Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2023

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխման հոդվածների քննարկում

Հարգելի համայնք, անվանափոխման հոդվածների քննարկումը հաճախ փակուղի է մտնում, երբ կողմ և դեմ ձայները հավասար են լինում կամ էլ անվանափոխման առաջարկը անպատասխան է մնում քննարկմանը հատկացված մեկ ամսում (սա ֆիքսված ժամկետ է, և ներկայացված է կաղապարում)։ Անպատասխան մնալու դեպքում արդյոք հաշվո՞ւմ ենք անվանափոխում առաջարկող մասնակցի ձայնը, և անվանափոխում։ ԲեքոՔննարկում 17:05, 9 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ես առհասարակ դեմ եմ ըստ դեմ-կողմ ձայների քանակի որոշում կայացնելուն։ ՎՊ:ՋԱՀ էջի վերևի հատվածում նշված է.
Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։
Բայց ՎՊ:ՋՆՋ կանոնակարգում ձայների քանակի մասին որևէ բան չի ասվում։ Ես կարծում եմ, որ որոշում պետք է կայացնել՝ հիմնվելով, թե որքանով են համոզիչ դեմ կամ կողմ արտահայտված տեսակետները։ — GeoØ () 18:06, 9 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
@GeoO ջան, խոսքն անվանափոխման առաջադրված հոդվածների մասին է, այլ ոչ թե ջնջման, բայց, համաձայն եմ, որ այստեղ ևս պետք է հաշվի առնել կողմ և դեմ փաստարկները, այլ ոչ թե զուտ քվեները։ Ինչ վերաբերում է Բեքոյի արծարծած հարցին, ապա կարծում եմ, որ եթե առաջարկին ոչ ոք չի արձագանքում, ապա հոդվածը պետք է անվանափոխվի առաջարկողի փաստարկի հիման վրա։ Ժամկետն էլ կարելի թողնել նույնը՝ 1 ամիս։ --23artashes (քննարկում) 19:00, 9 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Խոսքը ջնջման մասին չէ, ինչը երևում է անգամ վերնագրից. ԴԵմ ու կողմ ձայներ ասելով էլ բնականաբար քանակ չեմ ասում, այլ համաձայնություն։ Հարց ավելի պարզ ձևակերպեմ. Երբ չկա համաձայնություն կամ ընդհանրապես չեն արձագանքել, ապա քննարկման ժամկետը լրանալուց ի՞նչ ենք անում՝ ընդունում ենք անվանափոխելլ առաջարկողի ասածը, թե անվանափոխելու առաջարկը հանում ենք հոդվածից։--ԲեքոՔննարկում 04:52, 10 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Բեքո ջան, շատ լավ հարց եք բարձրաձայնել: Կարծում եմ, որ քննարկումների բացակայության դեպքում միանգամից անվանափոխումը (ժամկետը լրանալուց հետո) շատ ճիշտ կլինի:--Argam Forbes 🔞 (քննարկում) 16:58, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Առաջարկս հետևյալն է. եթե անվանափոխմանը արձագանք չի եղել 1 ամսվա ընթացքում և անվանափոխման համար ներկայացված է հիմնավոր փաստարկ (դա կորոշի քննարկում փակողը), ապա՝ անվանափոխել։ Եթե անվանափոխմանը եղել է հակափաստարկ, սակայն նույն 1 ամսվա ընթացքում չի եղել արձագանք (նաև անվանափոխում առաջարկողի կողմից), ապա՝ թողնել։--Ավետիսյան91 (քննարկում) 18:00, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ավետիսյան91 մասնակցի առաջարկը լավն է, սակայն առաջին դեպքում արժե նշել, որ քննարկում փակողը չպետք է լինի անվանափոխում առաջարկողը, իսկ եթե որևէ մեկը 1 ամիս հետո չի փակում քննարկումը, անվանափոխում առաջարկողը գրում է ադմինների էջում, և նրանցից մեկը փակում է քննարկումը։ -- 23artashes (քննարկում) 19:17, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Քննարկումը փակողը պետք է հնարավորինս հանգամանալից և հստակ ներկայացնի, թե ի՞նչ հիմքով է փակում քննարկումը։ Այս պահանջի կիրառումը առավել կարևոր է կոնֆլիկտային, բանավեճային, «կոնսենսուսի բացակայության հանգած» քննարկումներում։ Այս դեպքում մեծ պատասխանատվություն է ընկնում քննարկումը փակողի վրա, որովհետև ինքը արդեն չի կարող պարզապես կաղապար դնել և գրել «ըստ քննարկման», այլ պարտավոր է (ինքն է ստանձնել այդ պարտավորությունը՝ որոշելով քննարկումը փակել) ուսումնասիրել քննարկման ընթացքում ներկայացված նյութերը, տեղեկությունները, ստուգել դրանց իսկությունն ըստ անհրաժեշտության, վերլուծել և նոր միայն որոշել անվանափոխել, թե ոչ։ Որոշում կայացնելուց հետո էլ համապատասխան տեղում հստակ գրել, թե որ գործոնների հիման վրա է կայացրել իր որոշումը։ Նաև ճիշտ կլինի այս քննարկմանը հստակեցնենք, թե ի՞նչ է լինելու, եթե անվանափոխման քննարկումը բացվելուց անցել է 1 ամիս, սակայն ոչ մեկ չի ստանձնել այն փակելու գործը։ Այս մասով 23artashes-ի առաջարկը լավն է, պարզապես այս դեպքում ադմինիստրատորների վրա է դրվում վերընշածս բարդ գործը։ Արդյո՞ք ադմինիստրատորները կստանձնեն այն։--Գարդմանահայ (քննարկում) 19:43, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Չեմ կարծում բարդ գործ է, խնդիր չի լինի։ 1 ամսվա ընթացքում անարձագանք, փաստարկված անվանափոխման առաջարկը ենթակա է անվանափոխման՝ առաջադրողից բացի ցանկացածի կողմից, որը ամփոփման մեջ կներկայացնի նաև հիմնավորումը։ Եթե արձագանք չի եղել, նշանակում է չկա բավարար հետաքրքրություն այդ թեմայի շուրջ և առնվազն չկա ընդգծված դեմ կարծիք։ Սակայն նույնիսկ անվանափոխումը անշրջելի չէ, կարելի է նոր քննարկում բացել, եթե ամփոփումից հետո անհամաձայնություն է առաջացել և ներկայացնել հիմնավորումը։ Ավետիսյան91 (քննարկում) 20:00, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Եթե մեկ ամսվա ընթացքում անվանափոխման առաջարկին դեմ և կողմ արտահայտվողներ չեն լինում, ապա իրոք, որ կարիք չկա մեկնաբանել «ըստ քննարկման», այլ ժամկետը լրանալու հիման վրա բավարար մեկնաբանություն է` «ըստ ժամկետի» գրել և փակել քննարումը--Ապատ63 (քննարկում) 20:02, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Ավետիսյան91, եթե անվանափոխման առաջադրած խմբագիրը հայտը լրացնելիս հստակ, փաստերով ներկայացրել է անվանափոխման անհրաժեշտությունը, որից հետո դեմ արտահայտվող խմբագիրները ներկայացրել են իրենց հիմնավորումները, առարկություններ չեն հնչել, որովհետև անվանափոխման կողմնակից խմբագիրն արդեն իսկ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, փաստերը, ստացվում է դրանք պետք է անտեսվեն, և հոդվածը չանվանափոխել, քանի որ անվանափոխման կողմնակիցը նույն բանը երկու անգամ չի ուզեցել գրի։ Այսպիսի իրավիճակ էլ կարող է լինել։ Դրա համար էլ ճիշտ կլինի քննարկումը փակողը հստակ, հանգամանալից ներկայացնի իր որոշումը և չսահմանափակվի զուտ տեխնիկական գործողություն կատարելով։--Գարդմանահայ (քննարկում) 20:16, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Այո, ինքս էլ նշել եմ, որ երկու դեպքում էլ փակողը պետք է ամփոփման մեջ ներկայացնի հիմնավորումը։ Այնպես չէ, որ առանց հիմնավորման, անարձագանք առաջադրումը ենթակա է անվանափոխման։ Սակայն եթե կա հիմնավորում ու չկա արձագանք, այդ հիմնավորման հիմքով 1 ամիս հետո յուրաքանչյուրը (առաջադրողից բացի) կարող է փակել։ Իսկ եթե քո ասած փաստարկված առաջադրմանը եղել են հակափաստարկներ ու չկա արձագանք, ապա հավանական է, որ առաջադրողին բավարարել են բերված հիմնավորումները։ Ըստ էության, առաջադրողը իր բացած քննարկումով առավել շահագրգիռ կողմն է, ուստի ողջամիտ է, որ նա անարձագանք չթողնի, եթե չի ընդունում հակառակը։ Ավետիսյան91 (քննարկում) 20:32, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Սիվիլպեդիա. հարստացնելով Վիքիպեդիան քաղհասարակության վերաբերյալ հոդվածներով

Հարգելի վիքիհամայնք, Հետք Մեդիա Գործարանը, կարևորելով Հայերեն Վիքիպեդիայի վիզուալ և բովանդակային զարգացումը, սկսում է նոր նախաձեռնություն՝ միտված քաղաքացիական հասարակության և նրա առանձին շերտերի վերաբերյալ հայալեզու հոդվածների բարելավմանն ու ստեղծմանը։

«Սիվիլպեդիա» նախագիծը հնարավորություն կտա Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել ցանկացող անձանց սովորել խմբագրման կանոններն ու գործիքները, նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու առցանց ամենամեծ հանրագիտարանում։

Ուսուցումը լինելու է առցանց և տևելու է երեք ամիս։ Դասերը կազմակերպվելու են յուրաքանչյուր խմբի համար երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին, ժամը 18:30-20:00-ն:

Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 24, 2023 թ

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը, որը կարող եք գտնել այստեղ։ — GeoØ () 15:13, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

(New) Feature on Kartographer: Adding geopoints via QID

Since September 2022, it is possible to create geopoints using a QID. Many wiki contributors have asked for this feature, but it is not being used much. Therefore, we would like to remind you about it. More information can be found on the project page. If you have any comments, please let us know on the talk page. – Best regards, the team of Technical Wishes at Wikimedia Deutschland

Thereza Mengs (WMDE) 12:31, 13 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Վճարովի խմբագրումներ

Հարգելի վիքիհամայնք, 2020 թվականին Խորհրդարանում բացվել է այս քննարկումը, որի արդյունքում բազմաթիվ խմբագիրներ կատարել են համապատասխան գործողություններ (օրինակ որպես լուծում բացել են նոր հաշիվներ, որտեղ գրված է, որ տվյալ հաշվով կատարվող խմբագրումներն արվել են վճարովի կամ արվել են X կազմակերպությունում աշխատելու շրջանակներում)։ Անկեղծ ասած, վճարովի է, թե անվճար է, ինձ այդքան էլ չի հետաքրքրում, պարզապես այս թեմայի մասին հիշեցի, քանի որ վերջին շրջանում նկատում եմ խմբագրումներ, հայտարարություններ, որոնք, ըստ էության, համապատասխանում են նշածս քննարկման մեջ առկա պահանջներին։ Հղման մեջ խոսվում է հիմնականում մեկ կազմակերպության մասին, սակայն ես այս հարցը բարձրաձայնում եմ ընդհանրական տեսանկյունից։ Տարբեր սոցիալական հարթակներում նկատում եմ «գումարով հոդված գրելու հայտարարություններ», հետո տեսնում, որ այդ հոդվածը գրվեց, սակայն առանց վճարովի խմբագրման հանգամանքը հաշվի առնելու։ Նույնիսկ մարդ կա հենց Հայերեն Վիքիպեդիայում է հայտարարություն տալիս՝ առաջարկելով վճարովի հիմունքներով հոդված գրել։ Միանգամայն պատահական իմանում եմ, որ թեմատիկ հոդվածներ են գրվում խմբագրի (որոշ դեպքերում խմբագիրների) կողմից, ովքեր հոդվածները գրելու համար կուսակցություններից մեկից, ԲՈՒՀ-ական հաստատություններից մեկից գումար են ստանում։ Այսպիսի դեպքերը շատ են։ Ես չեմ կարծում, որ ամոթալի է կամ բացասական արարք, պարզապես որոշակի հանգամանքներից ելնելով ճիշտ կլինի նշել խմբագրման վճարովի լինելու հանգամանքը։ Այս քննարկմամբ խմբագիրների անուններ, հոդվածների վերնագրեր նշելու, արտաքին հղումներ դնելու որևէ իմաստ չեմ տեսնում, ասածս հետագայի համար է։ Կան Հայերեն Վիքիպեդիայով վաղուց զբաղվող կազմակերպություններ, ովքեր նույնպես աշխատանք են տանում այստեղ և առնվազն հայտարարություններ տալիս, «ստուգումներ» կատարելիս չեն նշում, որ տվյալ խմբագրումը կատարվում է վճարովի աշխատանքի շրջանակներում։ Նկատում եմ, որ օրինակ որևէ հոդվածի մասին քննարկմանը մասնակցում են խմբագիրներ, ովքեր իրենց աշխատանքից ելնելով նախաձեռնել են, որ այդ հոդվածը գրվի և «ձեռքի հետ էլ» «պաշտպանում են», որ այն այլ խմբագիրներ «ձեռք չտան»։ Սա ազնիվ քաղաքականություն չէ։ Այս գրությամբ խնդրում եմ թեմայով ներգրավված բոլոր անհատներին, խմբերին կատարել համապատասխան քայլեր, որպեսզի առնվազն իրենց խմբագրական գործունեությունը չհակասեն 2020 թվականի նշածս քննարկմանը։ Գարդմանահայ (քննարկում) 08:10, 22 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

  • Խորթ է հնչում վճարովի խմբագրություններ, քանի որ Վիքիպեդիան բրենդավորվել է որպես կամավորականների կողմից ստեղծված և զարգացող նախագիծ։ Ըստ ինձ Վիքիմեդիա-Հայաստան հիմնադրամի կողմից վճարվող գործառույթների համար ճիշտ է օգտվել առանձին օգտահաշվից։ Այս դեպքում օգտահաշվի անվանումը կներառի փակագծերում կազմակերպության անվանումը, տվյալ դեպքում օրինակ` Վիքիմեդիա Հայաստան կամ հապավումը։ Կարելի է սա պարտադիր նորմ դարձնել, օգտահաշվի անվանումը ներառի պատվիրատու կազմակերպության անվանումը։ Այդ նորմը պետք է ենթադրի, որ պատվիրատուն պետք է կազմակերպություն լինի, այլ ոչ թե` ֆիզիկական անձ։ Բայց ամենակարևորը` վճարովի խմբագրումը պետք է ենթադրի հոդվածների բարելավում կամ հոդվածների բարելավման նախագծերի ստեղծում։ Պետք է արգելվի վճարովի խմբագրման շրջանակներում հոդվածների ստեղծումը, կանոնակարգերի առաջարկումը, հակառակ պարագայում` ըստ ինձ արժեզրկվելու է վիքինախագծերի առանցքային գաղափարը` կամավոր հիմունքներով հանրամատչելի գիտելիքի պաշար ստեղծելը։ Այս ամենը կարող ենք ներառել էթիկայի նորմերի մեջ։ --- Հայորդի (քննարկում) 21:56, 2 հունվարի 2024 (UTC)[reply]

Բնօրինակ անուններ

Ողջույն։ Մասնակիցներից մեկը հայոց արքաների տեղեկաքարտերում որպես բնօրինակ անուն ավելացրել է հունարենը (օրինակ՝ Տիգրան Մեծ, Արտաշես Ա Բարեպաշտ)։ Որպես հիմնավորում բերված է այն, որ այդ ժամանակվա հիշատակումները հունարեն են։ Այդ սկզբունքով մինչև հայոց գրերի ստեղծումը բոլոր հայերի և հայկական տեղանունների որպես բնօրինակ անուններ ենթադրվում է, որ պետք է գրել եղած այլալեզու հիշատակումներով՝ պարթևերեն, էլամերեն, շումերերեն։ Օրինակ լինի Մեծ Հայք (բնօրինակ անուն՝ Μεγάλη Ἀρμενία), ինչը բնականաբար բնօրինակը չէ։ Բնօրինակը հունարեն կլիներ, եթե հունարենը Մեծ Հայքի պետական լեզուն լիներ, սակայն այդպես չի եղել. հիմնական լեզուն եղել է հայերենը, կիրառվել է նաև հունարենը, արամեերենը, պարթևերենը, պահլավերենը։ Քանի որ խմբագրող մասնակցի մոտեցումները պարզ են ինձ, կուզեի լսել նաև համայնքի մյուս անդամների կարծիքները։ Շնորհակալ եմ։ Ավետիսյան91 (քննարկում) 08:09, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Սա լուրջ հարց է, բազմաթիվ բանավեճերի պատճառ կարող է դառնալ, O'micron-ի խմբագրման ընդունվելու դեպքում այն կարող է ծառայել նախադեպ։ Ուստի ճիշտ կլինի O'micron-ն առավել հանգամանալից հիմնավորում ներկայացնի։--Գարդմանահայ (քննարկում) 10:56, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, իմ արգումենտն այն է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում շրջանառված լեզուն եղել է հունարենը, իսկ հայերենի՝ պաշտոնական լեզու լինելու մասին խոսք գնալ չի կարող, քանի որ այդ շրջանում «պաշտոնական լեզու» կամ «պետական լեզու» եզրույթներ գոյություն չեն ունեցել։ Բացի այդ, Արտաշեսյան արքաների մասին սկզբնաղբյուրների 90 և ավելի տոկոսը հիշատակում է հունարեն անվամբ։ Բացի այդ, Վիքիպեդիայի բոլոր լեզուներով (կամ գրեթե) ավելացված է նաև հունարեն տարբերակը։--Օmıcrօn 13:25, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
@O'micron ջան, բերածդ գրեթե բոլոր փաստարկները բավականին թույլ են, հատկապես վերջինը. մյուս լեզուներով հոդվածներում այս կամ այն ընդունված պրակտիկան դեռևս մեզ համար հիմք չէ փոփոխությունների համար։ Եթե հունարենը պաշտոնական լեզու չի եղել, ոչ էլ Տիգրան Մեծն է հույն եղել, ո՞րն է հունարենով հիշատակման իմաստը։ Արամ Խաչատրյան հոդվածում հո ռուսերեն չենք գրում։ --— GeoØ () 18:00, 9 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
GeoØ ջան, պաշտոնական լեզվի մասով մեկնաբանել եմ, քանի որ Գարդմանահայ մասնակիցը պնդում է, որ հունարենը կարող էր հիշատակվել, եթե հունարենը լիներ Մեծ Հայքի թագավորության պաշտոնական լեզու։ Այլ վիքիպեդիաների օրինակները իրավամբ մեզ չեն կաշկանդում, սակայն միանշանակ է, որ արդեն իսկ գոյություն ունեցող պրակտիկան կարող է ուղենշային լինել (հաստատ ինքնանպատակ չէ հունարենը տեղադրված Արտաշեսյան հայոց արքաների գրեթե բոլոր օտարալեզու հոդվածներում): Պատմական հոդվածների պարագայում լեզուները հիշատակելիս առավել կարևոր է ոչ թե ազգությունը, այլ անվան բնօրինակ հիշատակումը սկզբնաղբյուրներում (օրինակ՝ Կլեոպատրա, Շամիրամ, Մեծ Հայք և այլն): Պետք է ընկալել, որ Մեծ Հայքի թագավորությունը Արտաշեսյանների օրոք եղել է հելլենիստական քաղաքակրթության ազդեցության ներքո գտնվող պետություն (նաև հելլենիստական կայսրություն Տիգրան Բ-ի օրոք), Արտաշեսյան բոլոր արքաները իրենց մետաղադրամների վրա գրել են հունարեն և արքաներին ժամանակակից հայերեն հիշատակումներ չեն եղել։ --Օmıcrօn 08:04, 10 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Մեծ Հայքի պետական լեզվի մասին ես չեմ գրել, այլ Ավետիսյան91-ը։ Այլ լեզուներով Վիքիպեդիաներից կարելի է լավ փորձը վերցնել, բայց այնտեղի կանոնակարգերը, ընդունված երևույթները անվերապահերեն հիմք ընդունելը ճիշտ չեմ համարում (լավ է, որ կարծես բոլորս էլ նույն կարծիքին ենք)։
Թեմայի վերաբերյալ մի քանի դիտարկում ներկայացնեմ։ Կրկնում եմ, այս հարցը պետք է հստակ ձևակերպվի, որպեսզի հետագա ժամանակատար բանավեճերից, հնարավոր խնդիրներից, բախումներից խուսափենք, ու որ Հայերեն Վիքիպեդիայում լարվածություն չստեղծվի։ Եթե ինչ-որ քայլ ենք անում, ապա պետք է ծառայի որևէ նպատակի, այսինքն՝ չանենք զուտ ինչ-որ բան անելու համար կամ յուրաքանչյուրն առաջ տանի իր ցանկությունները։ Խնդրում եմ նաև հաշվի առնել, որ այս հարցը մեր ընկալումներից շատ ավելի ընդարձակ հարց է, և մենք չպետք է փոքր խմբով հայերեն ընթերցողին պատմական այսպիսի հարցերում «ճաշակ» պարտադրենք։ Այսպես ասած, եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա հայոց արքա Տիգրան Մեծին «չհունականացնենք»։ Եթե Մեսրոպ Մաշտոց, Մոնթե Մելքոնյան, Արամ Խաչատրյան կամ բազմաթիվ հայ կրոնականկ գործիչների, թագավորների, իշխանների, հայկական դիցարանի ներկայացուցիչների, մշակութային գործիչների և այլ հոդվածում բնօրինակ անուն ենք գրում այլ լեզվով, ապա պետք է հասկանանք, հստակ ձևակերպենք, թե ինչ նպատակով ենք անում այդ քայլը, այսինքն ի՞նչ ենք հետապնդում դրանով և ինչի՞ ենք ուզում հասնել։ Անահիտ դիցուհու մասին հոդվածում որպես բնօրինակ անուն ո՞ր լեզվով պետք է գրենք։ Գառնու հեթանոսական տաճար հոդվածում որպես բնօրինակ անուն հուներե՞նը պետք է գրենք։ Հայոց թագավորի, թագուհու, իշխանի, իշխանուհու մասին հոդվածում գրել հունարեն, պարթևերեն կամ այլ լեզվով որպես բնօրինակ անուն, անընդունելի է։ O'micron ջան, այս պահին նման խմբագրման անհրաժեշտություն չեմ տեսնում, երևի բազմաթիվ այլ խմբագիրներ նույնպես «չեն հասկանում» քո այդ քայլը, խնդրում եմ համոզել մեզ, որ այն իրոք պետք է։ --Գարդմանահայ (քննարկում) 15:46, 10 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, ես իմ փաստարկներն արդեն գրել եմ և այս հարցի շուրջ ունեմ խիստ վճռական համոզմունք՝ պատմական իրողություններով պայմանավորված։ Խոսում եք այն մասին, որ այլ վիքիների պրակտիկան մեզ համար չի կաշկանդում․ այո, համաձայն եմ, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք 70-ից ավելի լեզվով վիքիպեդիաներ սխալ են գրել, իսկ մենք ճշմարտության միակ ասպետներն ենք։ Ինձ համար առնվազն մի բան ակնհայտ է․ լրջագույն սխալ է Արտաշեսյան արքաների (նույնիսկ որոշ Արշակունիների) հոդվածներում չտեղադրել հունարեն բնօրինակ աղբյուրային անվան տարբերակները։
Հգ․, ճաշակ թելադրելու կամ համոզելու մասով մեկնաբանելու ոչինչ չունեմ։--Օmıcrօn 21:12, 10 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Տեսեք. 1920-ից 1991 թվականներին Հայաստանում ծնված/ապրած հայերի ծննդյան վկայականներում, անձնագրերում, աշխատանքային և խնայողական գրքույկներում, անունները ռուսերեն է գրվել, երկրի պետական լեզուն ռուսերենն է եղել, նրանց մասին «բնօրինակ հիշատակումները» (զագս/նոտար) ռուսերեն է եղել։ Եթե նախամաշտոցյան շրջանի համար հունարենը անձի բնօրինակ անուն ընդունելու հիմնավորումը տրամաբանական է, ապա նույնը պետք է կիրառել խորհրդային շրջանի համար։ Օրինակ՝ Պարույր Հայրիկյան (բնօրինակ անունը՝ Паруйр Айрикян)։ Այլ լեզուներով վիքիներում էլ, եթե քննարկենք, ապա բնօրինակի մասին խոսք չկա։ ru:Тигран II-ում՝ | оригинал имени = {{lang-hy|Տիգրան II Մեծ}}։ Նախաբանում, փակագծերի մեջ հունարենը գրելը հասկանալի է, իսկ տեղեկաքարտում |բնօրինակ անուն=-ի դիմաց հունարեն գրելը ոչ տրամաբանական է, ոչ էլ՝ ողջամիտ։--Ավետիսյան91 (քննարկում) 07:29, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ավետիսյան91, քո գրածին այլ օրինակներ ավելացնեմ։ 1937 թվականին Խորհրդային Ադրբեջանում օրենք է ընդունվել, որով երկրի լեզուն ընդունվում է ադրբեջաներենը։ Խմբագիրներից մեկը կարող է պնդել, որ Խորհրդային Ադրբեջանում ծնված և/կամ ապրած հայերի հոդվածներում անունը պետք է գրել հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն, ինչն առնվազն անհասկանալի կլինի։ Նմանատիպ մոտեցմամբ մեկ այլ խմբագիր կարող է պնդել, որ Զորավար Անդրանիկը ծնվել է Օսմանյան կայսրությունում, ուստի պետք է հոդվածում նրա անունը գրել հայերեն, օսմաներեն և ռուսերեն (ռուսերեն, որովհետև Անդրանիկը եղել է առաջին հայկական կամավորական գնդի հրամանատարը, որը գործել է ռուսական բանակի ղեկավարության հրամանով/հրամանատարության ներքո)։ Մեկ ուրիշ խմբագիր էլ կարող է O'micron-ի ասածի հիման վրա հարց տալ, թե Արշակունիներից հատկապես ո՞ր մեկի հոդվածում պետք է բնօրինակ անունը գրել հուներենով։ Կամ կարող է հարց առաջանալ, Գրիգոր Լուսավորիչ հոդվածում բնօրինակ անուն գրվելու է հուներենով, թե՞ պարթևերենով։ Հենց նմանատիպ անպատասխան հարցերից խուսափելու համար է, որ առաջարկում եմ O'micron-ին ներկայացնել սահմանում (բանաձև, ուղեցույց), որը կարող ենք քննարկել, ընդունելու դեպքում էլ ազատ կիրառել։--Գարդմանահայ (քննարկում) 20:02, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Որպեսզի չստացվի գրածս օրինակները վերջին 200 տարվան են վերաբերում, իսկ Տիգրան Մեծն ապրել է մոտ 2000 տարի առաջ, ապա հարցնեմ արդյո՞ք Տրդատ Ա հոդվածում բնօրինակ անուն պետք է գրվի հուներենը, թե՞ պարթևերենը (իսկ միգուցե երկուսը միասի՞ն)։--Գարդմանահայ (քննարկում) 20:05, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

O'micron ջան, կարձագանքե՞ս խմբագիրների արտահայտած հարցադրումներին, դիտարկումներին, որովհետև քո արտահայտած դիրքորոշումից հետո հարցերն ավելի են շատացել, դիրքորոշումները կարծես չեն փոխվել։--Գարդմանահայ (քննարկում) 07:23, 20 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ես հարկ չեմ համարում անդրադառնալ ծնված լինելու, պետական լեզվի կամ անուղղակի հեգնական ձևով ներկայացված այլ օրինակներին (որովհետև Անդրանիկը եղել է առաջին հայկական կամավորական գնդի հրամանատարը, որը գործել է ռուսական բանակի ղեկավարության հրամանով/հրամանատարության ներքո), քանի որ դրանք առնչություն չունեն իմ առաջարկած սկզբունքի հետ։ Ես նշել եմ, որ պատմական գործիչների պարագայում շատ հասկանալի հիմնավորմամբ բոլոր վիքիպեդիաները լեզուների դաշտում նշում են սկզբնաղբյուրների լեզուները, իսկ դուք ընկել եք սար և ձոր։ Եթե դեմ եք, որ մենք ևս հետևենք համընդհանուր ճանաչում ունեցող այդ սկզբունքին՝ դա այլ հարց է։ Տրդատ Ա արքայի պարագայում, կարծում եմ, որ պետք է գրվի ոչ միայն հունարեն, այլ նաև պարթևերեն անվան տարբերակը (ինչպես անգլերեն վիքիում է), իսկ բացառապես ԽՍՀՄ շրջանի մի շարք հայ գործիչների դեպքում կարևոր է գրել նաև անվան ռուսերեն տարբերակը։--Օmıcrօn 08:07, 20 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հին աշխարհի հայ թագավորների մասով ինձ համար աբսուրդ է շարունակում մնալ ժամանակակից հայերենը որպես բնօրինակ լեզու տեղադրելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններիս բնագիր հիշատակումները (պատմական բնագրեր, մետաղադրամներ) այլալեզու են։ Սա չի նշանակում, որ օրինակ Տիգրան Բ-ն կամ Արտաշես Բարեպաշտը չեն եղել հայ կամ/և հայոց թագավոր։--Օmıcrօn 08:11, 20 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Այս քննարկման մեջ հեգնական գրված օրինակներ ես չեմ տեսնում (ոչ իմ գրածներում, ոչ մյուսների), կարիք չկա այդպիսի երևույթներ փնտրել։ Քննարկմանը մասնակցած բոլոր մասնակիցներն էլ երկարամյա, փորձառու խմբագիրներ են, դժվար թե որևէ մեկը իրեն թույլ տա այս հարթակում դիմացինին հեգնել։ Հարցադրումները շատ տեղին են և ցույց են տալիս, թե որքան խնդրահարույց ու մակերեսային է այս հարցում մինչև այժմ քո արտահայտած դիրքորոշումը (մակերեսային բառը վիրավորանք չընդունես, նկատի ունեմ ոչ խորքային)։ Որպեսզի բազմաթիվ հարցեր չառաջանան, և խմբագիրներն էլ հետագայում Տիգրան Մեծ հոդվածը որպես նախադեպ չընդունեն, ու չառաջանա բազմաթիվ խնդիրներ, առաջարկում եմ ներկայացնես սահմանում, բանաձև, որով առաջնորդվելով կարելի է այս հարցերից խուսափել։ Իսկ հարցեր կառաջանան։ Օրինակ հետևյալը՝ Նիկոլ Փաշինյան հոդվածում բնօրինակ լեզվով գրված անուն ո՞ր լեզվով պետք է գրել։--Գարդմանահայ (քննարկում) 09:55, 20 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի հին շրջանի հայոց արքաների հետ։--Օmıcrօn 15:28, 24 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հայոց արքաների հետ երևի թե ոչնչով, բայց նրա մասին հոդվածը ուղիղ կերպով կապ ունի այս քննարկման առարկայի հետ։ Այս օրինակը ներկայացրեցի, որովհետև եթե առաջնորդվենք քո տեսակետով ու առանց հստակ սահմանման կատարենք համապատասխան խմբագրումներ, ապա Հայերեն Վիքիպեդիայում այս ուղղությամբ խառնաշփոթ է ստեղծվելու։ Վաղը մի խմբագիր էլ կարող է քեզ պես համոզված լինել, որ Նիկոլ Փաշինյանի հոդվածում պետք է փակագծերում գրենք նաև նրա անուն ազգանունը ռուսերեն լեզվով, քանի որ ծնվել է ԽՍՀՄ-ում, որտեղ գլխավոր լեզուն ռուսերենն էր, ներկայացնի նրա ծննդյան վկայականը ռուսերեն լրացված։ Այս օրինակի վրա պետք չի խորանալ, նմանատիպ հազարավոր օրինակներ կարող եմ ներկայացնել ու դրանց կցել համապատասխան աղբյուրները։ Մեկ այլ խմբագիր էլ կարող է պնդել, որ Սերժ Սարգսյան հոդվածում պետք է ավելացնել ադրբ.՝ Serj Sərkisyan, քանի որ նա ծնվել է Խորհրդային Ադրբեջանի մեջ ընդգրկված ԼՂԻՄ մայրաքաղաքում և երկար տարիներ եղել Խորհրդային Ադրբեջանի պաշտոնյա, նրա մասին կարելի է ներկայացնել բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որտեղ լեզուն ադրբեջաներենն է։ Ասածս այն է, որ նմանատիպ խնդիրը զուտ սեփական համոզմամբ կամ տեղային ձևով չպետք է լուծել, այլ հստակ սահմանումներով։ Անձամբ ես հենց դա եմ ակընկալում քեզանից ու նաև արտահայտվում եմ այդ մասին, քանի որ մտածում եմ դու կարող ես ներկայացնել այդպիսի սահմանում, ինչը հնարավոր կլինի քննարկել։ --Գարդմանահայ (քննարկում) 09:22, 28 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Զանգեզուրի տնտեսական շրջան

Այստեղ եմ գրում, քանի որ իմ կարծիքով այս թեման ընդհանրական հարց է ու կարող է վերաբերել բազմաթիվ խմբագիրների։ Վերնագիրը պայմանական եմ դրել։ O'micron ջան, երևի տեղյակ ես, որ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է (այդպիսի առնվազն 1 քննարկում եղել է) նախընտրությունը տալ հայկական անուններին, հայկական տեսակետին, եթե առկա են մի քանի տեսակետներ, իրավիճակներ։ Իհարկե ըստ նշանակալիության ներկայացնել նաև մյուս տեսակետները, որպեսզի հոդվածը լինի բազմակողմանի և հնարավորինս անաչառ (օրինակ տես այս հոդվածի ներածության սկզբի 2 պարբերությունը)։ Խնդրում եմ պարզաբանես, թե ինչի ես նախընտրությունը տվել «այլ» տեսակետին և կատարել օրինակ այս և այս խմբագրումները, որոնց հետևանքով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին սահմանակից է նշվում Ադրբեջանի Զանգեզուրի տնտեսական շրջանը։ Այսպիսի հարցերը վիճելի տարրեր են պարունակում, ուստի ճիշտ կլինի քո տեսակետը ներկայացնես վիքիհամայնքին, աջակցություն ստանալու դեպքում նոր կատարես փոփոխություններ։ Քեզ օգնելու կարգով կարող եմ հուշել, որ կարող ես քննարկում բացել, ասել, որ քո համոզմամբ այսուհետ պետք է Արցախի Հանրապետության բնակավայրերը ներկայացվեն միայն որպես Ադրբեջանի Հանրապետության բնակավայրեր, այդ թվում նաև՝ ավելի մեծ վարչական շրջանները նույնպես։ Եթե կգտնվեն խմբագիրներ, որ քեզ հետ հիմնավորապես համաձայն կլինեն, քո տեսակետ կընդունվի, ապա քո խմբագրումները հետ շրջող մասնակիցներին էլ կարող ես ներկայացնել այդ որոշումը։ Եթե չես նախաձեռնում նման քննարկում, ապա կխնդրեմ հետևել նախկինում ընդունված որոշումներին։ Գարդմանահայ (քննարկում) 11:08, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, իհարկե շատ ուրախ կլինեի, եթե նման իրավիճակ չունենայինք և եթե վերացարկվենք էմոցիոնալ դաշտից, ապա վաղվանից Արցախի Հանրապետություն պետություն գոյություն չի ունենալու։ Ի՞նչ հիմքով ենք օրինակ Շուշին ներկայացնելու որպես ԱՀ քաղաք, եթե այդ պետությունն ինքնալուծարվել է, չունի միջազգային ճանաչում և անգամ դե ֆակտո որևէ տարածքային վերահսկողություն։--Օmıcrօn 13:42, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Առավելագույնը որ կարող ենք գրել, ըստ իս, դա ներածությունում նշելն է, որ 1991-2023 թվականներին եղել է Արցախի Հանրապետության մաս։ Մենք հանրագիտարանային բովանդակություն ենք ստեղծում․ դրա հետ պետք է հաշվի նստենք։ Գուցե իրավիճակը այլ լիներ, եթե Արցախի կառավարությունը, Հայաստանի կառավարությունը կամ որևէ այլ պետություն այդ տարածքները, օրինակ, համարեր օկուպացված։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որևէ կողմ չի վիճարկում ԼՂՀ նախկին տարածքների Ադրբեջանին պատկանելը և հակառակը գրելը կարող է դիտարկվել ոչ ճշգրիտ տեղեկատվության մատուցում --Օmıcrօn 13:43, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Մի շտապեք, խնդրում եմ։ Արցախի Ազգային Ժողովը 2021 թվականի մարտի 1-ի հայտարարությամբ այդ տարածքները համարել է օկուպացված Ադրբեջանի կողմից։ Ահա հղումը։ Լուծարման հարցում էլ մի՛ շտապեք։ Ըստ Արցախի սահմանադրության, հրամանագրերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այնինչ նման հրամանագիր չի հրապարակվել։ Ահա այդ մասին մեկնաբանության հղում։ Հետո հարց է՝ արդյոք Արցախի Սահմանադրությամբ նախագահը երկիրը լուծարելու լիազորություններ ունի։ Բայց եթե ցանկություն կա դա դիտարկել, որպես լուծարում, ապա պետք է դիտարկել նաև նույն անձի կողմից մեկ այլ հրամանագիր, որով 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են։ Ահա հղումը։ Մեկ այլ հղում՝ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական։ Այնպես որ ամեն ինչ միանշանակ չէ։ Համոզված եմ, որ ձեր պայքարը օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնելն է, բայց այդ ճանապարհին ավելորդ շտապողականությունը կարող է վնասել քննարկվող հարցին։ Ավետիսյան91 (քննարկում) 15:04, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հավելում. Արցախի սահմանադրության համաձայն երկիրը կարող է լուծարվել բացառապես հանրաքվեով։ Ավետիսյան91 (քննարկում) 15:08, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
O'micron ջան, իմ կողմից ներկայացված քո կատարած 2 խմբագրումները, ինչպես նաև մյուս նմանատիպ խմբագրումները (օրինակ՝ այս մեկը), դու կատարել ես մինչև քո ասած վաղվանիցը (01․01․2024), ուստի ստացվում է, որ քեզ համար էական չի այդ ամսաթիվը և դու փաստացի հաշվի չես առել այստեղ հրապարակային քննարկմամբ ընդունված որոշումը։ Ասածս նախ և առաջ վերաբերում էր սրան։ Իսկ ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա Արցախի Հանրապետության լինել չլինելը այս հարթակում չի որոշվում կամ որոշվելու։ Մենք պարզապես փաստն արձանագրողն ենք։ Իսկ այս պահին միանշանակ չէ այդ հարցը, կան հնչեցված բազմաթիվ կարծիքներ, կան իրավական հարթության դիտարկումներ, ուստի սխալ է մեզ իրավունք վերապահենք որոշում կայացնել և որևէ բան փոխել։ Կլինի հստակություն, ակնհայտ որոշում, կկատարենք անհրաժեշտ խմբագրումները։--Գարդմանահայ (քննարկում) 07:35, 31 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]