Վիրջինիա Դևիս
Վիրջինիա Դևիս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 31, 1918[1][2] |
Ծննդավայր՝ | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 15, 2009[3][2] (90 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, սցենարիստ, պարուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0205629 |
Վիրջինիա Մարգարետ Դևիս (անգլ.՝ Virginia Margaret Davis, դեկտեմբերի 31, 1918[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 15, 2009[3][2], Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, սցենարիստ և դերասանուհի, մանուկ տարիքում նկարահանվել է տարբեր ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրջինիան ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում՝ կահույք վաճառողի ընտանիքում։ Հայրը աշխատանքի բերումով հաճախ էր բացակայում տնից[4][5]։
Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրջինիան 1923 թվականին սկսել է աշխատել Ուոլթ Դիսնեյի Laugh-O-Gram Studio-ում[6]։ Նա խաղացել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որտեղ դերասանների նկարահանումները զուգորդվում էին անիմացիայի հետ։ Laugh-O-Gram-ի փակվելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պայմանագիր է կնքել Winkler Pictures-ի հետ՝ ֆիլմի հիման վրա սերիալ ստեղծելու համար, որը հայտնի է դարձել Alice Comedies-ի կողմից։ Դիսնեյը Վիրջինիայի ընտանիքին համոզել է Միսսուրիից տեղափոխվել Լոս Անջելես՝ սերիալում նկարահանվելու համար[7]։ Նրան բնակեցրել են Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդում՝ La Brea Apartments-ում։
Հիշելով Ալիսի մասին ֆիլմերի աշխատանքը՝ Դևիսն ասել է. «Դա հիանալի ժամանակ էր՝ լի զվարճանքներով, արկածներով և խաղերով։ Ես պաշտում եմ Վոլտին, ինչպես ցանկացած երեխա։ Նա արտահայտիչ բացատրում էր ինձ իմ դերը։ Իմ սիրած ֆիլմերից էր Alice's Wild West Show-ն։ Չնայած գանգուրներով գեղեցիկ դեմքին՝ իրականում ես թզուկ էի, և այս ֆիլմը թույլ տվեց ինձ կոպիտ գործել։ Ես մեծ հաճույք ստացա»։
The Greater Glory[խմբագրել | խմբագրել կոդը]
1925 թվականին Դևիսը խաղացել է Ռեզիի դերը Մեծ Փառք (The Greater Glory) ֆիլմում, որը նկարահանվել է First National Pictures-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Քուրթ Ռեհֆելդը նշել է. «Դևիսը տիրապետում է դերասանուհու յուրահատուկ տաղանդին՝ անսովոր հմտությամբ հետևելու հրահանգներին, և ունի հրեշտակի բնույթ։ Նկարահանման ժամանակ ոչ մի անգամ ես ստիպված չեմ եղել որևէ հատված երկու անգամ բացատրել։ Չնայած նրա հասուն մտածելակերպին՝ միևնույն է, նա պահպանել է իր մանկական հմայքը»։
Նկարահանման ժամանակ Դևիսը պայմանագիր է կնքել Գարի Կէրիի հետ, և նույն թվականին դերասանները միասին նկարահանվել են The Man From Red Gulch (1925) ֆիլմում։
«Կապույտ թռչուն»[խմբագրել | խմբագրել կոդը]
1929 թվականի դեկտեմբերին Դևիսը մասնակցել է Pasadena Playhouse-ի կողմից բեմադրված «Կապույտ թռչուն» ներկայացմանը։ Բացի Դևիսից, ներկայացմանը մասնակցել է 150 երեխա, որոնց թվում էր՝ Ջանեթ Հորնինգը, որն ընդամենը երկու տարեկան էր։
Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիսը մասնակցել է Դիսնեյի առաջին լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» (1937) ունկնդրմանը, ինչպես նաև փորձել է դեր խաղալ «Պինոկիոյում» (1940)։
Գործունեության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ 20 տարիների ընթացքում Դևիսն աշխատել է հոլիվուդյան ստուդիաներում՝ կատարելով մանկական դերեր, իսկ ավելի ուշ՝ որպես երկրորդ պլանի դերասանուհի։ Նա երգել, պարել և նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Երեքը զույգում» (1932), «Թռիչք դեպի Ռիո» (1933), «Երիտասարդ և գեղեցկուհի» (1934), «Արձակուրդներ» (1936), «Կենդանացած օրիորդ» (1938), «Հանգստյան օրերը Հավանայում» (1941), «Կղզիների երգը» (1942) և «Հարվիի աղջիկները» (1946)։ Մի քանի անգամ նա օգտագործել է Մերի Դեյլի կեղծանունը (անգլ.՝ Mary Daily), որի ներքո հայտնվել է, օրինակ, «Ձեռքեր ժայռերի միջով» (անգլ․՝ Hands Across the Rockies) ֆիլմում Բիլ Էլիոթի հետ։ Նա նաև որոշ ժամանակ աշխատել է Դիսնեյի Ink-and-Paint Department ստուդիայում[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին Դևիսն ամուսնացել է ռազմածովային օդաչու Ռոբերտ Մաքգիի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր։ 59-ամյա ամուսնության ընթացքում նրանք ապրել են մի քանի նահանգներում՝ Նյու Ջերսիում, Կոնեկտիկուտում, Հարավային Կալիֆոռնիայում և Այդահոյում։ 25 տարվա ընթացքում Վիրջինիան աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ, հիմնականում Իրվայնա (Կլաիֆոռնիա) և Բոյսե (Այդահո) շրջաններում[5]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի օգոստոսի 15-ին երկարատև հիվանդությունից հետո Վիրջինիան մահացել է սեփական մահով իր տանը՝ Կորոնայում (Կալիֆոռնիա)` 90 տարեկան հասակում[4][5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին ստացել է Disney Legends մրցանակը անիմացիայի համար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.cartoonbrew.com/disney/virginia-davis-1918-2009.html
- ↑ 4,0 4,1 Douglas Martin (August 21, 2009)։ «Virginia Davis McGhee, Early Disney Star, Dies at 90»։ New York Times
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Brian Sibley (21 August 2009)։ «Virginia Davis. Child star of the Alice comedies that launched Walt Disney's career»։ The Guardian
- ↑ Virginia Davis | Obituary | Film | The Guardian
- ↑ The Hand Behind the Mouse: The Ub Iwerks Story, Leslie Iwerks, Walt Disney Pictures, 1999
- ↑ Mariana Uribe (2017-08-16)։ «Every Disney Thing That Happened in 1998» (անգլերեն)։ Oh My Disney։ Վերցված է 2020-01-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Los Angeles Times, "New Members of Players' Club", April 20, 1924, p. J3
- Los Angeles Times, "Older Sisters' Art Emulated", August 23, 1925, p. 20
- Los Angeles Times, "Tiny Actress in Blue Bird", December 29, 1929, p. 20
- Los Angeles Times, "Around And About in Hollywood", March 24, 1934, p. 7
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 2009 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Ամերիկացիներ
- Երեխա դերասաններ
- Կին
- Կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Կանայք
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ