Վիրջինիա Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիա Հենդերսոն
Ծնվել է նոյեմբերի 30, 1897({{padleft:1897|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}})[1]
Ծննդավայր Կանզաս Սիթի, Ջեքսոն շրջան, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մարտի 19, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (98 տարեկանում)
Մահվան վայր Բրենֆորդ, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Կոլումբիայի համալսարան և Թիչրզ քոլիջ
Մասնագիտություն բուժքույր

Վիրջինիա Ավենել Հենդերսոն (նոյեմբերի 30, 1897({{padleft:1897|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}})[1], Կանզաս Սիթի, Ջեքսոն շրջան, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 19, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}})[1], Բրենֆորդ, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ազդեցիկ բուժքույր, հետազոտող, տեսաբան և հեղինակ[2]:

Հենդերսոնը տվել է բուժական գործի սահմանումը. «Բուժական գործի յուրահատուկ գործառույթը կայանում է նրանում, որպեսզի մասնակցեն անհատի, հիվանդի կամ առողջ մարդկանց համար նախատեսված միջոցառումների կատարմանը, որոնք նպաստում են առողջությանը և դրա վերականգնմանը (կամ խաղաղ մահվանը), եթե պացիենտրը ունի համապատասխան կարողություններ և գիտելիքներ, նա դա անում է առանց կողմնակի օգնության» (առաջին հրատարակություն՝ Հենդերսոն և Նայթ 1978, էջ. 5 , 1955)[2][3][4]: Նա հայտնի էր որպես «առաջին բուժքույր» և նրան անվանել են «20-րդ դարի ամենահայտնի բուժքույրերից մեկը»[2], ինչպես նաև «20-րդ դարի կվինտէնսիացիոն բուժքույր»[5]: 1996 թվականին Journal of Advanced Nursing ամսագրում Էդվարդ Հալորանը գրել է. «Վիրջինիա Հենդերսոնի աշխատանքները կդիտվեն որպես 20-րդ դարի էքվիվալենտ և Ֆլորենս Նայթինգեյլի ժամանակակից մոդել»[4]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 30-ին՝ Կանզաս Սիթիում, իրավաբան Դանիել Հենդերսոնի և Լյուսի Մինորի ընտանիքում: Նա 8 երեխաներից հինգերորդն էր[2]: Նա մեծացել էր Վիրջինիայում, որտեղ ստացել էր իր սկզբնական կթրությունը՝ իր պապիկի հիմնած տղաների դպրոցում[5][6]:

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը սկզբնական կրթությունը ստացել է տանը՝ իր մորաքույրերի ու մորեղբայրների օգնությամբ, ապա տղաների դպրոցում[7]: 1921 թվականին Հենդերսոնը ավարտեց Վաշինգտոնի ռազմական ուսումնարանի բուժական գործի բաժինը: 1931 կամ 1932 թվականին ստացել է բակալավրի, իսկ 1934-ին՝ մագիստրոսի աստիճան, որը տրվել էր Կոլումբիայի մանկավարժական քոլեջի կողմից[2][5]:

Հանրային առողջապահության բնագավառում Հենդերսոնի կարիերան սկսվել է 1921 թվականին՝ Նյու Յորքի Հենրի Սթրիթ Սեթլմենթում: 1921-1923 թվականներին նա աշխատել է Վաշինգտոնի Visiting Nurse Association-ում: Նա Վիրջինիայում առաջին նահանգային բուժքույրական համակարգողն էր, որտեղ 1924-1929 թվականներին աշխատել է Նորֆոլկ Պրեսբիթերիան հիվանդանոցում: Նա 1934-1948 թվականներին դասավանդել է Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջում: 1953 թվականին նա դարձավ բուժքույրական Յալե դպրոցի գիտաշխատող, 1971 թվականին ստացել է պատվավոր պաշտոններ և շարունակել է մնալ այդ դիրքում մինչ 1996 թվականը[2][5]: Նա նաև շրջել է ամբողջ աշխարհով, որպեսզի իր կարիերայի շրջանակներում խրախուսի ոչ միայն բուժքույրերին, այլ նաև բուժաշխատողներին[7]:

Նա 1939 թվականին վերահրատարակեց Բերթ Հարմերի «Բուժքույրական սկզբունքներ և պրակտիկա» գիրքը (4-րդ հրատարակություն), երբ դրա հեղինակը մահացավ[8]: Նա նաև հինգերորդ (1955) և վեցերորդ (1978) հրատարակությունների համահեղինակն է[4][6]: Մինչև 1975 թվականը, հինգերորդ հրատարակությունը ավելի լայն շրջանակներում կիրառվում էր անգլերենով և իսպաներենով[9]: Նա մշակել է գլխավոր բուժքույրական տեսությունները: «Հենդերսոնի մոդելը» օգտագործվել է ամբողջ աշխարհում, որպես բուժքույրական պրակտիկայի ստանդարտիզացիա[9]:

Բուժքույրական ինդեքսը 12 տարվա ծրագիր էր, որը կառավարում էր Հենդերսոնը, այն ուսումնասիրում էր վերջին 60 տարվա բուժքույրական ուսումնասիրությունները[2][10]: Լեո Սիմոնսի կողմից գրվեց մի այլ կարևոր հրատարակություն՝ Բուժքույրական հետազոտություններ: Վերանայում և գնահատում[4][5][11]: Այդ հրատարակություններում նա արտահայտում էր, թե բուժքույրերը ինչ փոփոխություններ կարող են մտցնել պացիենտների կյանքում[2]: Նա միշտ ասում էր, որ ելնելով բուժքույրերի պարտականություններից, նրանք հավասարան են բժիշկներին[7]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը ստացել է բազմաթիվ մրցանակներ[5]: Բուժքույրերի համաշխարհային խորհուրդը 1985 նրան պարգևատրեց Քրիստիան Ռեյմանի մրցանակով, որը համարվում էր բուժքույրական ոլորտի լավագույն մրցանակներից մեկը[2][12]: Նա Մեծ Բրիտանիայի բուժքույրական քոլեջի (ՄԲԲՔ) պատվավոր անդամ էր[8]: Նա ընտրվել էր Միացյալ Նահագների բուժքույրական միության փառքի սրահի անդամ էր և 13 համալսարանների կողմից ստացել է պատվաբեր աստիճաններ[5][12]: 1985 թվականին ստացել է Վիրջինիայի պատմական ղեկավարող բուժքույրի մրցանակ[7]: Վիրջնիա Հենդերսոնի ռեպոզիտորիան օնլայն բուժքույրական ուսումնասիրությունների աղբյուր է, որը Sigma Theta Tau-ում վերածվեց համաշխարհային բուժքույրական գրադարանի և անվանվեց իր պատվին[2][5]: Հենդերսոնը 2000 թվականին դարձավ Վիրջինիայի հիսուն բուժքույր պիոներներից մեկը[7]:

Բուժքույրական գործ: Կարիքների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնի տեսությունը ընդգծում է պացիենտի ինքնակողմնորոշման առավելությունը, այդ իսկ պատճառով պացիենտը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կարող է ինքնուրույն շարունակել պրոցեդուրաները: Հենդերսոնը բնորոշել է բուժքույրի դերը, որպես փոխարինող՝ այն բաների համար, որը բուժքույրը անում է պացիենտի համար, ինչպես նաև բուժքույրը պետք է պրոցեդուրան կատարելուց առաջ ու դրա ժամանակ համագործակցի պացիենտի հետ: Բուժքույրի դերը պացիենտին օգնում է կրկին լիարժեք մարդ դառնալ: Նա կազմակերպել էր 14 տարբեր բովանդակությամբ բուժքույրական առաջադրանքներ՝ կախված անձնական կարիքներից: Բուժքույրերը ոչ միայն պատասխանատու են պացիենտի առողջության համար, այլ նաև նրան օգնում են ինքնավստահ զգալ: Դա երաշխավորում է, որ պացիենտը առողջացման շրջանում կունենա ավելի քիչ խոչընդոտներ, կապված կրկին հիվանդանալու կամ վնասվելու հետ, իսկ իքնասպասարկմանը վերադառնալուն օգնելը ավելի հեշտ է, երբ բուժքույրը մինչ պացիենտի տուն վերադառնալու նրան մոտիվացնում է[13]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մահացել է 1996 թվականին, Բրենֆորդ քաղաքում՝ 98 տարեկան հասակում[6] և թաղվել իր ընտանեկան գերեզմանոցում՝ Սուրբ Ստեֆանոյի եղեկեցում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 McBride Angela Barron (1996)։ «Remembering the first lady of nursing»։ Reflections in Nursing Leadership (Sigma Theta Tau) 
  3. Henderson Virginia (1966)։ The Nature of Nursing: A Definition and its Implications for Practice, Research, and Education։ New York: Macmillan Publishing։ էջ 15։ OCLC 602517253 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Halloran Edward J. (1996)։ «Virginia Henderson and her timeless writings»։ Journal of Advanced Nursing 23: 17–27։ doi:10.1111/j.1365-2648.1996.tb03130.x 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Virginia Avenel Henderson»։ Virginia Nursing Hall of Fame, Virginia Nursing Archives։ Special Collections and Archives, Tompkins-McCaw Library, Virginia Commonwealth University 
  6. 6,0 6,1 6,2 Thomas, Jr. Robert McG. (March 22, 1996)։ «Virginia Henderson, 98, teacher of nurses, dies»։ New York Times։ Վերցված է 2013-11-22 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Vera Matt (August 5, 2014)։ «Virginia Henderson- The First Lady Of Nursing»։ Nurseslabs։ Nurselabs.com։ Վերցված է March 3, 2016 
  8. 8,0 8,1 Basavanthappa B. T. (2007)։ «Chapter 4: Henderson's Unique Function of Nurses»։ Nursing Theories։ Jaypee Brothers։ էջեր 61–71։ ISBN 9788180619632 
  9. 9,0 9,1 Fitzpatrick Joyce J., Kazer Meredith (2011)։ Encyclopedia of Nursing Research (3rd ed.)։ Springer։ էջեր 219–20։ ISBN 9780826107503 
  10. Henderson, 1984
  11. Simmons & Henderson, 1964
  12. 12,0 12,1 «Virginia A. Henderson (1897-1996) 1996 Inductee»։ American Nurses Association website 
  13. «Virginia Henderson - Nursing Theory»։ www.nursing-theory.org։ Վերցված է 2016-04-05 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Smith James Patrick, Henderson Virginia (1989)։ Virginia Henderson: The First Ninety Years։ London: Scutari։ ISBN 9781871364286 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]