Գենադի Ժուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Ժուկով
ռուս.՝ Геннадий Викторович Жуков
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1955(1955-09-04)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 2, 2008(2008-12-02) (53 տարեկան)
Մահվան վայրՏանաիս, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, հեղինակ-կատարող, փիլիսոփա, կիթառահար և կոմպոզիտոր
Կայքjukov.tanais.net

Գենադի Վիկտորովիչ Ժուկով (ռուս.՝ Геннадий Викторович Жуков, սեպտեմբերի 4, 1955(1955-09-04), Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 2008(2008-12-02), Տանաիս, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, հեղինակային երգերի կատարող, «Заозерная школа» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Ժուկովը ծնվել է 1955 թվականին Դոնի Ռոստովում։ 1970 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և ընդունվել Ռոստովի ռադիոյի տեխնիկում։ Ուսումնառության ընթացքում թմբուկ է նվագել տեխնիկումի «Три Кварка» խմբում։

Եղել է «Զաոզերնյա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո)։ Բանաստեղծությունները թարգմանվել են 6 լեզուներով։

Բնակվել է Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կոկտեբելում, Տանաիսի թանգարան-արգելոցում[1]։

Կյանքի վերջին տարիներին երաժիշտը հիվանդացել է աթերոսկլերոզով։ Մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին որովայնի խոռոչի մեջ արյունահոսությունից։ Թաղված է Նեդվիգովկա խուտորի գերեզմանոցում (Տանաիս)[2]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геннадий. Эпистолы: Друзьям моим единственным. - Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1989. - 94 с. - (Заозёрная школа). - Тираж 3000 экз. - ISBN 5-7509-0012-6, Эпистолы: друзьям моим единственным (fb2)
  • Колокольный конь - М.: Издательство «Молодая гвардия», 1989.
  • Конус, 1993.
  • Не ходи сюда, мальчик… - М.: Миттель Пресс, 2009. - 318 с. - ISBN 978-5-903185-39-9.

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կազանի ալբոմ», 1990 թ.
  • «Կրասնոյարսկի ալբոմ», 1992 թ.
  • «Երկու ձայն», 1995 թ.
  • «Խաչմերուկ», 1999 թ.
  • «Պետերբուրգյան ալբոմ», 2005 թ.
  • «Ռոստովյան ալբոմ», 2007 թ.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոստովյան էտյուդներ», Դոն հեռուստաընկերություն, 1988 թ.:
  • «Այստեղ՝ Տանաիսի անտիկ երկնքի տակ», Դոն հեռուստաընկերություն, 1991 թ.:
  • «Զավթված», «Ծիր Կաթին կինոստուդիա», 2003 թ.:
  • «Քոչվոր», ռեժիսոր՝ Լ. Ռուբլևսկայա, «Գավառական սալոն» ստուդիա, 2007 թ.:
  • «Ժուկովի կերպարանքներ»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին «Տանաիսի» պետական թանգարանի դահլիճներից մեկում բացվել է Գենադի Ժուկովի հիշատակին նվիրված ցուցահանդես[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Беликов Ю. Рай, выдуваемый из ада // Литературная газета. - 2009. - 5 авг.
  2. Мирзабекова Н. Укатилась бусина… укатилась…(չաշխատող հղում) // Молот. - 2008. - 5 дек.
  3. Бражкина А. Танаис. Зал славы Жукова. Пушкинский-2009 // «Неизвестный Ростов». - 2009. - 10 июня.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]