Վլադիմիր Դրոզդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Դրոզդ
Ծնվել է օգոստոսի 25, 1939(1939-08-25)[1][2]
Ծննդավայր Petrushin, Չեռնիգովի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է հոկտեմբերի 23, 2003(2003-10-23)[2] (64 տարեկանում)
Վախճանի վայր Կիև, Ուկրաինա
Մասնագիտություն լրագրող և գրող
Լեզու ուկրաիներեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ժանրեր վեպ

Վլադիմիր Դրոզդ (ուկր.՝ Дрозд Володимир Григорович, օգոստոսի 25, 1939(1939-08-25)[1][2], Petrushin, Չեռնիգովի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2003(2003-10-23)[2], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի գրող: Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ 1962 թվականից։ «Կիև» ամսագրի գլխավոր խմբագիր (1983-1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Դրոզդը ծնվել է 1939 թվականին Չեռնիգովի շրջանի Պետրուշին գյուղում հողագործի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է շրջանային թերթում։ 1968 թվականին ավարտել է Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1983-1985 թվականներին եղել է «Կիև» (ուկր.՝ Київ) ամսագրի գլխավոր խմբագիրը։ Գլխավորել է «Литературная сокровищница», Ուկրաինայի գրողների միության Կիևի մասնաճյուղը, եղել է Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահի տեղակալը։

Ամուսնացած է եղել բանաստեղծուհի Իրինա Ժիլենկոյի հետ։

Մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ին Կիևում։ Թաղված է Բայկովե գերեզմանատանը[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին հրատարակությամբ լույս են տեսել վեպերի, պատմվածքների ու վիպակների ժողովածուներ։ «Սիրում եմ կապույտ աստղերը» (1962), «Բողբոջ» (1966), «Շեպտալոյի սպիտակ ձին» (1969), «Կյանքի ռիթմը» (1974)։

Վեպեր

  • «Катастрофа»
  • «Інна Сіверська, суддя»
  • «Спектакль»
  • «Листя землі»

Կենսագրական վեպեր

  • «Ритми життя»
  • «Дорога до матері»
  • «Добрая весть»

Պատմվածքներ

  • «Маслини»
  • «Ирій»
  • «Три чарівні перлини»

Պատմվածքների ժողովածու

  • «Земля під копитами»

Նովելներ

  • «Сонце»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1992
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (1999)
  • Անդրեյ Գոլովկոյի անվան մրցանակ
  • Էմելյան և Տատյանա Անատովիչների հիմնադրամի մրցանակ (ԱՄՆ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.day.kiev.ua/uk/article/cuspilstvo/ostriv-u-vichnosti-dlya-maystra
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]