Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորեն Պապոյան

I have added a machine translation of en:Khoren Papoyan, an Armenian wrestler, at Մասնակից:Eastmain/Խորեն Պապոյան . If you think the article is adequate, please move it to article space at Խորեն Պապոյան . Eastmain (քննարկում) 23:15, 7 Մայիսի 2019 (UTC)[reply]

Արևմտահայերեն Վիքիպեդիա չտեղափոխված հոդվածներ

Հարգելի խմբագիրներ, ինչպես գիտեք՝ ապրիլին բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան, և արևմտահայերեն հոդվածները տեղափոխվել են այնտեղ։ Սակայն պարզվում է, որ համապատասխան կատեգորիայի բացակայության պատճառով մնացել են չտեղափոխված բազմաթիվ հոդվածներ։ Ես ստեղծել եմ մի էջ, որտեղ հավաքել եմ ինձ հանդիպած այդպիսի բոլոր հոդվածների վերնագրերը։ Խնդրում եմ, եթե հանդիպեք նման հոդվածներ, դրանց վերնագրերն ավելացրեք այդ ցանկում՝ հետագայում Արևմտահայերեն Վիքիպեդիա տեղափոխելը հեշտացնելու համար։ Կրկնություններից խուսափելու համար աշխատեք պահպանել այբբենական կարգը։ Շնորհակալություն։ Ահա այդ էջը.
Արևմտահայերեն Վիքիպեդիա չտեղափոխված հոդվածներ --23artashes (քննարկում) 11:02, 9 Մայիսի 2019 (UTC)[reply]

@23artashes ջան, շնորհակալություն ցանկի համար, շատ կարևոր է։ @Azniv Stepanian ջան, տեղափոխման գործընթացը ընթացքի մե՞ջ է։ --ջեօ (✡) 06:20, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]
ջեօ (✡) ջան, նշեալ էջին ստեղծուած օրէն, սկսած ենք աւելցնել այն յօդուածները զորս մնացած են Վիքիպեդիայի մէջ։ Իսկ տեղափոխութիւնը շուտով պիտի կատարուի՝ որոշ քանակի հասնելէ ետք։--Azniv Stepanian (քննարկում) 06:52, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]

Multilingual Shared Templates and Modules

Hello hy-wiki community! (Please help translate to your language)

I recently organized a project to share templates and modules between wikis. It allows modules and templates to be “language-neutral”, and store all text translations on Commons. This means that it is enough to copy/paste a template without any changes, and update the translations separately. If someone fixes a bug or adds a new feature in the original module, you can copy/paste it again without any translation work. My bot DiBabelYurikBot can help with copying. This way users can spend more time on content, and less time on updating and copying templates. Please see project page for details and ask questions on talk page.

P.S. I am currently running for the Wikimedia board, focusing on content and support of multi-language communities. If you liked my projects like maps, graphs, or this one, I will be happy to receive your support. (any registered user group can vote). Thank you! --Yurik (🗨️) 06:18, 11 Մայիսի 2019 (UTC)[reply]

Պահանջվում է աստղագետի օգնություն

Հարգելի մասնակիցներ, ինձ անհրաժեշտ է արհեստավարժ աստղագետի օգնություն: Խնդրում եմ, արձագանքեք իմ անձնական քննարկման էջում: Հարցեր ունեմ աստղերի և գալակտիկաների մասով: Հարգանքներով, --Ahaik (քննարկում) 15:14, 17 Մայիսի 2019 (UTC)[reply]

Վիքիպեդիան խաղաղության համար։ Մենք կարող ենք [խմբագրել]

Վիքիմեդիա Ավստրիան Ավստրիայի Քյոթշախ-Մաութեն գյուղաքաղաքում օգոստոսի 2-10-ը կազմակերպում է «Վիքիպեդիան խաղաղության համար։ Մենք կարող ենք [խմբագրել]» ճամբարը։ Վիքիմեդիա Հայաստանը, լինելով միջոցառման գործընկեր, կարող է ճամբարին ընտրել և ուղարկել 4 մասնակից։ Միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական հարցերով ՎՄՀ կողմից զբաղվել եմ ես, ինչպես նաև ուղեկցելու եմ մասնակիցներին ճամբար՝ տեղում համակարգելով հայկական թիմի աշխատանքը։

Վիքիմեդիա Հայաստանը մասնակիցների ընտրության համար սահմանել է հետևյալ չափանիշները՝

  • 18-30 տարեկան, ՀՀ քաղաքացի։
  • Վիքիպեդիայում առնվազն 6 ամսվա խմբագրելու փորձ, ցանկալի է Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումներից դուրս։
  • Անգլերենի լավ իմացություն։
  • Հետաքրքրվածություն ֆեմինիզմի, գենդերային հավասարության, սոցիալական արդարության և նման թեմաներով (մանրամասները՝ հայտում)։
  • Չպետք է լինի Վիքիմեդիա Հայաստանի ներկա կամ նախկին աշխատակից կամ վարձատրվի կազմակերպության կողմից։
  • Առավելություն կտրվի նախկինում արտասահմանյան միջոցառումներին չմասնակցած մասնակիցներին։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ներդրումների և լրացված հայտի հիման վրա՝ Վիքիմեդիա Հայաստանի և կամավորների հատուկ թիմի միջոցով։ Կեցության ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։ Ճանապարհածախսը և վիզայի ծախսերը հետագայում փոխհատուցվելու են (մասնակիցը տոմսերը նախօրոք ինքը պետք է գնի)։

Դիմելու համար անգլերեն լրացված մասնակցության հայտը մինչև մայիսի 31-ը պետք է ուղարկել info@wikimedia.am հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիպեդիան խաղաղության համար - ճամբարի հայտ»։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն վերջնաժամկետից հետո։

Մասնակցության հայտը (ներբեռնել, լրացնել և կցել ուղարկվող նամակին):--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 07:38, 20 Մայիսի 2019 (UTC)[reply]

Հայաստանի պատմության հարթակ

Հարգելի վիքիխմբագիրներ, մոտ ժամանակներս սկսելու եմ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Հայաստանի պատմություն գրքաշարի‎» 3 հատորներում առկա արժեքավոր տեղեկատվության մշակումն ու ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման և բարելավման ձևաչափով: Սպասվում է դժվարին, բայց շատ հետաքրքիր և ուսուցողական աշխատանք: Ովքեր վստահ են, որ կարող են իրենց ներդրումն ունենալ այս գործում, ապա արձագանքեք՝ ստորագրելով ստորև, որպեսզի ստեղծենք աշխատանքային թիմ: --Գարդմանահայ (քննարկում) 11:47, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

Ընտրյալ հոդվածի քվեարկություն՝ Առյուծ

«Առյուծ» հոդվածի գնահատումն անցել է դրական։ Հոդվածը առաջադրվում է քվեարկության։ Քվեարկել կարող եք սույն հարթակում։--Օmıcrօn 12:13, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

 Կարևոր է՝ Քննարկման ենթաէջը տեղափոխվել է ճիշտ անվանատարածք:--Սիգմա (քննարկում) 21:25, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

Գլխավոր էջի հոդված՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Ողջույն, հարգելի համայնք։ Կարծում եմ անհրաժեշտություն է ծագել փոփոխելու գլխավոր էջի այս շաբաթվա հոդվածը և բացառելու այն հետագայի համար։ Կարծում եմ, ծավալայինից բացի, գլխավոր էջում ցուցադրվող հոդվածը պետք է ունենա որոշակի խորհրդանշանակություն, հետաքրքրականություն և ընթերցողների լսարանի համապատասխանություն։ Չգիտեմ, ինձ թվում է, որ կարելի է մեկ այլ հոդված տեղադրել, նամանավանդ, որ առկա են բազմաթիվ այլ թեկնածուներ։ Եթե առարկություններ չլինեն՝ ես կփոխեմ հոդվածը։ Շնորհակալություն։--Օmıcrօn 21:22, 26 Մայիսի 2019 (UTC)[reply]

Համաձայն եմ Նորայրի հետ, բայց ոչ նրա համար, որ նվազ հետաքրքրություն է առաջացնում, այլ որ կան բազմաթիվ քերականական և թարգմանչական սխալներ:--Սամվելքննարկում 04:53, 27 Մայիսի 2019 (UTC)[reply]
Ժողովուրդ, եթե թարգմանչական բազմաթիվ սխալներ կան, ապա դա ուրիշ հարց է, բայց Վիքիպեդիայի հոդվածին նայել «հայկական աչքերով», թե Աթաթուրքը վատն էր ու մեր թշնամին, դա սխալ եմ գտնում։ Տարիներ առաջ՝ Ստալինի պաշտամունքից հետո, Սովետական մեծ հանրագիտարանի բաժանորդներին էջերի ցանկ էին ուղարկել, որ մարդիկ այդ էջերը ճղեն ու վերացնեն։ Եկեք դրան չնմանվենք, մանավանդ որ մեր մոտ՝ ի տարբերություն Սովետական հանրագիտարանի, հոդվածները անկողմնակալ են գրված։--BekoՔննարկում 15:04, 27 Մայիսի 2019 (UTC)[reply]
Համաձայն եմ Beko մասնակցի հետ։ Եթե խնդրո առարկան հոդվածում առկա սխալներն են, խնդիր չեմ տեսնում։ Եթե խնդրո առարկան թեմատիկան է, ապա դեմ եմ ։) --ջեօ (✡) 20:22, 27 Մայիսի 2019 (UTC)[reply]

ԱՐԴՅՈՒՆՔ՝ հոդվածը գլխավոր էջից հեռացված է՝ հիմնվելով համայնքի հնչեցրած կարծիքների ուղղորդվածության վրա։ Հայրենիքի ազատության համար մարտնչող հայակական զորքերը ջլատած, միասնական Հայաստանի ստեղծման բաղձալի իղձի իրականացումը անշրջելիորեն խոչընդոտած թուրք ծայրահեղական, նացիոնալիստ, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա քեմալ աթաթուրքի փոխարեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ գլխավոր էջում տեղադրվել է «Հայաստան» հոդվածը՝ որպես օրվա խորհրդանշական ժեստ։ Շնորհակալության փոխըմբռնման համար։ Շնորհավոր անկախության տոն։--Օmıcrօn 23:00, 27 Մայիսի 2019 (UTC)[reply]

Հայաստանի անկախության օրը Հայաստան հոդված տեղադրելու համար ապրես Omicroñ'R, բայց համայնքի արտահայտած կարծիքը անտեսելու և ձեռք առնելու իրավունք չունես։ Աթաթուրքի հոդվածը գլխավոր էջից հեռացնելու քո նախապես բերած փաստարկները հիմնավոր չէին։--BekoՔննարկում 06:29, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
@Omicroñ'R, ո՞ր կարծիքների հիման վրա ես հանել հոդվածը։ Միանձնյա որոշումներ կայացնելը նախագծին դեմ է։ Կարծում եմ՝ այս միջադեպը անպատասխան թողնելը կարող է նախադեպ հանդիսանալ։ Մյուս ադմինները ասելու ոչինչ չունե՞ն։ --ջեօ (✡) 10:31, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
Ես հիմք եմ ընդունել հնչեցված տարաբնույթ կարծիքները և արդարանալու ցանկություն չունեմ, քանզի իմ գործողությունները միանշանակ համարում եմ օրինաչափ։--Օmıcrօn 10:53, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
@Omicroñ'R, ինչի՞ն իրավաչափ, Հայերեն Վիքիպեդիայի կանոնների՞ն։ --ջեօ (✡) 10:57, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
Լրացուցիչ պարզաբանումների կարիք եթե կա՝ ասեմ։ Վերևում համայնքի մի մասը նշել է, որ հոդվածում առկա են սխալներ և արծարծվել է նաև մայիսի 28-ին այս հոդվածի՝ գլխավորի էջում ներկայացված լինելու բովանդակային անհամապատասխանության կանխավարկածի մասով։

Հգ․ շնորհավորում եմ Հայաստանի անկախ պետականության, Սարդարապատի առյուծամարտի հաղթանակի և մայիսյան փառավոր ձեռքբերումների կապակցությամբ։ --Օmıcrօn 11:33, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

@Omicroñ'R, համայնքի մի մաս ասելով ի՞նչ նկատի ունես։ --ջեօ (✡) 16:43, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

Այն, ինչ կատարվում է այս նախագծի հետ, կարծում եմ, անթույլատրելի է: Հանրագիտարանը պետք է զերծ մնա ազգայնականությունից, խտրականությունից: Հարցն այլ է, եթե հոդվածում կան էական սխալներ, իսկ @Omicroñ'R մասնակցի պահվածքը անթույլատրելի է: Ժամանակին շատ եմ լսել տարբեր հոդվածներ Գլխավոր էջում չցուցադրելու խոսքեր, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ է արվել: Այս քննարկման մեջ ես տեսնում եմ միայն Սամվելի կարծիքը, որը համամիտ է միայն սխալների առումով, ոչ թեմայի, հետևաբար Սամվելին «համայնք» անվանելը (Սամվել ջան, կներես, ուղղակի մեջբերում է) կարծում եմ սխալ է, իսկ ըստ այդմ հոդվածը փոխելը՝ ոչ օրինաչափ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերի տեսանկյունից: Որքան տեսա նախագծի էջում, այն այժմ համակարգում է Բեքոն, հետևաբար չի եղել նաև նրա համաձայնությունը: Ինչո՞ւ: Ի՜նչ անհարգալից վերաբերմունք է մարդու կատարած աշխատանքի հանդեպ: Պատմությունը կրկնվում է...--Սիգմա (քննարկում) 20:10, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ իդեալական պայմաններում Գլխավոր էջի հոդվածը լավը լինելուց բացի նաև պետք է հետաքրքրի շատերին, համապատասխան լինի տվյալ ժամանակին և այլն։ Բայց եթե մենք լավ ու վատ անելու համար էտքան մեծ տեսականի ունենայինք, օրվա հոդվածը շաբաթվա հոդված չէր դառնա։ Ամեն դեպքում, Աթաթուրքի հոդվածը առաջադրվել է դեռ մարտին ու ոչ մի դեմ կարծիք չի եղել։ Ես դժվարանում եմ Նորայրի ամփոփման համար հավարար հիմքեր գտնել («քննարկում»-ը տևել է մեկ օր, մասնակցել է չորս մասնակից, որոնցից երկուս դեմ էին փոփոխությանը)։ Հաշվի առնելով նախադեպը, հավանաբար իմաստ ունի «Շաբաթվա հոդված» կաղապարը պաշտպանել՝ ինչպես գլխավոր էջը (կամ գոնե քննարկել այս հարցը)։ Կրկնում եմ, որ ես չեմ մերժում այն միտքը, որ Գլխավոր էջում հայտնված հոդվածները որակյալ լինելուց բացի նաև պետք է հետաքրքիր լինեն (իսկ հայերեն ընթերցող մարդկանց հավանաբար այդ շրջանում կհետաքրքրեր Հայաստանի անկախության թեմայով ինչ-որ հոդված), բայց այս հարցը պետք է քննարկվեր մի քանի շաբաթ առաջ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:00, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
Վերևում հնչեցված կարծիքներում նշվել է, որ հոդվածում առկա են սխալներ և եթե առկա են՝ դա հիմնավոր նախապայման է այն գլխավոր էջից հանելու համար։ Բոլոր մասնակիցների գրվածքներում այդ նախապայմանը առաջ է քաշվել, իսկ Սամվելը հաստատել է թերությունների առկայության կանխավարկածը (թեպետ անձնամբ ես՝ այդպես չեմ կարծում)։ Աշոտի գրածի կոնցեպցիայում․ նմանօրինակ պարագայում ժամկետային խնդրի վերաբերյալ խոսքը չի կարող գնալ, քանզի տրամաբանական է, որ եթե կանոնադրակենտրոնության տրամաբանությամբ քվեարկությունը տևի 7 օր՝ ապա հոդվածը փոխելու անհրաժեշտություն չի լինի (հրատապության պահանջի մասին անուղղակիորեն նշվել է իմ առաջին գրառման մեջ): Եվ քանի որ խնդիրը մայիսի 28-ին այս հոդվածի ներկայացվածությունը բացառելն է՝ ապա որոշումը պետք է կայացվեր մինչ այդ եղած քննարկումները հիմք ընդունելով։ Բացի այդ, հոդվածի ընտրության կապակցությամբ (թեկնածուներից) դեմ կամ կողմ կարծիքները սույն պարագայում այդքան էլ էական չեն, քանզի նախագիծը պարզապես «գոյատևում է» և ենթադրում եմ, որ հոդվածի ընտրությունը կատարվում է կամայականության սկզբունքով։ Հարգելի Սիգմա, իմ սուբյեկտիվ կարծիքով ես չեմ դրսևորել որևէ անհարգալից վերաբերմունք նշյալ անձի հանդեպ․ պարզապես վիճարկել եմ որոշակի գործողություն և դրել քննարկման։ Եվ ի վերջո, ոչ մեկս էլ Յուպիտերից չենք իջել և քաջ գիտակցում ենք, որ մեր հանրագիտարանը սպասարկում է հայերենի լեզվակիրներին, որոնք 99,9 տոկոսով հանդիսանում են հայեր, և, որ ոչ մեկին էլ մեղմ ասած հաճելի չէ մայիսի 28-ին՝ այս եզակի օրը, Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջում տեսնել մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների ամենահայատյաց գործչի մասին հոդվածը։ Շնորհակալություն, բարին ընդ ձեզ։

Հգ․, այսօր մայիսի 29-ն է։ Էջը վերականգնել եմ իր նախնական տեսքին և սույն հարթությունում իմ նպատակադրված գործողությունները համարում եմ ավարտված։ Հուսով եմ՝ մեծ հանցանք չեմ գործել և չեմ հեղինակազրկել Հայերեն Վիքիպեդիան--Օmıcrօn 22:10, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]

@Omicroñ'R, ես հասկանում եմ քո մտահոգությունները, բայց քննարկման դնել ու քննարկումը մի քանի ժամից կամ առավելագույնը մեկ օրից փակել (ընդ որում չձևավորված կոնսեսուսի արդյունքում), առնվազն սեփական կամքի դրսևորում կարելի է համարվել, նման բաները այդպես չեն արվում: Վստահ եմ՝ մտադրություններդ բարի են եղել, սակայն, ըստ իս, պահվածքդ վիքիական չէ: Եղել են դեպքեր, երբ ինքս ուզել եմ Գլխավոր էջում հոդված տեսնել, որը չի բավարարել պահանջներին, դիմել եմ համայնքին: Ընդունի՛ր ի վերջո, որ այստեղ ոչ մի բան հենց այնպես չի արվում: Հոդվածը չի դրվել հենց 28-ի օրը: Գրե՞լ ես համակարգողին, քննարկե՞լ ես նրա հետ, վստահ եմ՝ ոչ, որովհետև նրա արձագանքից հասկանալի էր, որ անակնկալ է: Սա արդեն անհարգալից վերաբերմունք է, ինչին ինքդ բազմիցս ականատես ես եղել, երբ եղել ես սկսնակ վիքիխմբագիր: Հաճելի՞ էր: Ցանկացածիս, եթե դուր չի գալիս դիմացինի վերաբերմունքը, թող ինքը նման կերպ չվարվի այլոց հետ: Գիտես, որ այս ամենը չեմ ասում չարությամբ կամ ոխակալությամբ, խորհուրդ կտամ ինքդ էլ չլցվես չարությամբ, չցուցես այլոց, այլ ընդունես տեղի ունեցածը ի գիտություն և անցնես առաջ: Հարգանքներս: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 00:48, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]
Նորայր ջան, կյանքը Վիքիպեդիայով չի սկսվում ու ավարտվում։ Բնականաբար մեծ հանցանք չես գործել, իսկի փոքր հանցանք չես գործել։ Բայց, զուտ Վիքիպեդիայի տեսանկյունից, դու առնվազն քո վերջին հգ-ով հանգիստ կարող ես արգելափակում վաստակել։ Ոչ մեկս էլ Յուպիտերից չենք իջել և քաջ գիտակցում ենք, որ դու ուղղակի օգտագործեցիր Վիքիպեդիայի ամեն ինչ նախ քննարկելու գաղափարախոսությունը՝ մի քանի օր ժամանակ շահելու ու ՔՈ ուզած հոդվածը գլխավոր էջում դնելու համար։ Ես շատ լավ հասկանում եմ, որ քո մտադրությունները լավն են եղել, ասեմ ավելին, ես էլ անձամբ կուզեի այդ օրը գլխավոր էջում (ու ոչ միայն Հայերեն Վիքիպեդիայի) Հայաստան հոդվածը տեսնել, բայց դա ոչ մի միլիգրամ բան չի փոխում։ Կարծում եմ պարզ է, որ նման դեպքերի շարունակությունը վտանգավոր կարող է լինել Վիքիպեդիայի համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:14, 28 Մայիսի 2019 (UTC)[reply]
Նախ նշեմ, որ Նորայրը սխալ է արել արդյունք տալով առանց համաձայնություն ձեռք բերելու, դա կանոնի խախտում է, երկրորդ ուզում եմ հիմնավորել ինչու եմ գրել, որ կան սխալներ: Կներեք, որ գնահատման փուլում չեմ անդրադարձել:
  • «Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը», չէր կարող Աթաթուրքը միայնակ ապահովել հաղթանակ, երևի մեծ ներդրում է ունեցել, ինչը լիովին փոխում է նախադասության իմաստը,
  • «Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ նա կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ » ոչ թե տարածքային, այլ ժամանակավոր, ոչ թե ազատագրական այլ Թուրքիայի անկախության պատերազմ, հետո պարզ չէ ինչն է հայտնի այդ անվանումով:
Կարճ ասած այսպիսի սխալները շատ շատ են և գլխավոր էջում այսպիսի տեսքով հոդվածի առկայությունը համարում եմ սխալ:--Սամվելքննարկում 09:44, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]
  • (!) Մեկնաբանություն՝ Փոքրիկ ճշգրտում․ հոդվածը որևէ կարգավիճակ չունի Հայերեն Վիքիպեդիայում, այն միայն բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում։ --ջեօ (✡) 09:57, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]
Ջեօ ջան, այստեղ հարց է առաջանում, որևէ գրաքննության ենթարկվում են նախագծի հոդվածները, թե մի հատ աչքի տակով անց են կացվում: Եթե երկրորդը, ապա նախագծերը թերի են: Ես հարցը բազմիցս բարձրացրել եմ, սակայն վախենամ շարունակվում են ստեղծվել թերի և անորակ հոդվածներ այսպիսի նախագծերի շրջանակներում: Հասկանում եմ, որ մարդկային ռեսուրսները խիստ սահմանափակ են, սակայն ավելի լավ է լինի 1-2 լավ հոդված քան 100 անորակ:--Սամվելքննարկում 11:28, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված, որն ունի սահմանված որակական նորմերին համապատասխանություն, կարող է դառնալ օրվա/շաբաթվա հոդված: Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի ընտրված հոդվածը ուղիղ և ճչացող հակասության մեջ չմտնի օրվա «խորհրդի» հետ, որպեսզի անաչառ հռչակված հանրագիտարանը թեկուզ չգիտակցված չդառնա սադրանքի, վիրավորանքի ու ակնառու արհամարանքի հարթակ: Ասվածը պատկերավոր դարձնելու համար դիտարկեք այն օրինակը, որ ապրիլի 24-ին Հայերեն Վիքիպեդիայի օրվա գլխավոր հոդված ներկայացվի Թալեաթ Փաշայի մասին հոդվածը: Նույնն էլ վերաբերվում է Հայերեն Վիքիպեդիայում մայիսի 28-ին Աթաթուրքի, դեկտեմբերի 7-ին Հարսանիք լեռներում ֆիլմի մասին հոդվածների տեղադրումը:--Գարդմանահայ (քննարկում) 20:37, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]

Սամվել ջան, շատ կներես, առանց որևէ երկրորդային իմաստավորման եմ ասում, ուրախ կլինեի, որ նման կրիտիկական վերաբերմունք ցուցաբերեիր նախ և առաջ քո կողմից գրված հոդվածների նկատմամբ։ Ոչ բոլոր դեպքերում է պետք այդքան խորքային մոտեցում դրսևորել․ եթե ասում է, որ Աթաթուրքն ապահովել է Գալիպոլիի հաղթանակը, ուրեմն պատմության նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը կարող է հասկանալ, որ վերջինս ճակատամարտում ղեկավարել է թուրքական զորքերը և նախադասության նմանօրինակ գործածությունը ուղղակի փոխաբերություն է՝ օբյեկտիվ իրականության նկարագրությամբ։ Օրինակի համար նշեմ, որ քո հոդվածներից մեկում նշել էիր, որ Ճապոնիան գրավում է Չինաստանը։ Հուսամ՝ հասկացար։ Երկրորդ կետի հետ կապված․ թուրքական իրականության մեջ այդ պատերազմը հայտնի է ազատագրական պատերազմ անվանումով, և վերջինիս այդ պատմագիտական անվանումը բավականին տրամաբանական է։

Հգ․, Այս քննարկումների տակ այլևս չեմ գրելու և շարունակելը համարում եմ անարդյունավետ ժամանակի վատնում։ Միայն կխնդրեմ հետագայի համար զերծ մնալ նման խնդիրներից և օրինակ ապրիլի 24-ին գլխավոր էջում «չանմահացնել Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակը» կամ մայիսի 9-ին չտեղադրել Ադրբեջան հոդվածը։ Շնորհակալություն։ Բարին ընդ ձեզ։--Օmıcrօn 22:30, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]

Նորայր ջան, այս էլ որերորդ անգամ հիշեցնես իմ գրած հոդվածների մասին, այսինքն քո կարծիքով ես իրավունք չունե՞մ թերությունների մասին նշեմ, եթե իմ գրած հոդվածներում կան սխալներ: Բացի այդ նախ այստեղ իմ գրած հոդվածը չենք քննարկում, երկրորդ ի՞նչու սխալների մասին չես նշում հոդվածի քննարկման մասում կամ իմ քննարկման էջում: Եվ վերջապես երրորդ, ի տարբերություն քեզ, ես ընդունում եմ իմ սխալները և չեմ փորձում սխալ բացատրություն տալ սխալներիս, հաճելի խմբագրում:--Սամվելքննարկում 04:52, 30 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի համայնք, ոչ մեկի համար նորություն չէ, որ նախագիծը հայերեն է և ոչ հայկական։ Սակայն պետք է փաստենք նաև, որ լեզուն կրող խմբագիրների մեծամասնությունը հայեր են, ուստի ընտրության հարցում կարելի է նկատի ունենալ այս հանգամանքը և որոշակի տրամաբանական սկզբունք կիրառել հաշվի առնելով այդ շաբաթվա տոները և հիշատակի օրերը, որի մասին արդեն գրել է Գարդմանահայ մասնակիցը։ Դա ամենևին չի կարող լինել գրաքննություն կամ կողմնակալություն։ Ինքս էլ ստեղծել, խմբագրել ու առաջադրել եմ թուրքական և ադրբեջանական հոդվածներ, օրինակ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանը։
  • Omicroñ'R-ի նպատակն ազնիվ էր, միջոցները՝ ոչ այնքան ընդունելի։ Բացել քննարկում ու քիչ անց որոշում կայացնել։ Առավել արդյունավետ կլիներ դիմել համակարգողին, որն ակտիվ է, ենթադրում եմ արագ կարձագանքեր ու որոշման կգայիք։
  • Նախագծի հեղինակությունը որոշվում է ոչ միայն ներքին կանոնակարգի պահպանմամբ, այլ նաև լրատվական տարբեր միջոցներով և հեղինակավոր անձանց կողմից նախագծին տրված գնահատականներով և անդրադարձերով։ Շատերս ենք նկատել, որ մեծ լսարան ունեցող անձինք սոցիալական կայքերում տեղադրում են Հայերեն Վիքիպեդիայից որևէ վրիպակ և մեծ քննարկման ենթարկում։ Պատկերացրեք նման մի դեպք, սքրինշոթ մայիսի 28-ին լիներ Աթաթուրքի նկարով ու հոդվածով և պատկերացրեք ՀՎ հեղինակության ընկալման փոփոխությունը հանրության շրջանում։ Իմ համոզմամբ Omicroñ'R-ը թույլ չի տվել, որ նման վնաս հասցվի նախագծի հեղինակությանը։ Հարգանքներով՝--Ավետիսյան91 (քննարկում) 22:24, 29 Մայիսի 2019 (UTC)[reply]