Վիրջիլ Գրիսոմ
| Վիրջիլ Գրիսոմ | |
|---|---|
| Virgil Ivan Grissom | |
| 1926-1967 | |
| Ծննդավայր | Միթչել, Ինդիանա նահանգ, ԱՄՆ |
| Մահվան վայր | Cape Canaveral Launch Complex 34, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
| Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ռազմաօդային ուժեր |
| Ծառայության տարիներ | 1959-1967 |
| Կոչում | գնդապետ |
| Մարտեր/ պատերազմներ | Կորեական պատերազմ |
| Կրթություն | ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Պերդյու համալսարան և Mitchell High School? |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Վիրջիլ Այվան (Գաս) Գրիսոմ, (անգլ.՝ Virgil Ivan "Gus" Grissom, ապրիլի 3, 1926[6][7][8], Mitchell, Լոուրենս շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 27, 1967[6][8], Cape Canaveral Launch Complex 34, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։
Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանա նահանգ) Փերդյու համալսարանը (1950 թ.), ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1955 թ.), փորձարկող օդաչուների դպրոցը (1956 թ.)։
Ամերիկյան տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի հուլիսի 21-ին ենթաուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» ծրագրով։ 1965 թվականի մարտի 23-ին Ջոն Յանգի հետ տիեզերք է թռել «Ջեմինի-3» տիեզերանավով՝ Երկրի շուրջը կատարելով երեք պտույտ (հինգ ժամ տևողությամբ)։ Թռիչքի ժամանակ ԱՄՆ-ի տիեզերագնացներն առաջին անգամ իրականացրին տիեզերանավի անցումը մի ուղեծրից մյուսը։
Զոհվել է Էդ Ուայթի և Ռոջեր Չաֆիի հետ, «Ապոլլոն» տիեզերանավի փորձարկման ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Faget M. Report of Apollo 204 Review Board — NASA, 1967.
- ↑ https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
- 1 2 3 4 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/virgil-i-grissom/
- ↑ Hall to Induct Seven Space Pioneers — Albuquerque: 1981. — P. 53. — ISSN 1526-5137; 2578-3963
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 231)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջիլ Գրիսոմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1967 մահեր
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- Տիեզերագնացներ
- Օդաչուներ
- Ամերիկացի աստղագնացներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպաներ
