Վլադիմիր Դուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Դուրով
ռուս.՝ Владимир Леонидович Дуров
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1863(1863-06-25)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 3, 1934(1934-08-03)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունanimal trainer և կրկեսի արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Հանրապետության վաստակավոր դերասան
ԵրեխաներVladimir Durov?
Vladimir Leonidovich Durov Վիքիպահեստում
ԽՍՀՄ ապրանքանիշ, 1989 թվական

Վլադիմիր Լեոնիդի Դուրով (հունիսի 25, 1863(1863-06-25)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 3, 1934(1934-08-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային կրկեսի արտիստ, վարժեցնող, Հանրապետության վաստակավոր արտիստ (1927)։

Անատոլի Լեոնիդի Դուրովի ավագ եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրով Վլադիմիր Լեոնիդի։ 1910-1914 թվականների լուսանկար։
Ս․ Վ․ Ժիվոտովսկի։ «Պաստառ «Վլադիմիր Դուրով։ Վաստակավոր երգիծաբան։ Կենդանիների ընկեր», 1910
Կրկեսային աֆիշա «Պետական ​​կրկես։ Դուրովի երկաթուղի», 1929

Վլադիմիր Լեոնիդի Դուրովը ծնվել է Մոսկվայում՝ ոստիկանի ընտանիքում։ 1868 թվականին մահացել է մայրը, շուտով՝ նաև հայրը։ Վլադիմիրն ու նրա եղբորը՝ Անատոլիին, դաստիարակել է նրանց կնքահայրը։ Սովորել է զինվորական վարժարանում, բայց կրկեսով տարվելով՝ թողել է այն։ Կրկեսի հրապարակում եղել է 1879 թվականից։ 1883 թվականից եղել է Մոսկվայի Վինկլերի գազանանոց–կրկեսում, ապա՝ Բեզանոյի կրկեսում։ Արտիստական գործունեությունը սկսել է որպես ուժեղ մարդ, ձայնանմանակող, իլյուզիոնիստ, նկարիչ–մոմենտալիստ, կուպլետիստ և ծաղրածու։ Գազանանոցում Դուրովը սկսել է հանդես գալ որպես շուն, այծ, առնետ և ծովային խոզեր վարժեցնող։ Ինքնակրթության համար որպես ազատ լսող հաճախել է ֆիզիոլոգ Իվան Սեչենովի դասախոսություններին։ 1887 թվականից աշխատել է Մոսկվայի Սալամոնսկու կրկեսում, սկսել է հանդես գալ որպես ծաղրածու-վարժեցնող և երգիծաբան։

Կենդանիներին վարժեցնելու մեթոդը կառուցել է նրանց կերակրման վրա, այսինքն` պայմանական ռեֆլեքսների զարգացում խրախուսանքի միջոցով. կենդանին կեր է ստացել հնարքը կատարելու համար։ Ուսումնասիրել է Սեչենովի և Պավլովի գործերը, իր վարժեցման մեթոդի հիմքում դրել է նրանց գիտական հայտնագործությունները։ Մոսկվայում` Բոժեդոմկայի փողոցում (այժմ` Դուրովի փողոց) գտնվող իր տանը, հեղափոխությունից առաջ Վլադիմիր Լեոնիդովիչը հոգեբանական փորձ է կատարել կենդանիների վրա, մասնավորապես՝ տելեպաթիայի, հոգեբանության, պարահոգեբանության և այլնի գծով։ Աշխատանքների համար հրավիրել է հայտնի հոգեբանների և հոգեբույժների, այդ թվում` ականավոր հոգեբույժ Վլադիմիր Բեխտերին, Պետերբուրգի ֆիզիոլոգ Իվան Պավլովին, և հրատարակել է գիտական հանդես, որում նկարագրել է իր երբեմն շատ հետաքրքրիր փորձերը։

Դրամ վաստակելու համար 1912 թվականի հունվարի 8-ին իր տանը բացել է կենդանի անկյան թատրոնը, որն ավելի ուշ սկսել է կոչվել «Դուրովի անկյուն» և կենդանիների հետ վճարովի ներկայացումներ է տվել։ Այնտեղ հորինել է «Մկան երկաթուղի» եզակի համարը։ Ցավոք, հեղափոխությունը դադարեցրել է այդ եզակի աշխատանքը։ Իսկ գիտական հանդեսի առաջին և միակ համարը այդպես էլ չի տարածվել, և տպաքանակը պահվում է նույն տանը, որտեղ թատրոնից բացի գործում է նաև Վլադիմիր Դուրովի թանգարանը։

Աստիճանաբար կյանքը սկսել է կարգավորվել, և 1919 թվականին «Դուրովի անկյան» դռները բացվել են, բայց դա արդեն մասնավոր թատրոն չէր, այլ պետական՝ չնայած, որ Դուրովին թույլատրվել է հետագայում ապրել իր նախկին, բայց հետագայում ազգայնացված շենքում։

Վլադիմիր Դուրովը շարունակել է հեռուստահաղորդման փորձը կենսաֆիզիկոս Բերնարդ Կաժինսկու հետ։ Վերջինս պատմել է այս ոլորտում կատարված ուսումնասիրությունների մասին «Կենսաբանական ռադիոկապ» գրքում»[2]։ Դուրովի և Կաժինսկու փորձերի արձագանքները հանդիպել են Ալեքսանդր Բելյաևի «Աշխարհի տիրակալը» ֆանտաստիկ վեպում, որտեղ գործում են Դուրովի և Կաժինսկու կերպարները։

Վլադիմիր Դուրովը «Իմ գազանները» գրքի հեղինակն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1927 թվականին և հետագայում բազմիցս վերահրատարակվել է։ Դրանում հեղինակը պատմում է, թե ինչպես կենդանիներին վարժեցնել, հետաքրքիր համարներ հորինել և նրանց հետ ելույթ ունենալ բեմում[3]։

Մահացել է 1934 թվականի օգոստոսի 3-ին Մոսկվայում, թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը։

Վլադիմիր Լեոնիդովիչի մահից հետո «Դուրովի անկյունը» գլխավորել է նրա դուստրը՝ Աննա Դուրովա-Սադովսկայան։ 1977 թվականին՝ նրա մահից հետո, «Անկյունը» անցել է նրա եղբորորդուն՝ Յուրի Դուրովին, նրա մահից հետո ղեկավարությունը ստանձնել է Յուրի Դուրովի դուստրը՝ Նատալյա Յուրևնա Դուրովան։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կենդանիների վարժեցում․ իմ մեթոդի համաձայն վարժեցված կենդանիների հոգեբանական դիտարկումներ (40 տարվա փորձ)։ Նորը կենդանաբանական հոգեբանության մեջ» (Մոսկվա, Ունիվերսալ հրատարակչություն, 1924)
  • «Որսորդական շների գիտական ​​վարժեցում» (Համամիութենական կոոպերատիվ միավորված հրատարակչություն։ 1933 թվական)
  • «Իմ գազաններ» (Կենտրոնական կոմիտե ՀամԼԿԵՄ Մանկական գրականություն, 1927 թվական)
  • «Պապիկ Դուրովի կենդանիները» (Պետական կոմիտե, Լենինգրադ, 1924)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Դուրով (ձախից վերևում) Ռուսաստանի պետական կրկեսի 100-ամյակին նվիրված Ռուսաստանի փոստային բլոկի վրա 2019 թվականին
  • 1927 թվականին Դուրովի անունով փողոց է անվանվել (նախկին Հին Բոժեդոմկա փողոց)։
  • 1963 և 1989 թվականներին թողարկվել են Դուրովին նվիրված ԽՍՀՄի փոստային նամականիշներ։
  • 2013 թվականի հուլիսի 7-ին Գուգլը Դուրովի հիշատակի 150-ամյակին նվիրված պատկերանիշ է դրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Дуровы // Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.)Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
  2. «Биологическая радиосвязь».
  3. XX դարի ռուս մանկական գրողներ. — С. 169.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]