Վլադիմեր Խինչեգաշվիլի
Վլադիմեր Խինչեգաշվիլի ვლადიმერ ხინჩეგაშვილი | |
---|---|
Ծնվել է | Գորի, Վրաստան |
Ծննդավայր | Գորի, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | վրացի |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | ըմբիշ |
Vladimer Khinchegashvili Վիքիպահեստում |
Վլադիմեր Խինչեգաշվիլի (վրաց.՝ ვლადიმერ ხინჩეგაშვილი, ապրիլի 18, 1991, Գորի, Վրաստան), վրացի ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 55 կգ քաշային կարգում։
2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում դարձել է չեմպիոն՝ 57 կգ քաշային կարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմեր Խինչեգաշվիլին ծնվել է 1991 թվականի ապրիլի 18-ին Գորիում։ Ներկայումս հանդես է գալիս «Դինամո» սպորտային ակումբում։
Վրացի ըմբիշի առաջին խոշոր մրցանակը միջազգային ասպարեզում եղել է Դորտմունդում ընթացող 2011 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Եզրափակիչ գոտեմարտում այդ ժամանակ նա պարտվել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ջամալ Օտարսուլթանովին։
2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Վլադիմերը հաղթել է եգիպտացի Ֆարին, բուլղարացի Վելիկովին, հնդիկ Կումարին և ճապոնացի Յումոտին։ Այս անգամ ևս Վլադիմերը եզրափակչում պարտվել է Օտարսուլթանովին։
Մեկ տարի անց մինչև 60 կգ քաշային կարգում մասնակցել է հայրենի Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Այս օլիմպիադայի ժամանակ վրացի մարզիկը մասավ մինչև կիսաեզրափակիչ, որից հետո պարտվեց ազգությամբ ռուս մարզիկ Օպան Սատուին՝ նվաճելով բրոնզե մեդալ։
2014 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ մինչև 57 կգ քաշային կարգում։ Մարզիկը կրկնել է իր հաջողությունները նաև 2016 թվականի օլիմպիադայի ժամանակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմեր Խինչեգաշվիլի Արխիվացված 2016-09-24 Wayback Machine — օլիմպիական վիճակագրությունը անգլալեզու Sports-Reference.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմեր Խինչեգաշվիլի» հոդվածին։ |
|