Jump to content

Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիա ստեղծողներին

Հարգելիներս, եթե կատեգորիաներ ենք ստեղծում նոր, նախկինից մի փոքր տարբերությամբ, ապա դա պետք է հիմնավորված լինի, երկրորդ հին, պատմություն ունեցող կատեգորիան վերանվանեք։ Նորը ստեղծելու իմաստը ո՞րն է։ ԲեքոՔննարկում 10:02, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բարև, @Beko ջան։ Ես էլ եմ մեղավոր (կամ մենակ ես եմ մեղավոր, չգիտեմ), կներեք։ Կատեգորիա:Աշխատություններ ըստ տարեթվիը կապված էր en:Category:Works by year-ի հետ, դրա համար սարքեցի լիքը «xxxx աշխատություններ» կատեգորիաներ, բայց միջլեզվայինները կապելիս նկատեցի, որ մենք համ էլ ունենք «xxxx ստեղծագործություններ»։ Ալարեցի ճիշտ ձևով անել (նորը ջնջել, հինը անվանափոխել) ու ուղղակի ստեղծագործությունները վերահղում դարձրի։ Արդեն բոտով ուղղել եմ այս շարքը։ Ստեղծագործություններից բացի էլի ուրիշ կատեգորիա նկատե՞լ ես։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:35, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, դու էլ, բայց ոչ միայն դու ))): Պարզապես հին կատեգորիաներ կան, որ թեև ճիշտ են, բայց դուրս են ընկնում, դառնում վերահղում, ու հետո էլ ջնջվում։ Ապրես, որ ուղղեցիր։ Այս պահին մեկ էլ ԶՈՒ-զինված ուժերի կատեգորիաներն են, բայց սա @Խմբագիր մասնակցին է վերաբերում՝ կխնդրեմ հին կատեգորիաների առկայության ժամանակ, դրանք պարզապես վերանվանել, այլ ոչ թե նորերը ստեղծել։--ԲեքոՔննարկում 08:47, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Beko ջան, ողջույն։ Կարծեմ մեկ կատեգորիա էի տեսել, որ ԶՈՒ-ն կար, բայց հետո անցա անվանափոխումների։ Միայն մեկն էր ոնց որ, իսկ մնացածը քիչ-քիչ տեսնում էի, որ կար, ու անվանափոխում էլ չէի անում, վերահղում էին տալիս հին, գործող կատեգորիային՝ Վիքիպեդիայի կանոններին համաձայն --Խմբագրող (քննարկում) 10:18, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կատեգորիաներ կատեգորիաների համար

Ողջույն։ Մենք ունենք Կատեգորիա:Կատեգորիաներ կատեգորիաների համար կատեգորիան։ Այստեղ հավաքված են այն կատեգորիաները, որոնք պետք է դատարակ կամ գրեթե դատարկ լինեն։ Վիքիպեդիա:Ցանկեր/կատեգորիաներ կատեգորիաների համար ցանկում հավաքել եմ այդ կատեգորիաները ըստ էջերի քանակի, հավես ունենալու դեպքում կարող եք մարքել։ Եթե հետագայում նման կատեգորիա տեսնեք (օրինակ «ԲԱՆ ըստ ԲԱՆԻ» տիպի կատեգորիաները հիմնականում միշտ կատեգորիաների համար են, բայց ոչ միայն սրանք), խնդրում եմ կատեգորիայում ավելանցել {{Կատեգորիա կատեգորիաների համար}} կաղապարը, որով էլ ավտոմատ ավելանում է Կատեգորիա:Կատեգորիաներ կատեգորիաների համար կատեգորիան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:32, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Մի հարց հենց այս մասով, եթե կարելի է։ Հնարավո՞ր է ավտոմատ կերպով անել այնպես, որ այս կատեգորիաները «չդրվեն» հոդվածի տակ, այսինքն՝ՀոթՔաթը թույլ չտա։ Թե չէ տարին մեկ թարմացնում ես՝ մեկ է՝ նույն պատկերն է։ --Խմբագրող (քննարկում) 05:19, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դժվար, @Խմբագրող ջան։ Հոթքաթի կոդը Վիքիպահեստում է ու մենք առանց fork անելու չենք կարող փոփոխություն անել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:31, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ոնց հասկացա, fork անելը կապ ուներ վերևի ասածիս հետ :-) Դեհ, ինչ անենք, ուրեմն պապենական մեթոդներով շարունակենք--Խմբագրող (քննարկում) 06:07, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հոդվածը կգրեի, ուղղակի էս անտեր ծրագրավորման տերմիններից 90%-ի հայերեն համարժեքը չգիտեմ, առաջին-երկրորդ նախադասությունից ասռում եմ, բուն մաթեմը գոնե նորմալ գրքեր կան, որոնցից տերմինները պեղել ա լինում ։Դ Կարճ ասած՝ էս դեպքում ֆորկը կլինի էն, եթե մենք հոթքաթի կոդը օգտագործելու փոխարեն ամբողջը քոփի անենք մեր մոտ ու մեր ուզած փոփոխությունները անենք կոդի մեջ։ Էդ սկզբում թույն ա, բայց հետո, երբ իրենք իրենց մոտ ինչ-որ նոր ֆունկցիաներ ավելացնեն կամ խնդիրներ ուղղեն, դա մեր մոտ չի երևա, որովհետև օրիգինալի հետ կապ չենք ունենալու էլ, մերը հին տարբերակի քոփին ա լիենլու։ Ասենք մեր մոդուլների մեծ մասը անգլերենից կամ ռուսերենից ֆորկ արած ա։
Ի դեպ, ինչ-որ մեկը գիտի՞ էս կոնտեքստում fork/to fork-ը ի՞նչ են թարգմանում, ճյուղավորում/ճյուղավորե՞լ (էս լավ տարբերակ ա թվում, մինչև հիշում ես, որ համ էլ գոյություն ունի branching տերմինը, որը ստիպված պետք ա ճյուղավորում թարգմանել)։ Եթե մի օր ես գիրք գրեմ, հանուն լավ տրամադրության չանգալ եմ թարգմանելու կամ հերձվածություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:51, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Արված է, ԱշոտՏՆՂ ջան։ - Kareyac (քննարկում) 08:45, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
։) կատակ էի անում։ @Kareyac ջան, քանի հավաքվել ենք, մի բան հարցնեմ, դու կարողա հիշես։ Ժամանակին (նախքան petscan-ը, catscan-ի ժամանակ) ես հիշում եմ, որ վերևի ցանկին փոխարինող գործիք կար։ Այսինքն գործիք, որը կատեգորիայի ենթակատեգորիաները դասավորում էր ըստ անդամների քանակի։ Երեկ ինչքան ման եկա, չկարողա գտնել դա։ Կարողա՞ տեսած լինես, թե՞ սխալ եմ հիշում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:16, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ճ Ճիշտնասաց ես էլ չեմ հիշում, գուցե նման մի բան 1, 2, 3, 4, 5, 6։
Ինձ էլ անհրաժեշտ է տերմինաբանություն թրանսլեյթվիքիի և քույր նախագծերի թագմանության համար։ - Kareyac (քննարկում) 10:52, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Երեք առաջարկ

Ունեմ երեք առաջարկ՝

1. Վիքիպեդիայի հոդվածների վեբ զննիչի վերնագիրը այսպես է լինում «Հոդվածի անուն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան»։ Առաջարկում եմ «ազատ հանրագիտարան» մասը ջնջել, այսինքն որ վերնագիրը դառնա այսպես «Հոդվածի անուն - Վիքիպեդիա»։ Հետևյալ պատճառներով՝

  • Շատ հնարավոր է որ երկար ժամանակ առաջ երբ Վիքիպեդիան հայտնի նախագիծ չեր, ինչ որ իմաստ կար վերանգրում հիշեցնել որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է։ Սակայն հիմա Վիքիպեդիան շատ հայտնի է, և դրա կարիքը այլևս չկա։
  • Ավելի կարճ է։
  • Անգլերեն տարբերակում այդպես է։

2. Բջջային հեռախոսով հոդված կարդալիս հենց հոդվածի կողքը խմբագրելու կոճակ կա (տես կցված նկարը)։ Առաջարկում եմ այդ կոճակը ջնջել քանի որ՝

  • այդ կոճակը արդեն կա վերանգրի ներքևում (տես նկարը)
  • անլգերեն տարբերակում այդպես է

3. Բջջային հեռախոսով նայելիս հոդվածի անունի տակը կարճ մի նկարագրություն կա հոդվածի մասին։ Առաջարկում եմ այդ նկարագրությունը ջնջել, քանի որ՝

  • Այդ նկարագրությունը շատ նման է լինում համարյա միշտ հոդվածի առաջին նախադասության հետ։
  • Բջջային հեռախոսի վրա էկրանի վրա քիչ տեղ կա, և իմաստ չկա նույն ինֆորմացիան երկու անգամ ցույց տալ։
  • Անլգերեն վիքիպեդիայում այդպես է։

Եթե մարդիկ համաձայն են իմ առաջարկների հետ, խնդրում եմ որ ադմինները անեն այս փոփոխությունները։ Շնորհակալություն։ -Սահակ (քննարկում) 02:29, 22 Մարտի 2024 (UTC)[reply]

Առաջին կետի հետ համաձայն եմ։ Երկրոդը պայմանավորված էր MediaWiki:Gadget-edittop գաջդեթով, ինձ թվում է վիճելի հարց չէր, այդ պատճառով արդեն փոփոխությունը արել եմ ու գադջեթը անջատել եմ մոբայլ տարբերակում։ Երրորդ կետի հետ համաձայն եմ, նկարագրությունները գալիս են Վիքիդատայից և օգտակար են որոնման ժամանակ, բայց հենց հոդվածի էջում ավելորդ են։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:04, 22 Մարտի 2024 (UTC)[reply]
Դեմ կարծիքներ չկան, առաջինն էլ արեցի։ Երրորդը դեռ չգիտեմ, թե ոնց պետք է անել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:20, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Երրորդն էլ արեցի, բայց վստահ չեմ, որ սա սանելու ճիշտ ձևն է։ Անգլերենում այսպես չէին արել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:36, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Փոքր փոփոխություն catSuggest-ում

Ողջույն։ catSuggest գադջեթում փոքր բան եմ փոխել։ Այժմ հնարավոր է այնպես անել, որ այն բոլոր լեզուների փոխարեն ստուգի միայն ձեր նախընտրելի լեզուները։ Այսպես ավելորդ արդյուքները հեռանում են (քանի որ մեր կատեգորիաների ծառը հիմնականում անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաների կատեգորիաների ծառերի խառնուրդ է) և արդյունքը ավելի արագ է երևում, քանի որ ստուգելու քիչ բան կա։ Սա միացնելու համար պետք է ձեր common.js-ում ավելացնել հետևյալ տողը՝

window.catsuggest_check_langs = ['en', 'ru'];

Ցանկում կարող եք ավելացնել ցանկացած լեզու, օրինակ եթե ռուսերենից ու անգլերենից բացի ուզում եք, որ ստուգի նաև Իսպաներեն Վիքիպեդիան, պետք է գրել

window.catsuggest_check_langs = ['en', 'ru', 'es'];

ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:28, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]

CEE Hub Office Hour, Catch Up session and other announcements

Hi everyone,

We want to inform you about the upcoming calls/sessions that CEE Hub will organise, along with some small announcements of the other sessions that may be interesting for some of you.

First of all, we are inviting you to the next CEE Hub Office Hour dedicated this time to the Microgrants, which will be held on Monday (22 April) at 18:00 CEST (register here).

Also, we are making early announcement of the next Catch Up dedicated to the Annual Plan of the Wikimedia Foundation for the period 2024/25, where you will have a chance to hear introduction about this plan directly from the CEO of the WMF, along with CEE Hub updates and later during the call Q&A session of 20 minutes. This session will be held on Wednesday (8 May) at 19:00 CEST (register here).

Additionally, during this Friday (19 April) at 19:30 CEST at Wikimedia Summit in Berlin will be organised a regional CEE meet-up with hybrid option, so you can join remotely as well (Google Meeting ID).

Please use the registration pages on Meta for the CEE Hub Office Hour and CEE Catch Up session, so you will get a link directly.

___________________________________

At the end, if you are interested to hear more about Wikipedia Library and how this works, that every Wikimedia user with an active account for at least 6 months, contributed at least 500 times to Wikimedia projects, made at least 10 edits in the past month, and not be currently blocked from writing on any Wikimedia project, can have an access to the Wikipedia Library, you can attend one of two possible Let’s Connect learning clinics:

* Time zone 1 Registration link here (April 23rd,  18:00 CEST)

* Time zone 2 Registration link here (April 26th, 09:00 CEST)

If you need more information about these sessions, you can contact Gorana Gomirac (gorana.gomirac@vikimedija.org).

Կաղապար:ՎՏՔ

Համայնք ջան, Հայերեն Վիքիպեդիա եմ բերել {{ՎՏՔ}} կաղապար տեղեկաքարտը, որն աշխատում է վիքիտվյալների տվյալների (կներեք կրկնաբանության համար) հիման վրա։ Տեղեկաքարտի անունն էլ ՎիքիՏվյալների Քարտի հապավումն է։ Ունիվերսալ է և հարմար այն էջերում, որոնք տեղեկաքարտ կարող են ունենալ, բայց մենք դրա համար հատուկ կաղապար չունենք։ Արդեն աշխատում է մի շարք հոդվածներում։ Հնարավոր չէ կաղապարում տող ավելացնել, լրացնել մեր մոտ, որ չգա տեղեկաքարտի տեղեկությունը։ Շատ դեպքերում կարիք կլինի Վիքիտվյալների տարրերը թարգմանել։ Կխնդրեի փորձարկել ու կարծիք արտահայել։ ԲեքոՔննարկում 10:20, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Դզեց, ինձ շատ դուր եկավ, @Beko ջան։ Միայն թե 260 պիքսելը շատ նեղ է, ինձ թվում է մի քիչ լայնացնել է պետք (կամ ուղղակի ես անհիշելի ժամանակներից տողադարձով բան չեմ կարդացել ու անսովոր էր աչքիս)։ Special:PermaLink/9842015-ում համեմատության համար կա լռելյայնը ու width=400 տարբերակը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:00, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, սարքեցի 400, կարող ենք էլի փոխել։--ԲեքոՔննարկում 12:14, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@Beko ջան, մերսի, շատ կարևոր կաղապար է։ Կարո՞ղ եմ խնդրել տառաչափը մի քիչ մեծացնել՝ դարձնելով մեր տեքստի մշտական տառաչափին։ GeoØ () 13:53, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մեծացրի։ Նաև ավելացրի որոշ P-եր ձեռքով թաքցնելու հնարավորություն (օրինակ՝ քաղաք հոդվածում)։ Թաքցնելու համար պետք է լրացնել |թաքցնել=P42, P73 և այլն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:10, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ընտիր է, Աշոտ ջան։--ԲեքոՔննարկում 14:50, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հավես է, արդեն կիրառեցի, շնորհակալություն, Beko ջան: --LilitMir (քննարկում) 15:49, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ապրիս բեգ ջան։ --Valen1988 (քննարկում) 12:28, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Արտաքին հղումներ, ծանոթագրություններ, քույր նախագծեր

Ողջույն։ Խորհրդարանի տեխնիկական բաժնում այսօր @GeoOքննարկում էր բացել {{Քույրհղումներ}} կաղապարի վարեբարյալ, որն այժմ {{Ծանցանկ}} կաղապարի հետ միասին ավոտմատ ավելանում է (շնորհակալություն @Kareyac-ին Մոդուլ:Քույրհղումներ կաղապարը ստեղծելու համար, որը ավտոմատ դատայից բերում է քույր նախագծերի հղումները)։ Սակայն, մենք չենք կարողանում որոշել, որ որտեղ պետք է դնել կաղապարը, իսկ Վիքիպեդիա:Ոճական ուղեցույցը չի օգնում այս դեպքում, քանի որ այն ստեղծելու ժամանակ դեռ Վիքիդատան գոյություն չուներ։ Քննարկումը ավելի առարկայական դարձնելու համար ստեղծել եմ 6 թեկնածու, կարող եք կողմ/դեմ կարծիք հայտնել այդ թեկնածուների մասին կամ լրիվ նոր տարբերակ առաջարկել (կարող եմ օգտնել, եթե միտքը ունեք, բայց չգիտեք, թե օրինակը ոնց սարքել)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:58, 15 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 1

  • Դեմ, քանի որ {{Ծանցանկ}} կաղապարը պետք է ծանցանկ ավելացնի, ոչ թե արտաքին հղումները (քույր նախագծերը արտաքին հղում են)։ Բացի դա, քույր նախագծերի հղումները ֆիզիկապես հայտնվում են «Ծանոթագրություններ» բաժնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:04, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Դեմ։ Բացի նշված պատճառաբանությունից, այն նաև շատ տգեղ է վիզուալ տեսանկյունից. կարող եք տեսնել այստեղ։ --GeoØ () 20:15, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Կողմ, ավելի շատ հոդվածներ ունեն ծանցանք, քան թե ԱՀ, հարմար տեղադրվում է, օրինակ՝ Խաչատուր Աբովյան, Դենի Դիդրո, Աշխարհագրություն և շատ այլ էջում։ Անեկա կաևորը, մենք ավտոմատ ստանում ենք հղումներ։ Չեմ պատկերացնում այլ ձև ստանալ թարմ հղումներ ԲՈԼՈՐ հոդվածների համար։ - Kareyac (քննարկում) 06:18, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
    Խմբագրում անելը դժվար չէ, հատկապես, երբ նման պարզ խմբագրում բոտերն էլ կարող են անել։ Ես Արտաքին հղումներում դնելուն կողմ եմ, բայց ծանցանկում դնելուն խիստ դեմ եմ։ Վերևում նշածս պատճառներից բացի մենք նաև ունենք հոդվածներ, որտեղ մի քանի ծանցանկ կա (տարբեր group պարամետրով), նման դեպքերում քույր նախագծերի կաղապարը ավելանում է մի քանի անգամ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:18, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 2

Իմաստ կ՞ա, ԱշոտՏՆՂ ջան։ Ես որոմում եմ ամենա վստահ տարբերակը, ցանկալի է արանձ ավելորդ խմբագրումների։ - Kareyac (քննարկում) 14:41, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Չգիտեմ, Կարեյաց ջան։ Ես 6-րդ կամ Մասնակից:Kareyac/Ավազարկղ/1 տարբերակը ավելի եմ հավանում, բայց եթե չենք ուզում, որ քույր նախագծերը արտաքին հղումների մեջ կորեն (ոնց որ GeoO-ն էր գրել), ուրեմն այս տարեբրակը իմ համար ամենաընունելին է, զուտ վիզուալ առումով։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:16, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 3

Դեմ, ԱշոտՏՆՂ ջան համարներիդ մեջ խառնվել եմ։ - Kareyac (քննարկում) 15:31, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 4

Տարբերակ 5

Կողմդա լավագույն տարբերակնա վեցից - Kareyac (քննարկում) 15:32, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 6

Տարբերակ 7

  • Մասնակիցներին կողմորոշվելու հեշտության համար տարանջատում եմ առաջարկներս։ Տեղադրել Քույրհղումներ նաև ԱՀ-ի մեջ (վերևից)։ ԱՀ կաղապարի բացակայուփյան դեպքում տեղադրվում է հենց Քույրհղումներ կաղապարը։ Առաջին դեպքում ստանում ենք Մասնակից:Kareyac/Ավազարկղ/1, երկրորդ դեպքում ստանում ենք Մասնակից:Kareyac/Ավազարկղ/2։ Հղումներ գալիս են ավտոմատ ձևով, խմբագրել պետքչի։ Կաղապաի տեքստը և պատկերազարդումը քննարկելի է։ - Kareyac (քննարկում) 15:12, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Մեկնաբանություն Կարեյացից

Ժողովուրդ ջան, ես մշակեցի կաղապար ու մոդուլը խմբագրելու հեշտացման համար, եթե քույր նախագծերի հղումները գալու են ավտոմատ ձևով, ավելի շատ ժամանակ մնալու է ստեղծագորղական ամխատանքի համար։ Իսկ արտաքին տեսքը երկրորդականն է, կարելի է մշակել կաղապարի տեքստը, պատկերազարդումը և տեղադությունը էջում։ -Kareyac (քննարկում) 06:39, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Կողմնակից եմ կոմպակտ, բայց երկար տողերով ու մի փոքր լայնոտ, որ երևա, ինչխես կաղապար ՎՊԵ-ն է։ Այս պահին բոլոր հոդվածներում կրկնակի է հայտնվել ու հեչ լավ չի։ Այդքանը ինչպե՞ս ենք ջնջելու հոդվածներից։--ԲեքոՔննարկում 18:44, 18 Մարտի 2024 (UTC)[reply]

Այսինքն դիրքով ու լայնությամբ Մասնակից:ԱշոտՏՆՂ/footer5 նման, բայց ավելի նե՞ղ։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/footer2-ի (կամ նման այլ տարբերակի) դեպքում կրկնություններ չեն լինի, որովհետև {{Քույրհղումներ}} կաղապարը հենց {{Արտաքին հղումներ}}-ի կամ {{Ծանցանկ}}-ի մեջ չենք դնում։ Իսկ եթե որոշվի այդ կաղապարների մեջ դնել, երևի հնարավոր կլինի բոտով անցնել ու ջնջել քույր նախագծերի կաղապարները, եթե հոդվածում արդեն {{Արտաքին հղումներ}} կա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:27, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
Բեքո ջան, իմ սևագրերում բոլորը լայն են էջի 100%, իսկ տեքստը ու լոգոն կարելի է փոխել, ոնց ասես։ Կրկնակի չի լինի, մնալույա մեկ կաղապար բոլոր քույր նախագծերի համար, եթե համաձայվենք տեղադել արտաքիմ հղումների ու ԱՀ կաղապարի մեջտեղ, ապա հնարավոր է բերել ավտոմատ ձևով, ինչպես էջի ձախ սձունում։ - Kareyac (քննարկում) 20:57, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
@Kareyac ջան, կրկնություն կլինի օրինակ JSON հոդվածում, որտեղ արդեն ձեռքով դրված է ՎԻքիպահեստի կաղապարը (մի հատ էլ տեղեկաքարտում կա)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:10, 18 Մարտի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, դու ինքդ ասեցիր լուծել խնդիր բոտով։ Ճ --Kareyac (քննարկում) 03:00, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
Հիմա էլ եմ ասում։ Չնայած տեղեկաքարտի դեպքում չի լինի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:25, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
Տեղեկաքարտ ? - Kareyac (քննարկում) 16:13, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
@Էլի բաց JSON հոդվածը, մենք դեպի Վիքիպահեստ իրար կպած երեք հղում ունենք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:24, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ, մենք քննարկում ենք բուն հոդվածի բովանդակությունը։ Տեղեկաքարտում կա/չկա մեզ հիմա չի հետաքրքրում, քանի որ կան հոդվածներ արանձ տեղեկաքարտի։ «Ծանոթություններ» բառից հետո բավական է գրել 1 անգամ։ - Kareyac (քննարկում) 17:31, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա բայց բուն հոդվածի բովանդակության մասին որոշումը կարող է լինել այսպես՝ «Եթե հոդվածը շատ կարճ է և տեղեկաքարտում արդեն Վիքիպահեստի հղում կա, ուրեմն «Արտաքին հղումներ» բաժնում այն չենք դնում»։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:33, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
Մնալույա 2 հատ, իսկ եթե տեղեկաքարտում տող չկա, ապա 1 հատ՝ ԱՀ-ին կպած ՔՆ-ից։ Տեղեկաքատում սովորաբար միայն Վիքիպահեստնա։ Կարելի է նման դեպքեում փակել մինուսով տեղեկաքատնեում, մեկա դա բովանդակություն չի, միայն հղումա։ - Kareyac (քննարկում) 20:21, 19 Մարտի 2024 (UTC)[reply]
Համաձայն եմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:28, 19 Մարտի 2024 (UTC)[reply]

Ժողովուրդ, Վիքիքաղվածքն ու Վիքիդարանը տանում է օտար լեզուներով նախագծեր, դա մեր ինչի՞ն է պետք, եթե հայերեն նախագծերում չկա, ապա պետք է որ հղում չլինի այդ քույր նախագծին։--ԲեքոՔննարկում 13:23, 23 Մարտի 2024 (UTC)[reply]

@Beko ջան, Կուրտ Գյոդել հոդվածում իմ սարքած տարբերակը դեպի Հայերեն Վիքիքաղվածք է տանում։ Վերջնական որոշման գանք, Մոդուլ:Քույրհղումներ մոդուլը կփոխեմ, որ անգլերեն չտանի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:28, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
@ ԱշոտՏՆՂ ջան, մոդուլում տեսնում եմ հղումներ դեպի անգլերեն վիքինախագծեր։ - Kareyac (քննարկում) 16:19, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Ո՞ր մոդուլում, Կարեյաց ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:23, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
External links/փորձ - Kareyac (քննարկում) 16:47, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա բայց առանձին և՛ անգլերենն է բերում, և՛ հայերենը։ Անգլերենը հանելու համար ուղղակի անգլերենը տողերը կոմնտ դարձնել է պետք (1399-1406 տողերը մոդուլի ներկա տարբերակում)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:57, 23 Մարտի 2024 (UTC)[reply]

ՄԻ բան էլ ասեմ, առաջ հնարավորություն կար ծանոթագրություններում եղած տեղերի վրա աշխատել վիզուալ խմբագրիչով, ինչ ահագին հեշտացնում էր կարմիր հղումների ու չաշխատող կաղապարների հեռացումն ու խմբագրումը։ Ծանոթագրությունների մեջ այս կաղապարն ավելացնելուց հետո այլևս այդպես աշխատել չի լինում։--ԲեքոՔննարկում 16:54, 25 Մարտի 2024 (UTC)[reply]

«Երկրորդ փուլ» անե՞նք։ Կարծես թե Մասնակից:ԱշոտՏՆՂ/footer2 և մոտավորապես Մասնակից:Kareyac/Ավազարկղ/2 (Մասնակից:ԱշոտՏՆՂ/footer5) տարբերակներն են հնարավոր թեկնածու։ Ուղղակի քննարկմանը շատ քիչ մարդ է մասնակցել հաստակ որոշելու համար։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:14, 25 Մարտի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, հա, երևի թե երկրորդ փուլն անենք ու ամփոփենք, վերջացնենք էլի։ GeoØ () 12:30, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, տես #Արտաքին հղումներ, ծանոթագրություններ, քույր նախագծեր - 2։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:31, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Վայ, Աշոտ ջան, չէի տեսել։ Մերսի ։) GeoØ () 12:42, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Արտաքին հղումներ, ծանոթագրություններ, քույր նախագծեր - 2

Բարև։ Վերևի քննարկման մեջ տարբերակներից երկուսը «ողջ մնացին»։ 5֊րդ տարբերակը ավելի նեղ ու ՎԵՊ նման դարձնելու առաջարկ կար։ Ստեղծել եմ դա անող Մոդուլ:Քույրհղումներ/փորձ մոդուլը։ Խնդրում եմ ընտրել այս երկու տարբերակներից մեկը։ Առաջին տարբերակը ավելի կոմպակտ է, երկորդը ավելի հեշտ, քանի որ միանգամից «Արտաքին հղումներ» կաղապարով ավելանում է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:14, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 2

  • Կողմ, առանձին երկար տողեր չեն, դատարկ տարածքը օգտագործված է։--A.arpi.a (քննարկում) 07:53, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Կողմ այս տարբերակը ավելի էստեթիկ է, զբաղեցնում է քիչ տեղ՝ լրացնելով հոդվածի դատարկ մասը։ --Tigran Ovanyan/ 💬 09:37, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Կողմ, լավագույն տարբերակը։ GeoØ () 12:41, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Դեմ այս տարբերակին, դատարկ տարածքը զբաղեցնելուն դեմ չեմ, բայց կաղապարը մտած է «ծանցանկ» կաղապարի մեջ, ինչը վիզուալ խմբագրիչով աշխատելուց հնարավորություն չի տալիս հատ-հատ խմբագրել ծանոթագրությունները՝ հեռացնել անհարկի կարմիր հղումները, հեռացնել այլալեզու՝ չաշխատող կաղապարները։ Այդպես աշխատելը հեշտ է, բացի այդ, նոր խմբագիրները հիմնականում վիզուալ խմբագրիչով են աշխատում։--ԲեքոՔննարկում 16:54, 30 Մարտի 2024 (UTC)[reply]
    @Beko ջան, խառնել ես Մասնակից:ԱշոտՏՆՂ/footer1 տարբերակի հետ, որտեղ Քույրհղումներ կաղապարը ծանցակի մեջ էր։ Այս դեպքում կաղապարը առանձին է դրվում, ոչ թե մտած է Ծանցանկ կամ Արտաքին հղումներ կաղապարի մեջ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:08, 30 Մարտի 2024 (UTC)[reply]
Այո, ճիշտ ես։ Բոլոր դեպքերում, այս տարբերակն էլ ու համար 5-ը հեռախոսով դիտելուց համարյա նույն տարածքն են զբաղեցնում՝ տեքստից կախված, իսկ համկարգչի էկրանին մեծ տեղ չեն զբաղեցնում։ Կողմ եմ համար 5-ին։--ԲեքոՔննարկում 17:32, 30 Մարտի 2024 (UTC)[reply]

Տարբերակ 5.1

  • Կողմ, հարմար է՝ տեքստը տեղավորվում է մի տողում, արտաքին հղումների բացակայության դեպքում չի մնում լայն դատարկ տեղ ձախից, չկա անհրաժեշտություն հետևել փոփոխություններին այլ նախագծերում (ավտոմատ գալիսա)։ - Kareyac (քննարկում) 04:30, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Կողմ,այս տարբերակին կողմ եմ, որովհետև խմբագրելու հնարավորություն է տալիս ծանոթագրությունները, բացի այդ տեսքով նման է չափորոշիչների, թեմատիկ կայքերի, բառարանների վանդակին և նորմալ նայվում է էջի ներքևում։--ԲեքոՔննարկում 17:04, 30 Մարտի 2024 (UTC)[reply]
  • Կողմ Այս տարբերակն ավելի լավ է նայվում, բոլոր պատուհանները հավասար շարված են ներքևում, մյուսների հետ համահունչ է։ --23artashes (քննարկում) 07:37, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Կողմ Այս տարբերակն ավելի լավ է, քանի որ մյուսը շատ նեղ է, հեռախոսով նայելիս այս տարբերակը ամբողջապես բավարարում է:--VardanMn (քննարկում) 06:34, 2 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Կողմ Երկու տարբերակներն էլ ընդունելի են ինձ, բայց քվեարկում եմ այս տարբերակի օգտին, որովհետև էլի «նիչայի» հոտ ա գալիս։ Կներես, GeoO ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:53, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Application for WikiOutdoor Training 2024

Hi everyone,

Application is now officially OPEN for the unforgettable adventure with WikiOutdoor Training 2024! Whether you're a seasoned explorer or a newcomer to the world of outdoor documentation, this is your chance to join us in the mesmerizing Prespa Region of Macedonia from September 7th to 9th, 2024.

Fill the application form and share with us why you're excited to be part of this incredible journey.  Let's come together to explore, learn, and capture the beauty of our world!

Please share this survey also with other community members. If you have any other questions or concerns, please let us know.

Register here. Deadline for applying is 20th of May, 2024 Деан Лазаревски (քննարկում) 12:45, 22 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ադմինների դրոշակազրկում ըստ կանոնակարգի

Հարգելի՛ ադմիններ և խմբագիրներ, խնդրում եմ ժամանակ գտնեն և կարդան բոլորը, գրելու եմ հնարավորինս կարճ։ Երևի բոլորը արդեն գիտեն, որ ես Հայկ.արաբագետն եմ, այս հաշիվը բացվել է նախորդի գաղտնաբառը մոռանալու պատճառով, երբևէ չեմ ցանկացել դառնալ ադմին, ու հիմա էլ չեմ ուզում, քանի որ խմբագրելն ավելի հաճելի է ինձ համար եղել։ Ինքս խմբագրման հարուստ պատմություն ունեմ, ու հաստատ յուրաքանչյուրն էլ տարբեր իրավիճակներ է ունեցել տարիների ընթացքում։ Որպեսզի հետագայում նմանատիպ քննարկումներ մեկընդմիշտ չլինեն, ես առաջարկում եմ կանոնակարգից առհասարակ հանել ադմին լինելու ժամկետաին սահմանափակումը։ Որովհետև Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ, և օրերից մի օր կհանգենք այնպիսի վիճակի, որ գործող, թեկուզև պասիվ գործող ադմինները կհեռանան, և կհայտնվեն նորերը՝ այդ թվում «լցոնումներով», այդ հեղափոխությունից լավ հոտ չի գա, իսկ նախկին ադմիններին քվեարկած համայնքը արդեն փոխված կլինի, և կհայտնվենք այլ իրականության առաջ։ Մենք իրար ճանաչում ենք, և գիտենք, թե ով ինչի է ունակ Վիքիպեդիայում՝ մեկը հետևողականորեն ջնջում է, մյուսը խումբ է վարում, երրորդը՝ տեխնիկական հարցեր է լուծում և այլն։ Դրոշակազրկված ադմինը կարող է մեզ բոլորիս օգտակար չլինել որպես վիքիհամայնքի ադմին, էլ չեմ ասում հոգեբանական տարաբնույթ հարցերը։ Այդ ադմինները, որ ժամանակին ստացել են դրոշակ, համայնքի վստահությունն են շահել, և իրենց դրոշակից զրկումը ոչ մեկիս ոչինչ չի տա վատից բացի։ Բոլոր ադմինները միասին, և յուրաքանչյուրն առանձին-առանձին, ամեն մեկն իր չափով ու հնարավորություններով, ահռելի աշխատանք է տարել Հայերեն Վիքիպեդիայում, և սրանով մենք կարող ենք ցույց տալ մեր հարգանքը մեր ձայնի հանդեպ, մեր համայնքի հանդեպ, ադմինի հանդեպ։ Ուստի եթե ադմինը ցանկանում է, ինքն անձամբ թող հեռանա, եթե իրեն էլ հետաքրքիր չէ այստեղ։ Այսպես, կո՞ղմ եք հանելու ժամանակի սահմանափակումը, թե՞ ոչ։

@Հայկ ջան, չգիտեի, ուրախ եմ, որ վերադարձել ես նախագիծ։ Ես էլ եմ համաձայն այդ կանոնակարգը հանելուն, պատճառների մասին լիքը գրել եմ նախորդ քննարկումներում։ Ծայրահեղ դեպքերում, երբ մասնակիցը լքել է նախագիծը կամ տարիներով չի խմբագրել, կարող ենք քննարկմամբ հեռացնել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:26, 30 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Քանի որ, իմ կարծիքով, ադմինները կարող են «համեստություն» անել, խնդրում եմ որոշ «հին» խմբագիրների մասնակցել քննարկմանը, քանի որ իմ կարծիքով սա սխալ կետ է և կարևոր՝ մեր վիքիհամայնքի տեսանկյունից, անգամ եթե սովորաբար չեք մասնակցում այս և այլ տեսակի քննարկումներին (Kareyac, Ahaik, Armenmir, Հայկ Ափրիկյան, Atheist Armenian, ERJANIK, Haykasatryan, Narek75, Ավետիսյան91, Գաբրիելյան Աշոտ և շատ ուրիշներ)։ --Խմբագրող (քննարկում) 05:44, 31 Մարտի 2024 (UTC)[reply]
Կողմ համամիտ եմ բերված առաջարկին։--Atheist Armenian (քննարկում) 17:06, 31 Մարտի 2024 (UTC)[reply]
Կողմ Narek75 (քննարկում) 05:16, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Կողմ Միանշանակ։ Եթե ադմինը ընտրված է, ապա դա արվել է ինչ որ պատճառով։ ժամանակը դա չի չեղարկում։ Խմբագրող ջան, շնորհակալություն։ --Ahaik (քննարկում) 08:08, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Ողջույն, ես անկեղծ ասած անընդհատ մտածում էի՝ արժի այդ քննարկմանը մասնակցել, թե՝ ոչ։ Որոշեցի, որ չարժի, որովհետև հարցը կարևոր չէի համարում, առավել ևս պասիվ ադմիններին դրոշակից զրկելը։ Անկեղծ ասած, ընդհանրապես չհասկացա նաև, թե ԱշոտՏՆՂ-ն ինչի իր դրոշակը ցած դրեց։ Ամեն դեպքում դա իր որոշելիքն է։ Ուրախ եմ, որ այս քննարկումը բացվել է, և ես Կողմ եմ այս առաջարկին։ Ես էլ եմ այն կարծիքին, որ եթե ժամանակին համայնքը քվեարկության միջոցով ադմինական լիազորություններ է տվել այս կամ այն խմբագրին, ապա դա արվել է ելնելով կոնկրետ հանգամանքից, իսկ ժամանակավոր պասիվությունը հիմք չէ անձին ադմինական դրոշակից զրկելու համար։--Armen (քննարկում) 09:32, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ բոլորին արձագանքելու համար, խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքեն նաև Armineaghayan, Kareyac, Valen1988, A.arpi.a, TonJ և բոլոր այլ մասնակիցները ևս, ում այս պահին չեմ հիշել ու չեմ նշել, ու կարծում եմ, որ Աշոտի հրաժարումը դրոշակից սրա հետևանքն էր նաև։ Armen ջան, մեկը «հավես» չունի, մյուսը կարևոր չի համարում, երրորդն ինքնահոսի է թողնում, չորրորդն էլ ուրիշ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառ, և արդյունքում տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ։ Հիշում եմ, որ առաջ լրիվ ուրիշ էր, հիմա շատ բաներ են փոխվել, ու այն, ինչ այսօր հնարավոր է անել, վաղն արդեն չենք կարողանալու։ Խնդրում եմ այսպիսի պահերին մեր բոլորի ուշադրությունը սևեռուն պահենք, որովհետև տարբեր արժեքներ ու արժանիքներ կան, որի համար մտել ենք համակարգ ու խմբագրում ենք։ Աշոտ ջան, երևի դեռ կմտքափոխվես։ --Խմբագրող (քննարկում) 18:02, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Նորմալ հետ վերադառնամ նախագիծ, էլի թեկնածությունս կառաջադրեմ։ Ուղղակի հիմա մի ոտքս ակս ստեղ ա, մյուս՝ չէ, փշերի վրա եմ (կախված իմ գործից ու նոր կլիենտից) ։դ։ Հրաժարվելիս չէի ակնկալում, որ հաջորդ երեք ամսվա ընթացքում էսքան ազատ կլինեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:30, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Ձեռնպահ եմ։ --Valen1988 (քննարկում) 05:00, 2 Ապրիլի 2024 (UTC)։[reply]
  • Ձեռնպահ: Armineaghayan (քննարկում) 07:51, 2 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Այս թեմայով գրել եմ տարբեր ժամանակներ, երբ հարց է բարձրացվել, դրա համար պիտի որ պարզ լինի տեսակետս, այն է՝ ինչ-ինչ պատճառներով պասիվ ադմիններին ադմինությունից զրկելը որևէ կերպ ավելի լավը չի դարձնում Վիքիպեդիան, հաշվի առնենք նաև գործի կամավոր լինելը։--A.arpi.a (քննարկում) 10:20, 2 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Դեմ, առաջարկած հիմունքով ես կունենանմ ցանկում 1000 ադմին, որոնցից 5 ակտիվ։ Արդյո՞ք դա ինձ օգնելու է խմբագրել։ - Kareyac (քննարկում) 15:38, 4 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Դեմ, կարելի վերանայել ոչ ակտիվ լինելու ժամկետը կամ ոչ ակտիվ համարվելու դրույթները, բայց իմաստ չունի ամիսներ կամ տարիներ շարունակ ընդհանրապես չխմբագրողին թողնել ցանկում (ցանկության դեպքում կարող է նորից ընտրվել, եթե դժվար է մեր իսկ ընդունած կանոնի պահանջն անձամբ կատարելը, էլ ինչպե՞ս ենք նույնը պահանջելու ուրիշներից)։
Անհասկանալի է, թե ինչու է Աշոտի քայլը համարվում չմտածված, հնարավոր է՝ ինքն այդպես է ցանկացել, կարծում եմ՝ ինքը կարող է որոշել, մանավանդ որ արդեն որոշել է։ --Voskanyan (քննարկում) 16:14, 4 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Կողմ չգիտեմ իրավունք ունեմ քվեարկելու: --ERJANIK (քննարկում) 18:11, 4 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Բարև ձեզ: Թեև ես չէի ցանկանա Աշոտը դուրս գար ադմինությունից (հաշվի առնելով երկար տարիների փորձը և սրտացավություն), բայց, ամեն դեպքում, դա իր որոշումն էր, և ես դա հարգում եմ: Սա ասում եմ, որովհետև անընդհատ կարդում եմ մեկնաբանություններ դրա մասին: Առաջարկի մասով, այո, Կողմ եմ, որովհետև ժամանակավոր ակտիվ չլինելու պատճառով մարդուն զրկել ադմինի դրոշակից Հայերեն Վիքիպեդիային ոչ մի օգուտ չի տալու: Շնորհակալություն: --տօնջ (քննարկում) 23:47, 13 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Դեմ--Օmicrօn 08:44, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հայաստա՞ն, Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ ՀՀ

Ողջույն բոլորին։ Հարգելիներս, խնդրում եմ ձեր դիրքորոշումները մեր կատեգորիաներում, ունենք շատ խայտաբղետ անուններ, որո՞վ առաջնորդվենք։ Ես կարծում եմ՝ միայն Հայաստանը հերիք է։ Թե չէ՝ ստեղծում կամ բարելավում ես, ու տեսնում ես ոչ մի սկզբունք չկա։ Խմբագրող (քննարկում) 16:43, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Խմբագրող ես համաձայն եմ որ միայն Հայաստանը հերիք է։ «Հայաստանի առաջին հանրապետություն» կոչվածը նույն Հայաստանն է։ -Սահակ (քննարկում) 02:13, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Խմբագրող ջան, Հայաստանը երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը՝ պետություն, դա պարզ է։ Դեմ չեմ գրել կատեգորիաներում ՀՀ, եթե ուրիշ ՀՀ բացի Հայաստանի Հանրապետության վսրահելի աղբյուրներում չկա։ - Kareyac (քննարկում) 16:53, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Kareyac ջան, բայց Հայաստանը բացի Հայաստանի Հանրապետությունից ուրիշ է՞լ ինչ է։ Կամ՝ եթե խոսքը հանրային ծառայության՝ ռազմական, քաղաքացիական, դիվանագիտական և այլն, այս դեպքում չարժե՞ գրել Հայաստան։ --Խմբագրող (քննարկում) 16:56, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Խմբագրող ջան, բացի ՀՀ կան նաև Հայաստանի առաջին հանրապետությունն է և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իմ կարծիքով բոլոր դեպքերում խառնել չառժե։ Մենք ունենք ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ գեներալներ և գուցե կունենանք առաջին հանրապետության գեներալներ։ Կարելի է կատեգորիայում գրել "Հայաստանի X" կամ "X Հայաստանում", եթե չկա բազմոմաստություն։ Մենք չւնենք առաջին հանրապետության կենդանիներ ու բույսեր կամ ՀԽՍՀ լճեր ու շենքեր, չունենք սպորտը կամ կռոնը ՀՀ-ում։ Իսկ մարդու իրավունքներ գուցե շատ հնարավոր է լինեն քանի որ տարբեր օրենսդրություններ են կամ օրինակ առողջապահությունը ՀԽՍՀ-ում (եթե հավաքվի բավական քանակի հոդվածներ)։ - Kareyac (քննարկում) 18:07, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Vote now to select members of the first U4C

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Dear all,

I am writing to you to let you know the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is open now through May 9, 2024. Read the information on the voting page on Meta-wiki to learn more about voting and voter eligibility.

The Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is a global group dedicated to providing an equitable and consistent implementation of the UCoC. Community members were invited to submit their applications for the U4C. For more information and the responsibilities of the U4C, please review the U4C Charter.

Please share this message with members of your community so they can participate as well.

On behalf of the UCoC project team,

RamzyM (WMF) 20:20, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ուկրաինա

Վիքիհամայնքի հարգելի գործընկեր, Առաջարկում եմ քննարկել Հայերեն Վիքիպեդիայում ուկրաինական թեմատիկ հոդվածների անվան հետ կապված հարցերը։ Մեր մոտ, որպես կանոն, և՛ ուկրաինական բնակավայրերը, և՛ մարդկանց անուններ-ազգանունները նույնական են Ռուսերեն Վիքիպեդիայի անվանումների հետ (ի տարբերություն վիքիների զգալի մասի որտեղ գերակայում են ուկրաինական անվանումները), քանի որ հոդվածների զգալի մասը թարգմանված են ռուսերենից։ Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ուկրաինական Իհորը ինքնաբերաբար գրում ենք Իգոր, իսկ բնակավայրերի պարագայում մեկ այլ ծայրահեղություն է, երբ Հայերեն Վիքիպեդիայում կիրառում ենք Ուկրաինայի բնակավայրերի ռուսական տարբերակները։ Խոսքը չի գնում Լվով հոդվածի մասին օրինակ, որը, որոշակիորեն, արմատացած և կիրառելի տեղանվանում է հայկական իրականությունում (թեպետ, իմ կարծիքով, սրանք ևս անհրաժեշտ է անվանափոխել պաշտոնական տարբերակով՝ Լվիվ): Կան բնակավայրեր, որոնց անվանումները չունեն հստակ ձևակերպում մեր իրականությունում (չհաշված որոշ լրատվական կայքերի, որոնք ավտոմատ թարգմանում են նյութեր ռուսալեզու աղբյուրներից կամ հիմք ընդունում հենց վիքիպեդիայի անվանումը), օրինակ՝ Ուժհորոդ/Ուժգորոդ, Չեռնիհիվ/Չեռնիգով, Զապորոժիա/Զապորիժիա և այլն, սակայն մեզ մոտ գրված էին ռուսական տարբերակով՝ անտեսելով պաշտոնական անվանումը և հիմք ընդունելով բացառապես ռուսական անվանումը։ Հիմա առաջարկում եմ քննարկել՝ ինչ ուղով ենք շարժվում այս հարցում․ շարունակում ենք պատճենե ռուսական ձևախեղված տարբերակները, թե ռազմավարական որոշում ենք կայացնում այսուհետ կիրառել ուկրաինական տարբերակներով (բացառությամբ այն դեպքերի, երբ անվանումները մեզանում ձևավորված են ռուսական/լեհական հնչողությամբ՝ Խարկով, Կիև, Լվով և այլն):--Օmicrօn 15:47, 22 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Valen1988 ջան, իսկ ի՞նչ պատճառաբանությամբ։ Ինչո՞ւ պետք է Ուկրաինայի բնակավայրերը միայն հայերեն և ռուսերեն վիքիպեդիաներում լինեն ռուսական ձևախեղված տարբերակներով։--Օmicrօn 19:11, 22 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դեմ եմ Օmicrօn ջան․ ռուսական «ձևախեղված» տարբերակը արմատացել է և բազմաթիվ բառարաններում ամրագրված է։ Հսկայաչափ փոփոխություններ անելու փոխարեն ընդամենը վերևում նշածս պետք է անել։ --Valen1988 (քննարկում) 05:03, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Valen1988 ջան, կնշե՞ք բառարաններ կամ այլ վստահելի աղբյուրներ, որոնք հիմք ընդունելով կարող ենք համարել, որ այդ տարբերակները արմատացած են հայերենում։ Ես հստակ համոզմունք ունեմ այն հարցի շուրջ, թե ինչպես են ռուսական տարբերակները հայտնվել հայերենում, այն է՝ ռուսերենից մեխանիկական թարգմանության արդյունքում։ Կարծում եմ պետք է այս շրջապտույտը վերացնել, քանի որ մի շարք բնակավայրերի պարագայում միայն Հայերեն Վիքիպեդիան է անվան վերաբերյալ աղբյուր։--Օmicrօn 06:47, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Օmicrօn ցանկացած աշխարհագրական տեղանունների բառարան բացեք՝ կտեսնեք։ --Valen1988 (քննարկում) 07:50, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Valen1988 ջան, մեկը կհիշատակե՞ք--Օmicrօn 20:53, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Օmicrօn, Հ․ Ղ․ Գրգեարյան, Ն․ Մ․ Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Երևան, 1987 --Valen1988 (քննարկում) 06:12, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Valen1988 ջան, բառարանի առցանց տարբերակը ցավոք չկարողացա գտնել, սակայն հաշվի առնելով, որ այն գրվել է Սովետական միության ժամանակահատվածում, կարծում եմ քիչ կիրառելի է քննարկվող հարցի նկատմամբ (անկախությունից ի վեր բնակավայրերը վերանվանվել են ուկրաինական անվանումներով)--Օmicrօn 06:25, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]
  • Դեմ, Իմ կարծիքով, Ուկրաինային վերաբերվող բնակավայրերի անվանումները պետք է գրվեն այնպես, ինչպես որ տարածված են հայերենում, թեկուզ և լինեն ռուսերեն տարբերակով: Օրինակ՝ Ուկրաինայի Դնեպր քաղաքը, որը առանց ինչ-որ մեկի կարծիքը հարցնելու անվանափոխվել է հայերենում անհայտ «Դնիպրո» ձևով:--Atheist Armenian (քննարկում) 21:20, 22 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ուկրաինայի Հալիչի շրջանի անվանումն էլ է հայերենում անհայտ։ Դա չի նշանակում, որ պետք է տառադարձենք ռուսերենից։ Եթե Դնեպր գետը հայերենում արմատացած է «Դնեպր» անվանումով, դա չի նշանակում, որ Ուկրաինայի Դնիպրո քաղաքը պետք է նույնությամբ կոչել Դնեպր հատկապես որ մի քանի կամայական օգտագործումը մեր ինտերնետային տարածությունում, իմ համոզմամբ, չի ապացուցում, որ դա այդ տեղանվան արմատացած տարբերակն է։ Պետք է նկատի ունենալ, որ խոսքը գնում է անկախ պետության բնակավայրերի մասին, իսկ մի շարք դեպքերում մեր անվանումները օտարում են ընթերցողին իրականությունից և կարող են սխալ կարծրատիպեր արմատացնել։--Օmicrօn 07:36, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բա ի՞նչ տրամաբանությամբ պետք է նույնանուն գետն ու քաղաքը տարբեր անուններ ունենան հայերենում։--A.arpi.a (քննարկում) 07:41, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Այն տրամաբանությամբ, որ Ուկրաինայի բնակավայրը կոչվում է «Դնիպրո»։ Նույն կերպ անգլերեն վիքիպեդիայում (և մյուս վիքիների 98 տոկոսում), օրինակ, գետն ունի այլ անվանում (Դնեպր), իսկ Ուկրաինայի բնակավայրը՝ այլ (Դնիպրո):--Օmicrօn 08:41, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բայց ինչի՞ ենք անգլերենը նայում, ուկրաիներեն երկուսն էլ նույն կերպ են՝ [1], [2]: Հաստատ իմաստ չեմ տեսնում տարբեր գրության։--A.arpi.a (քննարկում) 11:52, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Այսպես կոչված՝ «Հալիչ» անվանում բնականաբար չի հիշատակվում և չի հիշատակվել հայերենում, բայց կա և օգտագործվում է Գալիչ տարբերակը, որն էլ իր հերթին Գալիցիա պատմական երկրամասի անվանումից է գալիս (սա, կարծեմ ռուսական տարբերակ չի)։ Որոնք որ հայերենում տարածված անվանատարբերակ են, ապա, իմ կարծիքով պետք է հենց այդպես էլ գրվեն, անկախ նրանից կլինեն ռուսերեն թե ուկրաիներեն։ Ուկրաիներեն անվանաձևերը երբեք մեր լեզվով չի գործածվել, ու հիմա փորձ է արվում դրանք արհեստականորեն հայերենի բառապաշար մտցնել։ Հայերենում արմատացած է՝ և՛ գետի, և՛ քաղաքի «Դնեպր» անվանաձևը։ Գուգլ որոնման համակարագն էլ կարող է լինել իմ ասածի հիմնավորումը («Դնեպր քաղաք» գրելիս ստանում են 17․000-ից ավել արդյունք ու սա չի կարող համարվել կամայական օգտագործում)։ Ինքնս Դնիպրո երբեք չեմ լսել ու չեմ օգտագործել։ Ադմինիստրատորներին խնդրում եմ նախնական տեսքի բերել ու վերականգնել բոլոր այն հոդվածների (բնակավայրերի) անվանումները, որոնք անվանափոխվել է O'micron մասնակցի կողմից։--Atheist Armenian (քննարկում) 11:32, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Atheist Armenian ջան, կասե՞ս՝ որտեղ ես հանդիպել «Գալիչ» տարբերակը։ Եվ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ սկզբունք ես առաջարկում Ուկրաինայի բնակավայրերը (բոլոր) անվանակոչելուց, որոնք հայերեն որևէ աղբյուրում չեն հանդիպում։--Օmicrօn 20:52, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Atheist Armenian ջան, նաև սուվերեն երկրի բնակավայրերը սեփական բնօրինակ լեզվով և տվյալ երկրի համար առերևույթ թշնամական համարվող երկրի լեզվով չօգտագործելու որոշ շրջանակների որոշումը «արհեստական» անվանելը չգիտեմ ինչպես մեկնաբանել :) --Օmicrօn 20:59, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
1916 թվականին տպագրված «Հորիզոն» օրաթերթի՝ «Պատերազմ․ Հեռագիրներ» հատվածում հիշատակվում է Գալիչի շրջանը ու այլ ուկրաինական բնակավայրեր։ Վերևում արդեն գրել եմ թե ինչեպս պետք է գրվեն, ու բոլոր բնակավայրերն էլ վաղուց ունեն իրենց հայկական անվանաձևը՝ թեկուզ դա անցած լինի ռուսերենից, իսկ եթե, շատ պատահական չկա, ապա կարող ենք օգտվել հենց բնօրինակից։ Ամեն դեպքում, Չեռնիգով, Ուժգորոդ ու Զապորոժիա անվանաձևերը հայերենում ավելի հայտնի են, ու հենց այդ տարպերակներով էլ պետք է լինեն։ Նույն էս տրամաբանությամբ (սուվերեն երկրի բնակավայրերը սեփական բնօրինակ լեզվով), եկեք Շուշին դարձնենք Շուշա, Ստեփանակերտը՝ Խանքյանդի, Գանձակը՝ Գյանջա, որպեսզի չօգտագործվի՝ «տվյալ երկրի համար առերևույթ թշնամական համարվող երկրի լեզվով»։ Ադմինիստրատորներին ևս մեկ անգամ խնդրում եմ վերականգնել բոլոր այն խմբագրում-անվանափոխումները, որոնք կատարել է O'micron մասնակիցը։--Atheist Armenian (քննարկում) 22:14, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դեմ, պետք է կիրառվեն այնպես, ինչպես տարածված են։ Չի կարող միևնույն անվամբ աշխարհագրական տարբեր օբյեկտները այլ կերպ կիրառվեն։--Armen (քննարկում) 08:53, 23 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Armen ջան, իսկ ի՞նչ մոտեցում կառաջարկես Ուկրաինայի այն բնակավայրերն անվանակոչելիս, որոնք երբևէ հայկական աղբյուրներում չեն օգտագործվել։ Վերցնենք ռուսական տարբերակը և այնպես անենք, որ Հալիչի փոխարեն Գալիչն արմատանա, թե՞ օգտագործենք ուկրաինական բնօրինակները։ Եվս մեկ հարց․ արդյո՞ք մի քանի լրատվականների կողմից կիրառությունը համարում է, որ այդ անվանումը արմատացած է, եթե չկան վստահելի այլ աղբյուրներ (օրինակ՝ բառարաններ, հանրագիտարանային աղբյուրներ և այլն)--Օmicrօn 20:52, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ռուսաստանի/ռուսերենի հետ բացարձակ կապ չունեցող ֆիլմերի անվանումները մենք թարգմանում ենք ռուսերենից, զուտ որովհետև Հայաստանի մի քանի կինոթատրոններ ֆիլմը ցուցադրելիս պոստերներում անվանումը թարգմանում են ռուսերենից։ Ինձ թվում է՝ Ուկրաինայի համար առանձին կանոն ունենալ պետք չէ, կարող ենք շարժել նույն սկզբունքով, որով շարժվում ենք մնացած բոլոր հոդվածների դեպքում. եթե անվանումը հանդիպում է հայերեն աղբյուրներում, օգտագործում ենք այդ աղբյուրներում տարածված տարբերակը, եթե չի հանդիպում, փորձում ենք բնօրինակից թարգմանել/տառադարձել ինչքան կարող ենք ճիշտ։ Բնականաբար բոլոր աղբյուրները հավասար չեն։ Կատարյալ դեպքում ցանկալի է օգտվել վստահելի երկրորդական աղբյուրներից, որոնց բացակայության դեպքում ստիպված հենվում ենք եղած ուրիշ աղբյուրների վրա։ Էս կոնտեքստում արժի հիշել, որ լրատվամիջոցները շատ դեպքերում երկրորդական աղբյուրներ են։ Ճապոներենից մինչև պորտուգալերեն այս սկզբունքն ենք օգտագործում, ուկարիներենը բացառություն դարձնելու պատճառ չունենք։ Անկախ դրա վերաբերյալ մեր կարծիքից, պետք է ընդունել, որ հիմնականում ռուսերենը ու ավելի փոքր չափով անգլերենը մեզ արտաքին աշխարհին կապող հիմնական կամուրջներն են ու շատ-շատ բաներ հայերենին հասնում են «չերեզ» սրանց։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:22, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]
O'micron-ի առաջարկը տրամաբանական եմ համարում, ինչպես որ դեմ արտահայտվողների կարծիքները։ O'micron ջան, նման մասշտաբային հարցը քննարկման դնելիս անհրաԺեշտ է առավել հստակ, մանրամասն, հիմնավորված առաջարկներ ներկայացնել, այսպես ասած՝ կետ առ կետ փաստարկներ ներկայացնել, յուրաքանչյուր իրավիճակի անդրադառնալ առանձին հիմնավորումներով։--Գարդմանահայ (քննարկում) 15:57, 28 Ապրիլի 2024 (UTC)[reply]