Վլադիմիր Երշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Երշով
Ծնվել էհուլիսի 1, 1949(1949-07-01)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 1, 2018(2018-11-01) (69 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և նկարիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վլադիմիր Դանիլովիչ Երշով (ռուս.՝ Влади́мир Дани́лович Ершо́в, հուլիսի 1, 1949(1949-07-01), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2018(2018-11-01), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս գրող, «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Երշովը ծնվել է 1949 թվականին Դոնի Ռոստովում։ Հայրը եղել է ռազմածովային սպա, երկրորդ կարգի կապիտան։ Կոլա քաղաքի ատոմակայանի կառուցման ժամանակ աշխատել է սարքակարգորդ, Դոնի Ռոստովի գործարանում՝ ֆրեզող բանվոր, Մոսկվայում եղել է շինարար, Դոնում և Մուրմանսկում՝ նավաստի, երիտասարդական թերթում՝ նկարիչ, Ռոստովի երիտասարդական թատրոնում՝ նկարիչ-ձևավորող, Տանաիսի հնագիտական պեղումների աշխատող։ Ապրում է Դոնի Ռոստովում և Տանաիսում [2], որտեղ հանդես է գալիս որպես «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո)[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Վլադիմիր Դանիլովիչ Երշով, լուսանկար

1990 թվականին Ռոստիզդատը հրապարակեց «զաօզյորականների» «Ռոստովի ժամանակ» բանաստեղծությունների այս պահին միակ հավաքածուն, որը հարավռուսական անդերգրաունդ պոեզիայի ստեղծման առաջին փորձերից էր[4]:

Վլադիմիր Դանիլովիչ Երշովը սկսեց հրատարակվել 1968 թվականից։ Հրապարակվել է Մուրմանսկի, Արխանգելսկի, Դոնի Ռոստովի թերթերում, կենտրոնական մամուլում[1] (այդ թվում «Մի կաթիլ լույս» բանաստեղծական ժողովածուն[1]) «Ռոստովի ժամանակ» հավաքածուում, «Դոն» ամսագրում, «Տապան», «Հարավային աստղ» ալմանախներում և այլ հրատարակություններում։ 2008 թվականին հրատարակվել և լույս է տեսել Երշովի «Соло на клаксоне» բանաստեղծությունների ժողովածուն. հրատարակվում է «Поэзия. Ру» կայքում։ Որպես նկարիչ-կերամիստ, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների հայրենիքում և արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Չեխիայի, Ճապոնիայի թանգարաններում և աշխարհի մասնավոր հավաքածուներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու դուստր[2]։ Ապրում է Դոնի Ռոստովում։

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Ռուսական սուզանավային ուժերի հարյուրամյակ» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ЕРШОВ Владимир Данилович — художник». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 Ершов Владимир Данилович.
  3. Сафронова Е. Братство «бессмертных» // Литературные известия. - 2010. - № 38. - С. 7-8.
  4. «Владимир Ершов. «Заозёрная школа поэзии». Леонид Малкин 2008-11-14». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]