Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2017 հոկտեմբեր ամսվա Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների աճ

Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Հայերեն Վիքիպեդիայի և նրան հարակից 5 Վիքիպեդիների 2017 թվականի հոկտեմբեր ամսում հոդվածների աճը ըստ օրերի կարող եք տեսնել այստեղ: Իսկ մի ամսվա ամփոփումը հետևյալն է.

Վիքիպեդիա Հոդվածների սկզբնական
քանակ
Հոդվածների վերջնական
քանակ
Ամսական աճ Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
սկզբում
Դիրքը Հայերենի
նկատմամբ ամսվա
վերջում
Հայերեն Վիքիպեդիայի
շարժը
Դանիերեն 231783 232566 783 +84 -1635 +1719
Հայերեն 231699 234201 2502 - - -
Բուլղարերեն 234727 236004 1277 +3028 +1803 +1225
Էսպերանտո 241953 242393 440 +10254 +8192 +2062
Բասկերեն 283877 285140 1263 +52178 +50939 +1239
Թուրքերեն 299309 300801 1492 +67610 +66600 +1010

Հարգանքներով՝ --Nimeru23 (քննարկում) 03:49, 1 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր գնահատում` «T4 գործողություն»

Հարգելի՛ վիքիհամայնք, «T4 գործողություն» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում --Valen1988 (քննարկում) 19:20, 1 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Չեզոքություն կաղապար

Հարգելի Վիքիհամայնք, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա: Ունենք {{Չեզոքություն}} կաղապար, որը դրված է գրեթե 60 հոդվածներում, որտեղ այն մնում է տարիներով: Այդ պատճառով ստեղծել եմ կաղապարի փաստաթուղթ, համաձայն որի բացատրվում է, ինչ դեպքերում կարելի դնել կաղապարը կամ հեռացնել, բացի այդ կաղապար տեղադրողները պետք է հոդվածների քննարկման էջերում բացատրեն ինչու են դրել կաղապարը, հակառակ դեպքում կաղապարը ենթակա է հեռացման: Այսպիսով բոլոր այն հոդվածներում, որտեղ դրված է կաղապարը ու բացատրություններ չկան, ստիպված եմ հեռացնել:--Սամվելքննարկում 10:48, 3 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման նոր հոդված՝ Կենսաբանություն

Հարգելի համայնք, ձեր գնահատմանն եմ ներկայացնում նաև իմ կողմից խմբագրված և բարելաված կենսաբանություն հոդվածը։ Խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտեք գնահատման էջում։ Երեք հոդված էլ մոտ ապագայում նույնպես գնահատման կներկայացնեմ: --Դավիթ () 13:39, 5 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «ՌՆԹ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «ՌՆԹ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog (1985) 20:10, 6 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Ազգային գրադարանի հարցում

Հարգելիներս, ինչպես գիտեք Ազգային գրադարանի և Վիքիմեդիա Հայաստանի համագործակցության արդյունքում թվայնացվում և Վիքի նախագծերում օգտագործվում են զանազան գրադարանային նյութեր։ Ցանկության դեպքում կարող եք հետևյալ հասցեի հարցմանը պատասխանել։ Հարցման նպատակը համագործակցությունը ճիշտ գնահատելն է։ Հարցումը 10 կետ է, ծախսելու եք 2-3 րոպե։ Նախապես շնորհակալություն։ --BekoՔննարկում 13:08, 9 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման նոր հոդված՝ «Նյու Յորք»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Նյու Յորք» հոդվածն առաջադրել եմ գնահատման որպես ընտրյալ հոդված։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարդաք հոդվածը և ձեր կարծիքը հայտնեք գնահատման էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18:05, 10 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

New print to pdf feature for mobile web readers

CKoerner (WMF) (talk) 22:07, 20 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

քաղաքական գործիչներ

Քանի որ բոլոր քաղաքական գործիչների դեպքում էլ կան և համակիրներ և քաղաքական հակառակորդներ, իրական ինֆորմացիան նման ֆորմատով բավականին դժվար է գտնել։ Ամեն մեկը կարող ա մտնել, խմբագրել ու առանց որևէ հիմքի ամենատարբեր զառանցնաքներ գրել էդ մարդու մասին՝ ընդհուպ մինչև տարբեր հանցանքների մեջ մեղադրելը։ Մի քանի քաղաքական գործչի դեպքում խմբագրելու հնարավորությունը հանած էր՝ նման տեղեկատվական պատերազմներից խուսափելու համար, բայց արդյունքում մնացել էր կեղծ ու լրիվ պրոպագանդիստական ինչ որ տեքստ։ Մի քանի օրինակ ասեմ, որ ավելի հստակ լինի․ Վազգեն Սարգսյանի մոտ ծայրից ծայր ապատեղեկատվություն ա, ու մի 2-3 "վառվածների" կողմից գրված մառազմ, որ ասենք պատերազմի ժամանակ բացասական դերակատարում ա ունեցել, հանցագործություններ ա արել․․․ ։ Ասեմ, որ Ոչ Վազգեն Սարգսյանի ֆանատ եմ, ոչ էլ իրա քաղաքական գործունեության մեծ ջատագով, բայց նման կեղծիքները թողնելը սխալ ա։ Նույն կեղծ ինֆորմացիան (ընդ որում հեղինակները նույնն են) կա ասենք ազգային հերոսներ Վիտյա Այվազյանի, Գեղազնիկ Միքայելյանի էջերում (էս պահին ուղղեցի, բայց վստահ չեմ, որ երկար կմնա)։ Դրա համար առաջարկում եմ, այն քաղաքական գործիչների դեպքում, ում մասին ինֆորմացիոն պատերազմ ա գնում, կեղծիքներից խուսափելու համար դնել պաշտոնական կենսագրությունը ու փակել խմբագրման հնարավորությունը։--ArenManukyan (քննարկում) 11:05, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի ArenManukyan համամիտ եմ Ձեզ հետ, որ կողծիք և ապատեղեկատվություն պարունակող տեղեկատվությունը անհրաժեշտ է հեռացնել Վիքիպեդիայից, խոսքը միայն քաղաքական գործիչներին չի վերաբերվում, ունենք Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ կանոն, վերաբերվում է նաև վերջերս մահացած անձանց: Կանոնը ցավոք մեր Վիքիպեդիայում դեռևս չի պահպանվում, խնդրում եմ, եթե կան բացի նշված հոդվածներից այլ հոդվածներ, որտեղ Ձեր կարծիքով կան նման տիպի տեղեկատվություն, խնդրում եմ ներկայացնել քննարկման, և այն տեղեկությունները, որոնք հաստատված չեն վստահելի աղբյուրներով անմիջապես կհեռացվի:--Սամվելքննարկում 11:44, 21 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր հոդված

Ինչ կարծիքներ կան ստեղծված նոր հոդվածի մասին "(Բրազիլիան ամառային օլիմպիական խաղերում (2016)": Փորձում եմ առաջին անգամ նմանատիպ հոդված ստեղծել: Հույս ունեմ, որ մյուս մասնակիցները ևս կփորձեն իրենց ներդրումը ունենալ այս հոդվածի ստեղծման գարծում: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար: Մասնակից:Արման Մովսիսյան (քննարկում) 17:50, 22 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Գնահատման նոր հոդված՝ «Վիեննայի խմբակ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Վիեննայի խմբակ» հոդվածն առաջադրել եմ գնահատման որպես լավ հոդված։ Շնորհակալ կլինեմ, եթե կարդաք հոդվածը և ձեր կարծիքը հայտնեք գնահատման էջում։ Շնորհակալություն --Գարդմանահայ (քննարկում) 00:23, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Խմբագրում եմ կաղապարի վերաբերյալ:

Հարգելի Վիքիհամայնք, բազմիցս արտահայտվել եմ {{խմբագրում եմ}} կաղապարի վերաբերյալ, նորից ուզում եմ հարցը բարձրացնել, ուզում եմ գնահատել, թե որքանով է այն Վիքիպեդիային օգտակար, այդ պատճառով որոշեցի գրել նրա լավ և վատ կողմերը,

  • Լավ կողմեր`
  1. Այն «ապահովագրում է» մասնակիցներին խմբագրական ընդարումներից (տվյալ դեպքում հարց է ծագում, ինչի ավազարկղերում չեն խմբագրում):
  2. Ուրիշ լավ կողմեր ցավոք չգտա, կարող եք ինքներդ ավելացնել:
  • Վատ կողմեր`
  1. Չկա հստակ կանոն, երբ և ինչ դեպքերում կարելի է դնել կաղապարը, շատ դեպքերում մասնակիցները կիսաթարգմանված կամ դատարկ հոդվածներում են դնում,
  2. Մեծամասամբ մասնակիցները մոռանում են երկու ժամ հետո հանել կաղապարը, որևէ այլ մասնակից պետք է ժամանակ ծախսի և մտնի հատ հատ հանի,
  3. Խանգարում է մյուս մասնակիցներին օգտվել իրենց իրավունքից, այն է խմբագրել Վիքիպեդիայում,
  4. Ընթերցողին հրամցնում ենք թերի հոդվածներ, ինչը ցածրացնում է Վիքիպեդիայի վարկանիշը:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում եմ մշակել հստակ կանոն, որ և ինչ դեպքերում կարելի է օգտագործել կաղապարը, կամ ինչին ավելի շատ եմ հակված, ընդանրապես հրաժարվել կաղապարից:--Սամվելքննարկում 06:39, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Խմբագրում եմ կաղապարը պետք է դնել արդեն գոյություն ունեցող հոդվածի վրա, երբ նրա վրա լուրջ աշխատանք է տարվում, որպես օրինակ մի ամբողջ բաժին էապես կարգի է բերվում: Դա նրա համար է արվում, որպեսզի այդ ժամանակաընթացքում պատահաբար այլ խմբագրում չլինի: Ու ենթադրվում է որ այդ գործողությունը պետք է տևի մաքսիմում 2 ժամ, որից հետո մասնակիցը պետք է հանի կաղապարը: Իսկ ինչ վերաբերվում է նորաստեղծ հոդվածների տակ այդ կաղապարի տեղադրումը, ապա ես դա սխալ եմ համարում: --Nimeru23 (քննարկում) 07:40, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սամվել ջան, կարելի է այնպես անել, որ 2 ժամ հետո կաղապարն իր ուժը կորցնի և չերևա հոդվածում, ինչպես {{Ընթացիկ իրադարձություն}} կաղապարն է, որը 30 օրից չի երևում հոդվածում: Երևի խնդրենք Աշոտին կաղապարում համապատասխան փոփոխություններ անել: Դրանից հետո ադմինները կարող են հանգիստ հեռացնել կիսաթարգմանված և դատարկ հոդվածները:--Arsog (1985) 06:51, 6 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Հրաշալի լուծում կլինի Արամ ջան, բացի այդ կիսաթարգմանվածները կարելի է հեռացնել անկախ նրանից դրված է կաղապարը թե ոչ, քանի որ հիմնական տիրույթում բոլոր հոդվածները պետք է բավարարեն նվազագույն չափանիշներին:--Սամվելքննարկում 07:38, 6 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Դա միանշանակ է, Սամվել ջան:--Arsog (1985) 17:07, 6 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Աշոտ ջան, կարծես՝ չի ստացվում հա՞ կաղապարի ժամանակի ավելացումը:--Sigma'am (քննարկում) 19:53, 26 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Հոլոքոստի ժխտում»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հոլոքոստի ժխտում» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Sigma'am (քննարկում) 12:57, 29 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]