Վլադիմիր Բակալեյնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բակալեյնիկով
Ծնվել է հոկտեմբերի 3, 1885(1885-10-03)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 5, 1953(1953-11-05) (68 տարեկանում) կամ նոյեմբերի 5, 1956(1956-11-05)[1] (71 տարեկանում)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներ Ալտ
Աշխատավայր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Վլադիմիր Բակալեյնիկով (ռուս.՝ Владимир Романович Бакалейников), ռուս ալտահար, դիրիժոր, երաժշտական խմբագիր և կոմպոզիտոր է։ Ծնվել է 1885 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում և մահացել 1953 թվականի նոյեմբերի 5-ին ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալեյնիկովը սերում է մեծ երաժշտական ընտանիքից։ Ընտանիքը ապրում էր շատ վատ պայմաններում։ Հայրը հայտնի կլարնետահար էր, եղբայրներից մեկը ֆլեյտահար, իսկ իր երկու փոքր եղբայրները կոմպոզիտորներ՝ Կոնստանտին Բակալեյնիկով և Միխայիլ Բակալեյնիկով։ Իր հուշերում նա պատմում է, որ ընտանիքը գտնվում էր աղքատության մեջ և իրենք եղբայրներով օգնում էին իրենց հորը նրա հետ նվագելով տարբեր առիթների։ Նա ասում էր, որ այդ վաղ հասակում ոչ թե աշխատելն էր ամոթ, այլ տանը անգործ նստելը, երբ որ իրենց մայրը մեծ ջանքերով պահում էր բոլորին։ Բակալեյնիկովը ինը տարեկանում ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորի և այստեղ պարզվում է, որ նա շնորհալի ալտահար է։ Այնուհետև նա սկսում է նվագել տարբեր անսամբլերում (կամերային երաժշտություն)։ Եղել է Մքլենբուրգ և Ստրադիվարիուս կվարտետների ալտահարը։ Նա այս տարիներին նաև զբաղվում է դիրիժորությամբ։ Դասավանդել է Պետերբուրգի Կոնսերվատորիայում (1918-20 թթ) և Մոսկվայի Կոնսերվատորիայում (1920-24 թթ)։ Իր հայտնի ուսանողներից է եղել Վադիմ Բորիսովսկին։ 1925 թվականին նա իր կնոջ հետ մեկնում է Միացյալ Նահանգներ։ Այնտեղ նա աշխատում է Ցինծինատտիի Սիմֆոնիկ Նվագախմբում որպես առաջին ալտահար և դիրիժորի փոխնակ։ Այնուհետև նա իր երկու եղբայրների հետ մեկնում է Լոս Անջելես, որպեսզի աշխատի Հոլիվուդում։ Նա սկսում է դասեր տալ այն ժամանակ փոքրիկ Լորին Մաազելին։ Հետագա տարիներին նա ղեկավարում է Փիթսբուրգի Սիմֆոնիկ նվագախումբը, հանդես է գալիս նաև Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ։ Նա գրել է մի քանի գիրք կապված դիրիժորական արվեստի հետ։ Նրա հայտնի ստեղծագործություններն են ալտի կոնցերտը և այլ կամերային երաժշտության նմուշներ։ Նա գրել է նաև՝

  • Արիա ալտի և դաշնամուրի համար
  • Մենուետ ալտի և դաշնամուրի համար
  • Գավոր ալտի և դաշնամուրի համար
  • Գամաներ և էտյուդներ ալտի համար
  • Ալլեգրո Մոդերատո կոնտրաբասի և դաշնամուրի համար
  • Կանցոնա գալարափողի և դաշնամուրի համար
  • Կոնցերտ ալտի և նվագախմբի համար

Գրել է նաև այլ ստեղծագործություններ տարբեր փողային գործիքերի համար։ Ձայնագրել է Ռիխարդ Շտրաուսի Դոն Կիխոտը (որպես ալտահար) Փիթսբուրգի Սիմֆոնիկ Նվագախմբի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]