Վլադիմիր Կովալևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կովալևսկի (այլ կիրառումներ)
Վլադիմիր Կովալևսկի
Владимир Ковалевский
Ковалевский В.О. 1881.jpg
Ծնվել էօգոստոսի 2 (14), 1842
Վարկավա, Լատվիա
Մահացել էապրիլի 15 (27), 1883 (40 տարեկանում)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ինքնասպանություն[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունհնէաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտհնէաբանություն
Ալմա մատերImperial School of Jurisprudence[2][1]
Ամուսին(ներ)Սոֆյա Կովալևսկայա[2][3][4][1]
Երեխա(ներ)Sofia Kovalevskaya
Vladimir Onufrievich Kovalevsky Վիքիպահեստում

Վլադիմիր Օնուֆրիևիչ Կովալևսկի (ռուս.՝ Владимир Онуфриевич Ковалевский, օգոստոսի 2, 1842 - ապրիլի 15, 1883), ռուս հնէաբան, Ա. Օ. Կովալևսկու եղբայրը, 1880 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դոցենտ։

Լինելով Չարլզ Դարվինի հետնորդը՝ Կովալևսկին դարվինիզմ է քարոզել Ռուսաստանում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը։

Կովալևսկու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան։ Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հետ։ Կովալևսկին հնէաբաններից առաջինն էր, որ էվոլյուցիոն ուսմունքը կիրառեց ողնաշարավոր կենդանիների ֆիլոգենեզի պրոբլեմները լուծելիս։

Ուսումնասիրելով կաթնասունների հնէաբանական պատմությունը՝ Կովալևսկին գտավ, որ նրանց զարգացման գործընթացում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում։ Կովալևսկու հետազոտությունները նվիրված են յուրայի, կավճի և կայնոզոյան շրջաններին։ Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները։ Կովալևսկին իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борисяк А. А., — В. О. Ковалевский, его жизнь и научные труды, изд. Академии наук СССР, Л., 1928 (приложен полный список научных трудов В. О. Ковалевского)
  • Давиташвили Л. Ш., В. О. Ковалевский, М.-Л., 1946
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.1. M., Изд-во АН СССР, 1950.
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.2. M., Изд-во АН СССР, 1956.
  • Ковалевский В.О. Собрание научных трудов (в трех томах). т.3. M., Изд-во АН СССР, 1960.
  • Резник С. Е., Владимир Ковалевский. Трагедия нигилиста. — М.։ Молодая гвардия (серия ЖЗЛ), 1978
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 625 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 Ковалевский, Владимир Онуфриевич // Русский биографический словарьСПб.: 1903. — Т. 9. — С. 21–22.
  2. 2,0 2,1 Б. П. Ковалевский, Владимир Онуфриевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVа. — С. 501.
  3. Ковалевская, Софья Васильевна // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVа. — С. 499–500.
  4. Ковалевская, Софья Васильевна // Русский биографический словарьСПб.: 1903. — Т. 9. — С. 20–21.