Վիվիան Միդեմա
Վիվիան Միդեմա հոլ.՝ Anna Margaretha Marina Astrid Miedema | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Հոխեվեյն, Դրենթե, Նիդերլանդներ | ||
Հասակ | 175 սանտիմետր[2] | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Աննա Մարգարիտա Մարինա Աստրիդ «Վիվիան» Միդեմա (հոլ.՝ Anna Margaretha Marina Astrid Miedema[3], հուլիսի 15, 1996[1], Հոխեվեյն, Դրենթե, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, լոնդոնյան «Արսենալի» հարձակվող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ խաղացել է «Հերենվենի» հիմնական կազմում 15 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Նիդերլանդների առաջնության պատմության մեջ[4]։ 2013/14 մրցաշրջանում դարձել է ԲեՆե Լիգայի լավագույն ռմբարկու՝ խփելով 39 գնդակ[5]։ 2014 թվականի հունիսին պայմանագիր է կնքել մյունխենյան «Բավարիայի» հետ[6]։ 2014/15 մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել ակումբի հիմնական կազմում՝ մրցաշրջանն անցկացնելով առանց պարտության և 1976 թվականից ի վեր առաջին անգամ նվաճելով չեմպիոնական տիտղոսը[7]։ 2017 թվականի մայիսին պայմանագիր է կնքել լոնդոնյան «Արսենալի» հետ[8]։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ հանդես է եկել Նիդերլանդների հավաքականի կազմում Ալբանիայի դեմ խաղում[9]։ 2014 թվականին դարձել է մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող և ռմբարկու[10]։ 2015 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում խփել է 16 գնդակ[11]՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու՝ ընդգրկվելով Նիդերլանդների հավաքականի կազմում[12]։
2017 թվականի Եվրոպայի առաջնությունում խփել է չորս գնդակ, այդ թվում երկուսը եզրափակիչում Դանիայի դարպասը[13]։ Ֆրանսիայում հունիսին կայացած 2019 թվականի աշխարհի առաջնության Նիդերլանդների և Կամերունի հավաքականների միջև կայացած խաղի 41-րդ և 85-րդ րոպեներին Վիվիաննը երկու գոլ է խփել և օգնել իր թիմին հաղթելու 3:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականին խփած նրա գոլը հնարավորություն տվել թիմին հաղթելու 2:0 հաշվով և դուրս գալու կիսաեզրափակիչ։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիա
- Գերմանիայի չեմպիոն, 2014/15, 2015/16
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդներ
- Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող, 2014
- Եվրոպայի առաջնության հաղթող, 2017
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ հասակում երկրպագում էր «Ֆեյենոորդին» և ձգտում էր ընդօրինակել Ռոբին Վան Պերսիի խաղաոճը։ «Բավարիայում» հանդես գալու ժամանակ ձգտում էր նմանվել Արյեն Ռոբբենին[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ http://www.fifadata.com/document/FWWC/2015/pdf/FWWC_2015_SquadLists.pdf
- ↑ «List of Players – Netherlands»։ fifadata.com
- ↑ «Vivianne Miedema: Der nächste Superstar?»։ sportschau.de
- ↑ «Star of 2014: Vivianne Miedema»։ uefa.com
- ↑ «FC Bayern verpflichtet Vivianne Miedema und Katie Stengel»։ fcbayern-frauenfussball.de
- ↑ «Vivianne Miedema kampioen met Bayern München»։ nu.nl
- ↑ «Vivianne Miedema: Bayern Munich striker joins Arsenal Ladies»։ bbc.com
- ↑ «Vivianne Miedema profile»։ onsoranje.nl։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է 2019-07-06
- ↑ «UEFA.com Golden Player 2014: Vivianne Miedema»։ uefa.com
- ↑ 11,0 11,1 «Miedema: I play very differently to Robben»։ fifa.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին։ Վերցված է 2019-07-06
- ↑ «Women’s World Cup 2015: 10 players to watch»։ theguardian.com
- ↑ «Miedema fires Netherlands to Euro 2017 glory»։ goal.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|