Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Սեպտեմբեր 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքին սիրում է հուշարձաններ - հարցում

Հարգելի համայնք, ինչպես գիտեք, 2013 թվականից ի վեր Հայաստանը մասնակցում էր «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթին։ Այս տարի ևս վիքի խմբագիրներով փորձում էինք նորից կազմակերպել մրցույթը, բայց անկայուն և ծանր ժամանակներ եկան, և հարց առաջացավ, արդյոք պե՞տք է մրցույթը կազմակերպել, թե ոչ։ Այն նախատեսված էր անցկացնել հոկտեմբեր ամսվա ընթացքում։

Այս առիթով հարցում ենք ուզում անցկացնել։ Խնդրում ենք ստորև արտահայտվել, արդյոք պատրա՞ստ եք մասնակցել կամ ինչքանով է հարմար երկրի համար այս ծանր շրջանում մրցույթ անցկացնել։

Սպասում ենք ձեր կարծիքներին և առաջարկություններին։ Կազմակերպչական անհրաժեշտ աշխատանքը սուղ ժամեկտներում ավարտին հասցնելու համար, խնդրում ենք արտահատյվել մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։--ԲեքոՔննարկում 15:45, 19 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Ոչ, ավելի կարևոր գործեր կան անելու։--Soghomon Matevosyan (քննարկում) 16:12, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ըստ երկրում տիրող իրավիճակի: Եթե Աստծո կամոք լինեն հանգիստ ժամանակներ, կարելի է անցկացնել: Վերջիվերջո, այս մրցույթն էլ մեր երկիրը ներկայացնելու յուրահատուկ միջոց է:--∑ίγμα (քնն.) 13:59, 21 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Եթե ֆորս մաժորային իրավիճակ չլինի՝ իսկ դրա լինել-չլինելը 50/50 է, ապա վիքի համայնքը ինչո՞վ է զբաղվելու, որ ժամանակ չգտնի մրցույթին մասնակցելու։ Տրամադրություն չունեցողները կարող են չմասնակցել, ցանկացած ժամանակահատվածում էլ ինչ-որ մեկը անտրամադիր է լինում՝ մանավանդ ներկա իրականության ֆոնին։ Կարող ենք 1000 լուսանկարի փոխարեն 10-ը վերբեռնել։ Ի վերջո, Չերչիլն ասում էր, «Եթե մշակույթի մասին չենք մտածում, էլ ինչո՞ւ ենք պատերազմում։»։ Այս ամենը համոզելու համար չեմ գրում, պարզապես պետք չէ թևաթափ լինել, տեսեք՝ պատերազմող ուկրաինացիները, և՛ մասնակցում են ՎՍՀ-ին, և՛ վիքի կոնֆերանս են անցկացնում։--ԲեքոՔննարկում 15:05, 21 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Եթե որոշում կայացվի անցկացնել, ապա ինքս կփորձեմ հնարավորության դեպքում մասնակցություն ունենալ։ Մեկ է, ամեն օր փորձում ենք կտրվել էտ ամենից ու մի պահ մտնել վիքի, կարող ենք նաև նկար բեռնել։ Ավետիսյան91 (քննարկում) 15:18, 21 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

The Vector 2022 skin as the default in two weeks?

The slides for our presentation at Wikimania 2022

Hello. I'm writing on behalf of the Wikimedia Foundation Web team. In two weeks, we would like to make the Vector 2022 skin the default on this wiki.

We have been working on it for the past three years. So far, it has been the default on more than 30 wikis, including sister projects, all accounting for more than 1 billion pageviews per month. On average 87% of active logged-in users of those wikis use Vector 2022.

It would become the default for all logged-out users, and also all logged-in users who currently use Vector legacy. Logged-in users can at any time switch to any other skins. No changes are expected for users of these skins.

About the skin

[Why is a change necessary] The current default skin meets the needs of the readers and editors as these were 13 years ago. Since then, new users have begun using Wikimedia projects. The old Vector doesn't meet their needs.

[Objective] The objective for the new skin is to make the interface more welcoming and comfortable for readers and useful for advanced users. It draws inspiration from previous requests, the Community Wishlist Surveys, and gadgets and scripts. The work helped our code follow the standards and improve all other skins. We reduced PHP code in Wikimedia deployed skins by 75%. The project has also focused on making it easier to support gadgets and use APIs.

[Changes and test results] The skin introduces a series of changes that improve readability and usability. The new skin does not remove any functionality currently available on the Vector skin.

  • The sticky header makes it easier to find tools that editors use often. It decreases scrolling to the top of the page by 16%.
  • The new table of contents makes it easier to navigate to different sections. Readers and editors jumped to different sections of the page 50% more than with the old table of contents. It also looks a bit different on talk pages.
  • The new search bar is easier to find and makes it easier to find the correct search result from the list. This increased the amount of searches started by 30% on the wikis we tested on.
  • The skin does not negatively affect pageviews, edit rates, or account creation. There is evidence of increases in pageviews and account creation across partner communities.

[Try it out] Try out the new skin by going to the appearance tab in your preferences and selecting Vector 2022 from the list of skins.

How can editors change and customize this skin?

It's possible to configure and personalize our changes. We support volunteers who create new gadgets and user scripts. Check out our repository for a list of currently available customizations, or add your own.

Our plan

If no large concerns are raised, we plan on deploying in the week of October 3, 2022. If your community would like to request more time to discuss the changes, hit the button and write to us. We can adjust the calendar.

Also, if you'd like ask our team anything, if you have questions, concerns, or additional thoughts, please ping me here or write on the talk page of the project. We will also gladly answer! See our FAQ. Thank you! SGrabarczuk (WMF) (քննարկում) 02:54, 22 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Չակերտներ հոդվածի վերնագրում

Հարգելի վիքիհամայնք։ Գարդմանահայի այս գրառումը ստիպեց դիմել ձեզ։ Խնդրում եմ բացատրել թե ինչու է հոդվածների անվանման կանոնակարգն արգելում վերնագրերում չակերտներ օգտագործելը։ Մեջբերում. «Հոդվածի անվանումը չակերտներ չպետք է պարունակի, բացառությամբ ծայրահեղ դեպքերի, եթե առանց չակերտի հոդվածի անվանումը չի լինի ճշգրիտ», «Խուսափե՛ք չակերտներից կարելի է ծայրահեղ դեպքերում օգտագործել («...») այս չակերտները, եթե առանց դրանց հոդվածի անվանումը չի արտացոլի հոդվածի թեման»։ Չակերտները հայոց լեզվի կարևոր կետադրական նշաններից են, որոնց չօգտագործումը անհրաժեշտ դեպքերում կոպիտ սխալ է։ Ի վերջո, Վիքիպեդիան ունի կրթական նշանակություն։ Եթե աշակերտը տեսնում է Երազ այգի (Երևան), Մթնշաղ ֆիլմի կերպարների ցանկ և նմանատիպ վերնագրերը, դպրոցում գրավոր աշխատանք կատարելիս նմանօրինակ դեպքերում կարող է չակերտներ չդնել և վկայակոչել Վիքիպեդիան։ Եթե այս կանոնակարգը բառացի թարգմանված է անգլերենից, ապա դա սխալ է, քանի որ անգլերենում, գուցե, այլ կանոններ են։ Նման դեպքերում նրանք վերնագրերում օգտագործում են շեղատառը, ինչպես List of Twilight characters հոդվածի վերնագրում է։ Հայերեն հոդվածների վերնագրերում չակերտները պարտադիր են, եթե նրանցում օգտագործվում է չակերտվող բառ կամ հասկացություն։ Ռուվիքին չակերտներն օգտագործում է, և ոչ մի խնդիր չկա։ Ժամանակին նշվում էին ինչ-որ տեխնիկական խնդիրներ, սակայն ես այդպիսիք չեմ տեսնում։ Եթե կատեգորիայում այբբենական կարգով դասավորելու խնդիրն է, դա հեշտությամբ լուծվում է {{DEFAULTSORT:}}-ի օգնությամբ։ Սպասում եմ արձագանքների։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:29, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Չակերտներ դնել չդնելու պահանջը զուտ տեխնիկական է, որոնման արդյունքում հնարավոր է հոդվածը չբերի, բացի այդ կարող ենք ունենալ դեպքեր, որ նույն հոդվածը լինի և՛ չակերտներով և՛ առանց, դրա համար կանոնով որոշվել է հնարավորինս խուսափել չակերտներից։ Ինչ վերաբերվում է դպրոցներում Վիքիպեդիային հղումները, դա Վիքիպեդիայի խնդիրը չէ։ Վիքիպեդիան կարող է ունենալ բովանդակայնին, ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ և հղում տալ Վիքիպեդիային որպես էտալոն սխալ է։--Սամվելքննարկում 09:00, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Սամվել ջան, չեմ ասում, որ Վիքիպեդիայի խնդիրը կրթելն է, կանոններ սովորեցնելը, բայց երեխաները երբ տեսնում են սխալ գրվածը, հատկապես վերնագրում, սովորում են, և դա կարող է անդրադառնալ նրանց կրթական մակարդակի վրա։ Տեխնիկական պահով. չակերտված տարբեր հոդվածներ փորձել եմ որոնել. և՛ Գուգլը, և՛ վիքիի որոնող գործիքը գտել են։ Անիմաստ սխալ ենք անում։ Տեխնիկական որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե կոնկրետ օրինակներով որևէ մեկը կարող է ցույց տալ, որ տեխնիկական խնդիրներ են առաջանում, կընդունեմ, բայց նաև կառաջարկեմ գտնել այդ խնդիրը վերացնելու ճանապարհներ։ --23artashes (քննարկում) 09:12, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Եվս մեկ խնդրի մասին մոռացա նշել 23artashes ջան, կատեգորիանորում չակերտով սկսվող հոդվածները այբբենանական դասավորելիս որպես առաջին տառ ընդունում է չակերտը։ Եթե բոլոր տեխնիկական խնդիրները վերացվեն, ես դեմ չեմ առաջարկին։--Սամվելքննարկում 10:34, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Սամվել ջան, դրա մասին վերևում նշել եմ։ {{DEFAULTSORT:}}-ի օգնությամբ հեշտությամբ լուծվում է։ --23artashes (քննարկում) 10:38, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Ներողություն եմ խնդրում չէի նկատել, այդ դեպքում խնդիր չեմ տեսնում։--Սամվելքննարկում 10:52, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն Արտաշեսին քննարկումը բացելու համար: Ուղղակի հավելեմ, որ տվյալ դեպքում թողել եմ վերահղումը, որպեսզի այդ տեխնիկական խնդիրները պատճառ չդառնան հոդվածը չգտնելուն: Իսկ քննարկման տրամաբանությունից ելնելով՝ միանշանակ կողմ եմ հայերենի կետադրությունը պահպանելուն թեկուզ վերահղումները թողնելու գնով: ∑ίγμα (քնն.) 20:45, 23 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Համաձայն եմ. Այո, Վիքիպեդիայում շատ են ուղղագրական, կետադրական, շարահյուսական սխալները, որոնք անխուսափելի են, սակայն վերնագրի սխալները վերահսկելի են։ Ինքս նույնպես կարծում եմ, որ նաև վերնագրում պետք է պահենք հայերենի կանոնները։--Ավետիսյան91 (քննարկում) 09:18, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Հարգելի 23artashes, շեղատառերով գրվածը իմ խոսքերը չեն, ես դրանք մեջբերել եմ կանոնակարգից։ Ես կողմ եմ ճիշտ գրելուն, նույնիսկ տարիներ առաջ ինքս էլ էի վերնագրերը չակերտներով գրում, հետո կարդացի կանոնակարգը, որը, կարելի է ասել, արգելում է վերնագրում չակերտների օգտագործելը։ Կանոնակարգի առկայության և դրա պահանջի համար եմ գրել Sigma'am քննարկման էջում։ Ժամանակին հետաքրքրվել էի, թե ինչու վերնագրում չպետք է չակերտ գրել, պարզվեց, որ որոնման համակարգով հոդվածները գտնել-չգտնելու հարցն է։ Ամեն դեպքում ես դեմ չեմ կանոնակարգում փոփոխություն կատարելուն։--Գարդմանահայ (քննարկում) 10:57, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, գիտեմ, որ քո խոսքերը չեն, ուղղակի քո գրառումը հուշեց այս քննարկումը բացել և քո գրածից «գողացել եմ» մեջբերումը։ --23artashes (քննարկում) 11:15, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Խոսքը բազմաբաղադրիչ վերնագրերում չակերտներով գրության մասի՞ն է, թե՞ առհասարակ ըստ ուղղագրության բոլոր դեպքերի։--A.arpi.a (քննարկում) 12:42, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Բազմաբաղադրիչ վերնագրերում, A.arpi.a ջան, ինչպես բերված օրինակներում է։ Ֆիլմերի, գրքերի, թիմերի և այլնի մասին հոդվածների վերնագրերը չակերտներում գրելու իմաստ չկա։ --23artashes (քննարկում) 14:19, 17 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
եթե քննարկման արդյունքում անելիք լինի, պատրաստ եմ բոտս աշխատեցնել, իսկ ընդհանուր վերցրած մի քիչ նուրբ թեմա է իմ կարծիքով, ցանկալի է շատ մասնակիցներ կարծիք հայտնեն, առաջարկում եմ չշտապել: --ERJANIK (քննարկում) 16:53, 26 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Քանի որ հնարավոր է լինի տեխնիկական ինչ-որ խնդիր, խնդրում եմ այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեն մեր տեխնիկական ադմինները՝ Ալեքսեյն ու Աշոտը։ Դրանից հետո կփորձենք ամփոփել։ Կանխավ շնորհակալ եմ։ --23artashes (քննարկում) 06:59, 3 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
@23artashes ջան, այլ տեխնիկական խնդիր չկա․ չակերտներից խուսափում ենք, այբբենական կարգը չխախտելու ու հեշտ գտնելու համար։ Եթե չակերտ օգտագործելու որոշումը լինի, ինձ թվում է ես կարող եմ բոտով պարբերաբար (ամեն օր, շաբաթը մեկ կամ ամեն ամիս) անցնել հոդվածների վրայով ու կարիքի դեպքում ավելացնել DEFAULTSORT և/կամ ստեղծել անչակերտ վերահղում` գտնելու խնդիրը լուծելու համար։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:17, 4 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Կանխատեսում եմ մանր-մունր բայց շատ ու անսպասելի տեխնիկական խնդիրներ, և ավելի շատ UX, օգտաործման անհարմարություններ։ Սխալների մի մասը գալու է այլ հարթակներից և մենք անմիջական ազդեցություն դրանց վրա չենք ունենա։ Դիտարկենք օրինակ ««Ապոլլո» թատրոն» հոդվածը՝
  1. Գուգլի այս որոնման մեջ ինչպես է երևում հոդվածի վերնագիրը հիմնական հղումով։
  2. Մեկ այլ օրինակ, եթե ներքին հղում ավելացնեք և փորձեք հոդվածի անունը գրել, այն կբերի չակերտներով սկսվող անուն, միայն բոլոր այլ, անչակերտ տարբերակները սպառելուց հետո։
  3. Փորձեք մեր ներքին որոնումից օգտվել, և կտեսնեք, որ չակերտներով վերնագրված հոդվածը անգամ 500 արդյունք ուզելով, առհասարակ ի հայտ չի գալիս մեր որոնումով։
Կանխատեսում եմ այլ այս կարգի խնդիրներ (օրինակ API-ների մակարդակով, Վիքիպեդիայի օգտվող/ինտերգվող համակարգերում) և անհարմարություններ, մի մասը խիստ տեսականորեն լուծելի, մի մասը առհասարակ ոչ լուծելի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:40, 5 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ալեքսեյ ջան, առաջին դիտարկումս այստեղ գրեմ, հետո մնացածը կկարդամ ու կփորձեմ արձագանքել։ 3-րդ կետում չի բերում, որովհետև որոնման պահանջը ճիշտ չես գրել. հոդվածը 2 լ-ով է, իսկ դու մեկով ես գրել։ Ուղղիր, կտեսնես, որ բերում է։ 23artashes (քննարկում) 06:46, 6 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Արտաշես ջան, տեխնիկական մասին վերևում անդրադարձա։ Բայց անկեղծ ասած չհասկացա ինչ եզրահանգման և ամփոփման եք հակված այս պահին, համեմատած նրա, ինչ մենք ունենք։ Ես մտավախություն ունեմ, որ իրար սխալ եք հասկանում/տարբեր բաներից ենք խոսում։ Հաշվի առնելով որ չմերժված առաջարկ կա բոտով չակերտ ավելացնել (բոտով նշանակում է՝ ամեն տեղ, բոլոր հոդվածները չակերտների մեջ ենք առնելու)։ Եթե նայենք Լեզվի պետական տեսչության վերջին հորդորակը այս թեմայով, ապա կուզեմ առանձնացնել՝
«Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների և այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ նախադասության մեջ, օրինակ՝ «Հայկական միջօրեական» օրաթերթ, «Անուշ» պոեմ, «Հայոց լեզու» հրատարակչություն, «Հայկազուն» ակումբ։ Հիշեցնենք նաև, որ մատենագիտական ցանկերում վերնագրերը գրվում են առանց չակերտի։ »
Ես չեմ տեսնում, արդեն իսկ մեր ունեցած կանոնի, պրակտիկայի և հայերենի նորմերի մաիսն այս հորդորակի ասածների միջև տարբերություն, եթե այն սխալ չմեկնաբանվի իհարկե։ Ինչպես նաև եթե ավելացնեք թե ինչպես են վերնագրվում հոդվածները Վիքիում, իմ համեստ կարծիքով ստացվում է հետևյալը՝
  1. Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում –> չակերտներ պետք են, քանի որ ակնհայտորեն կարիք կա անվանումը առանձնացնել արտահայտությունից։ Առանց դրա ուղակի խափուսիկ է վերնագիրը։
  2. Երազ այգի (Երևան) –> «Երազ (այգի)» եթե անվանումը զուտ Երազ է, ապա սա պետք է որ լիներ Վիքիպեդիայի անվանումը, հաշվի առնելով որ այլ երկներում նման անունով այգի կարծես չկա։ Եթե «այգին» անվան մաս է, ինչպես կարելի է ենթադրել թե՛ իրանց վահանակից և թե՛ Սփյուռի էջից, ապա հոդվածի անունը պետք է լինի՝ Երազ այգի։ Այսինքն պետք է ամեն դեպքի համար նայել, անվանումը բաղկացած է անվանումից և ճշգրտող մասից, թե ոչ։ Եվ դեպքերի մեծ մասում մենք գրում ենք միայն անունը՝ «Վիքիմեդիա Հայաստան», ոչ թե ««Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն»։ Ինչից բխում է, որ չակերտներով առանձնացվող մաս մենք ընդհանուր դեպքում պետք է չունենանք, և հետևաբար չունենանք չակերտների կարիք։
  3. «Մթնշաղ ֆիլմի կերպարների ցանկ» –> ««Մթնշաղ» ֆիլմի կերպարների ցանկ» Այստեղ քանի որ անվանումը սկզբից է, առանձացման կարիքը ավելի քիչ է, քան առաջին դեպքում, բայց լեզվի կանոնով չակերտը կարծես անխուսափելի է։ Նշածս տեսխնիկական խնդիրնրեը կարելի է մեղմել վերահղումով։ Ու մենք ունենք նման սխեմայով այլ հոդվածներ՝ «Ֆինես և Ֆերբ» մուլտսերիալի առաջին եթերաշրջան, «Ֆլեշ» հեռուստասերիալի էպիզոդների ցանկ, «Ֆլեշ» հեռուստասերիալի կերպարների ցանկ, «Ֆորսաժ» ֆիլմաշարի կերպարների ցանկ և տասնյակ այլ։ Այնպես, որ ներկա կանոնը ոչ մի խնդիր չի առաջացնում, եթե այն սխալ չմեկնաբանենք, օրենքի ոգու փոխարեն, կենտրոնանալով օրեինքի տառի վրա։
Կուզեմ առանձին նշել, որ մենք ոչ միայն օգտագործում ենք չակերտներ, որտեղ պետք է, այլ նաև երբեմն օգտագործում ենք այնտեղ, որտեղ իրանցից կարելի է և պետք է խուսափել։ Մի քանի օրինակ՝
  1. «Ինտուրիստ պալաս» հյուրանոց –> Ինտուրիստ պալաս (հյուրանոց), կամ ուղակի Ինտուրիստ պալաս, քանի որ այլ Ինտուրիստ պալաս չկա։
  2. «Ապոլլո» թատրոն –> Ապոլլո (թատրոն)
  3. «Ռեննտիր» օպերացիա –> Ռենտիր –> Ռենտիր (օպերացիա) եթե այլ բաներ կան Ռենտիր անվամբ
  4. «Վենոնա» նախագիծ –> Վենոնա –> կամ թե այլ Վենոնաներ կան Վենոնա (նախագիծ)
  5. «Անտոն» ռազմագործողություն –> Անտոն (գործողություն) –> Անտոն (ռազմագործուղություն) վերանվամբ
Եվ մեր մոտ չակերտներով սկսվող հոդվածների մեջ տասնյակ այլ դեպքեր, երբ չակերտներից կարելի է խուսափել, ավելի Վիքիական՝ ընթերցողի, խմբագրողների և գործընկերների/տեխնիկական հարթակների համար գործածելի տարեբրակներ ընտրելով։ Միաժամանակ կան տեղին չակերտներ, և դեպքեր, որտեղ շատ ավելի դժվար է պարզ երզակացության գալ։ Բայց թե «ամեն տեղ չակերտ ենք դնում» և թե «ոչ մի տեղ չակերտ չենք դնում» սխալ են։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:21, 5 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն, Ալեքսեյ ջան, շատ լավ վերլուծել ես իրավիճակը, ըստ նշածդ վերջին դիտարկումների էլ պետք է վերաշարադրվի մեր կանոնակարգը, որն այս պահին սահմանափակում է չակերտների գործածությունը. «Հոդվածի անվանումը չակերտներ չպետք է պարունակի, բացառությամբ ծայրահեղ դեպքերի, եթե առանց չակերտի հոդվածի անվանումը չի լինի ճշգրիտ։ ... Խուսափե՛ք չակերտներից կարելի է ծայրահեղ դեպքերում օգտագործել («...») այս չակերտները, եթե առանց դրանց հոդվածի անվանումը չի արտացոլի հոդվածի թեման»։ Օրինակ՝ Մթնշաղ ֆիլմի կերպարների ցանկ հոդվածի դեպքում չակերտները ծայրահեղ անհրաժեշտ չեն, որովհետև իմաստը հասկացվում է, բայց ըստ հայերենի կանոնի անհրաժեշտ են, ուստի պետք է դրվեն։ Խոսքը միայն բազմաբաղադրիչ վերնագրերում չակերտներով գրության մասին է, թիմերի, ֆիլմերի և այլնի վերնագրերը չակերտների մեջ գրել պետք չէ։ Առաջիկայում մեր կանոնակարգի փոփոխություն կառաջարկեմ՝ հաշվի առնելով քո այս դիտարկումները։ Իրոք, բոտով անելու բան չէ, պետք է առանձին-առանձին նայել հոդվածների վերնագրերը և անհրաժեշտության դեպքում շտկել։
Այս քննարկումը բացելու հիմնական պատճառը քննարկման էջերում հաճախ հանդիպող այն թյուր կարծիքն էր, որ վերնագրում չակերտներ առհասարակ չի կարելի օգտագործել։ Այդ մտավախությունը կարծես թե փարատվեց։ Մի քանի օրից առաջարկությունս կներկայացնեմ։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 07:06, 6 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ինձ թվում է իմ առաջարկը սխալ հասկացվեց։ Ես չէի առաջարկում բոտով չակերտ ավելացնել։ Ես առաջարկում էի բոտով DEFAULTSORT ավելացնել ու եթե «Ֆլեշ» հեռուստասերիալի էպիզոդների ցանկ հոդված ունենք, ապա բոտը ստեղծի Ֆլեշ հեռուստասերիալի էպիզոդների ցանկ վերահղում՝ հեշտ գտնելու համար։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:21, 6 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ամփոփում

Շնորհակալություն այս քննարկմանը մասնակցած բոլոր խմբագիրներին։ Շատ օգտակար և արդյունավետ քննարկում էր, որի հիման վրա առաջարկում եմ կանոնակարգում կատարել մասնակի փոփոխություններ։ --23artashes (քննարկում) 05:25, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Փոփոխություններ հոդվածների անվանումների կանոնակարգում

Հիմնվելով վերևում տեղի ունեցած քննարկման վրա՝ առաջարկում եմ հոդվածների անվանումների կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

«Հոդվածի անվանման տեսք» ենթավերնագրի 6-րդ կետը վերաշարադրել այսպես.

«Հատուկ նշաններ» ենթավերնագրի 2-րդ կետը վերաշարադրել այսպես.

  • Խուսափե՛ք չակերտներից. կարելի է ծայրահեղ դեպքերում օգտագործել («...») այս չակերտները, եթե առանց դրանց հոդվածի անվանումը չի արտացոլի հոդվածի թեման կամ առանց չակերտների վերնագիրը կխախտի հայերենի կետադրության կանոնները։ --23artashes (քննարկում) 05:25, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]