Վիոլետա Ֆերրարի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Հոդմեզյովաշարհեյ, Հունգարիա |
Մահացել է | հունվարի 23, 2014[4][2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1949) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Lajos Básti? և Sándor Szabó? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0274133 |
Վիոլետա Ֆերրարի (անգլ.՝ Violetta Ferrari, ապրիլի 25, 1930[1][2][3], Հոդմեզյովաշարհեյ, Հունգարիա - հունվարի 23, 2014[4][2][3], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլետա Ֆերրարին ծնվել է 1930 թվականի ապրիլի 25-ին Հունգարիայի Խոդմեզյովաշարխեյ քաղաքում։ Նրա հայրը եղել է իտալացի զինվոր, որ գերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5]։ Վիոլետա Ֆերրարին սովորել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայում[5][6]։
Վիոլետա Ֆերրարին երեք տարի աշխատել է Բուդապեշտի Ազգային թատրոնում։ 1956 թվականին՝ այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը մտել են Հունգարիա[7], Վիոլետա Ֆերրարին ամուսնու՝ Շանդոր Սաբոյի հետ տեղափոխվել է Արևմտյան Գերմանիա[5][6]։ Այնտեղ նա սովորել է գերմաներեն և մինչև 1984 թվականը խաղացել Ֆրանկֆուրտի Kleinen Theater am Zoo թատրոնում[5]։
Վիոլետա Ֆերրարին հայտնի է «Երկու անգամ երկու երբեմն հավասար է հինգի» (1954), Conrad: The Factory-Made Boy (1983) և Stoppt die Welt — Ich möchte aussteigen (1966) ֆիլմերում կատարած իր դերերով։
1997 թվականին Վիոլետա Ֆերրարին վերադարձել է Հունգարիա, սակայն բժիշկների խորհրդով այլևս բեմում չի խաղացել խուճապային խանգարման պատճառով[6]։
Վիոլետա Ֆերրարին մահացել է Բուդապեշտում 2014 թվականի հունվարի 23, 83 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://mek.oszk.hu/02100/02139/html/sz07/214.html (հունգ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://hvg.hu/kultura/20140124_Elhunyt_Ferrari_Violetta (հունգ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Violetta Ferrari» (գերմաներեն)։ Munzinger-Archiv։ Վերցված է 2014-01-25
- ↑ 6,0 6,1 6,2 «RIP Violetta Ferrari» (անգլերեն)։ westernboothill.blogspot.com։ January 24, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-04-ին։ Վերցված է 2014-01-25
- ↑ «RIP Violetta Ferrari» (անգլերեն)։ westernsallitaliana.blogspot.com։ January 24, 2014։ Վերցված է 2014-01-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիոլետա Ֆերրարի (անգլ.) Internet Movie Database կայքում
|