբայր՝ Ազատ Հարությունյանը, որը ևս ջրացատկորդ է։ Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vladimir Harutyunyan». European Championships. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Armenian pair of divers Vladimir Harutyunyan-Lev Sargsyan win European champion bronze medalist». A1Plus (անգլերեն). 2024 թ․ հունիսի 14. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  3. Невероятный результат прыгунов в воду: Спортсмены завоевали бронзу на ЧЕ
  4. Армянские прыгуны в воду показали на ЧЕ в Глазго сенсационный для страны результат
  5. «Vladimir HARUTYUNYAN | Results | World Aquatics Official». World Aquatics (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  6. Keith, Braden (2014 թ․ հունիսի 17). «FINA Announces Dates for 2017 World Championships; Masters Worlds to Follow». SwimSwam (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  8. «Competition Results | World Aquatics Official». World Aquatics (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «Entry list» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «Start list» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Schedule» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Start list» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.