Վիքինախագիծ:Կանանց միամսյակը Վիքիակումբներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   Ցանկ 1   Ցանկ 2   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ  


«Վիքիմեդիա Հայաստանի»
ակումբներ

«Կանանց միամսյակը Վիքիակումբներում» նախագիծը միայն «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար է։ Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը Հայաստանում ընդունված է նշել կանանց միամսյակը։ Նախագիծը նվիրված է հենց այդ միամսյակին։

Ինչպե՞ս մասնակցել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցելու համար պետք է լինեք «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբներից մեկի անդամ և գրանցված լինեք Հայերեն Վիքիպեդիայում։ Սիրելի՛ ակումբականներ, անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մարտի 31-ը (ներառյալ) գրել կանանց մասին հոդվածներ (կարող են լինել կանանց կենսագրություններ, կանանց վերաբերող տարբեր հասկացություններ, առարկաներ և այլն)։ Հոդվածները կարող եք ընտրել ինչպես այստեղ առաջարկվող ցանկերից, այնպես էլ ինքնուրույն։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք այլալեզու հոդվածի որակին.

  • Հոդվածը պարտադիր պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր աղբյուրներ։
  • Հոդվածը չպետք է լինի պիտակված (թերի աղբյուրներով, վատ թարգմանություն, ոչ հանրագիտարանային ոճ, փաստերը ստուգելու անհրաժեշտություն, հնացած տվյալներ և այլն)։
  • Հոդվածի առարկան պետք է լինի նշանակալի։
  • Հոդվածի հայերեն տարբերակը պետք է չլինի։

Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։

Նկատի ունեցեք, որ ներկայացված ցանկերից 2-րդը (ՑԱՆԿ 2) ստուգված չէ, և դրանից հոդվածներ ընտրելիս եղեք ուշադիր, անպայման ստուգեք, որ դրանք բավարարեն վերը նշված պահանջներին, անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։

Ցանկերից ընտրելու դեպքում անպայման ստորագրեք հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։

Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։

Ինչպե՞ս են գնահատվելու հոդվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոդվածի ծավալից (բայթերով), անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։

Լրացուցիչ միավորներ են ստանալու հետևյալ հոդվածները.

  • հայ կանանց մասին կամ նրանց վերաբերող հոդվածները՝ +10 միավոր յուրաքանչյուրը,
  • ՑԱՆԿ 2-ից գրված հոդվածները՝ +3 միավոր յուրաքանչյուրը։

Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{ԿՄ}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։

Մրցանակներ

Նախագծի շրջանակներում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։