Վլադիմիր Բոյնագրյան
Վլադիմիր Բոյնագրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1938[1] (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Ջրաբանական գիտությունների միջազգային ասոցիացիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ (1966) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1996) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, վրացերեն և ռուսերեն |
Վլադիմիր Ռուբենի Բոյնագրյան (հունվարի 14, 1938[1]), հայ աշխարհագրագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր[2]։
Կրթություն և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Բոյնագրյանը 1962-1966 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո մինչև 1969 թվականը սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և ստացել է աշխարհագրության գիտությունների թեկնածուի դիպլոմ։ 1973 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1996 թվականին Երևանի պետական համալսարանում ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի դիպլոմ։ 2006 թվականին՝ նույն համալսարանի պրոֆեսորի կոչում։ 2008 թվականից էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997-2014 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում «Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի» ամբիոնի վարիչ։ 1998 թվականից Ջրաբանական գիտությունների միջազգային ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչն է։
Հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի, ուսումնասկան ձեռնարկների և գիտական հոդվածների։ Առավել արժեքավոր աշխատություններից են «Ցրոնների միներալներ» (240 էջ, Երևան)[3], «Աշխարհագրության աէրոտիեզերական մեթոդները» (152 էջ, Երևան) և «Հայաստանի սողանքներ» (308 էջ, Երևան, ռուս․) գրքերը։ Գիտական գործունեության հիմնական բնագավառը գեէմորֆոլոգիան է։ Մի շարք աշխատություններ ունի Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի[4] սողանքների մասին։
Տիրապետում է ռուսերենին (գերազանց), անգլերենին (խոսակցական) և վրացերենին (լավ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1790
- ↑ Վլադիմիր Բոյնագրյան, կենսագրությունը Երևանի պետական համալսարայանի պաշտոնական կայքում
- ↑ Վ.Ռ.ԲՈՅՆԱԳՐՅԱՆ, Ա.Վ.ԲՈՅՆԱԳՐՅԱՆ, ՑՐՈՆՆԵՐԻ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ, Ուսումնական ձեռնարկ «Աշխարհագրություն» մասնագիտության ուսանողների համար
- ↑ ОПОЛЗНИ АРМЯНСКОГО НАГОРЬЯ, В. Р. БОЙНАГРЯН
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|