Վիշեն Լակիանի
Վիշեն Լակիանի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Կուալա Լումպուր, Մալայզիա |
Քաղաքացիություն | Մալայզիա |
Կրթություն | Միչիգանի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գրող |
Vishen Lakhiani Վիքիպահեստում |
Վիշեն Լակիանի (հունվարի 14, 1976, Կուալա Լումպուր, Մալայզիա) հնդկական սփյուռքի[1] ծագումով մալայզիացի ձեռնարկատեր[2][3], գրող և մոտիվացիոն խոսնակ։ Նա Mindvalley-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է և երկու գրքերի հեղինակ՝ «Արտասովոր մտքի ծածկագիրը» և «Բուդդան և Բադասը»[4]։
Կաիրերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակիանին ծնվել և մեծացել է Կուալա Լումպուրում, սովորել է Մալայզիայի հանրային դպրոցում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և ընդունվել Միչիգանի համալսարան, որտեղ ստացել է համակարգչային ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2001 թվականին Միչիգանի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Սիլիկոնային հովիտ[5]։
Մտքի հովիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտքի հովիտը (Mindvalley) կրթական տեխնոլոգիական ընկերություն է, որի համահիմնադիրներն են Վիշեն Լակիանին և Մայքլ Ռայնինգը, այն թողարկում է այնպիսի ապրանքներ, որոնք կենտրոնացած են անձնական հոգևոր զարգացման և ցմահ ուսումնառություն վրա, ինչպիսին է Omvana մեդիտացիայի հավելվածը։ Հիմնադրվել է Նյու Յորքում 2002 թվականի դեկտեմբերին, Ռեյնինգը և Լակիանին ստիպված են եղել տեղափոխվել Կուալա Լումպուր, Մալայզիա 2004 թվականին, երբ Միացյալ Նահանգները հրաժարվեց երկարաձգել Լակիանիի աշխատանքային վիզան։ Mindvalley-ը կրթական ընկերություն է, որն առաջարկում է դասընթացներ մտքի ամբողջականացման, մեդիտացիայի, անձնական աճի, ֆիթնեսի և առողջության վերաբերյալ։
2020-ի վերջին Մտքի հովիտն ավելացրեց Լակիանիի կողմից կազմակերպված դասընթացը Silva Մեթոդով' գիտակցության և ինտուիցիայի փոփոխված վիճակների հասնելու համար։
Dealmates
[խմբագրել | խմբագրել կոդը]Dealmates-ը Մալայզիական էլեկտրոնային առևտրի կայք է, որը Լակիանին հիմնել է 2010 թվականի նոյեմբերի 1-ին Պատրիկ Գրոուի հետ ՝ որպես Catcha Group-ի և Մտքի հովիտի համատեղ ձեռնարկության մաս[6][7]։
Blinklist և A-fest
[խմբագրել | խմբագրել կոդը]Blinklist - ը սոցիալական էջանշման ծառայություն է, որը թույլ է տվել օգտվողներին կազմակերպել իրենց էջանիշները հիմնաբառերի հիման վրա, տեսնել, թե ինչպես են այլ օգտվողներ գնահատում դրանք, ինչպես նաև դիտել վերջերս ավելացված, հանրաճանաչ հանրային էջանիշները։ Blinklist-ը նաև թույլ է տվել օգտվողներին դիտել իրենց էջանիշները ՝ հիմնվելով իրենց հիմնաբառերի վրա։ Կայքը վերածվել է տեխնոլոգիական բլոգի, որը հրապարակում է պատմություններ ստարտափների և հավելվածների մասին[8]։
Լակիանին հիմնել է անձնական աճի «A-fest» փառատոնը, որը առաջին անգամ անցել է կոստա Ռիկայում 2009 թվականին։
Գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016-ի մայիսին Վիշեն Լակիանին Rodale-ում հրապարակեց ինքնօգնության գիրք ՝ «Արտասովոր մտքի ծածկագիրը»։ Իր գրքում Լակիանին պնդում է, որ կյանքի վերաբերյալ մարդու տեսակետները ձևավորվում են հանգամանքների և սովորությունների ազդեցության տակ և առաջարկում է տասը օրենք, որոնք կօգնեն ընթերցողներին ազատվել այդ մտածելակերպից։ Լույս տեսնելուց հետո գիրքը «Նյյու Յորք Թայմս»-ի բեսթսելերների ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը ՝ «կիրառման խորհուրդներ» և «տարբեր» անվանակարգերում[9][10][11]։
2020 թվականին Penguin-Random House հրատարակչությունը հրատարակել է Լակիանիի երկրորդ գիրքը ՝ «Բուդդան և Բադասը»։ Գիրքը հասել է Wall Street Journal-ի բիզնեսի համար կոշտ[12] կազմով հրատարակությունների ցուցակի 1-ին հորիզոնականին և Նյու Յորք Թայմսի գործնական ուղեցույցների ցուցակի 9-րդ հորիզոնականին[13]։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hyland, Tim (2014). «The Power of Rethinking Everything». Speaker Magazine. էջեր 14–17. Արխիվացված է օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Borzykowski, Bryan. «Meet the man who finds solace in a 25-hour commute». BBC. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ "Be slightly mad, Mindvalley’s Vishen urges entrepreneurs" Digital News Asia, Published 21 April 2014
- ↑ Kay, Michael F. «How Your Money Mindset Can Improve You (And The World)». Forbes. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «How Malaysian 'brain hacker' went from meditation student to self-help guru». South China Morning Post (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Catcha Group JV Dealmates to get Intel Funding" The Edge (Malaysia), Published 6 September 2014
- ↑ "Dealmates pivots its way into a stronger footing" Digital News Asia, Published 8 September 2012
- ↑ «What Happened to the Social Bookmarking Site Blinklist?». Lifewire (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Advice, How-To & Miscellaneous Bestsellers for the week of May 29, 2016». New York Times. 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Nonfiction Book Review: The Code of the Extraordinary Mind: 10 Unconventional Laws to Redefine Your Life and Succeed on Your Own Terms by Vishen Lakhiani». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «How Malaysian 'brain hacker' Vishen Lakhiani went from meditation student to self-help guru». South China Morning Post. 2019 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Bestselling Books Week Ended June 13». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 18. ISSN 0099-9660. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Advice, How-To & Miscellaneous Books – Best Sellers – Books – June 28, 2020 – The New York Times». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշեն Լակիանի» հոդվածին։ |
|