Վինի Թուխը և մեղրով ծառը
Վինի Թուխը և մեղրով ծառը անգլ.՝ Winnie the Pooh and the Honey Tree | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Ռեժիսոր | Վոլֆգանք Ռեյտերման |
Սցենարիստ | Քեն Անդերսոն |
Հնչյունավորում | Հովարդ Մորիս, Ստերլինգ Հոլոուեյ, Ջունիոս Մեթյուս, Բրյուս Ռեյթերման և Հել Սմիթ |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Երաժշտություն | Բադի Բեյքեր |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 25 րոպե |
Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Թվական | 1966 և փետրվարի 4, 1966 |
«Վինի Թուխը և Մեղրով ծառը» (անգլ.՝ Winnie the Pooh and the Honey Tree), 1966 թվականին նկարահանված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը հիմնված է Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Թուխ» գրքի առաջին երկու բաժինների վրա։ Ֆիլմը ստեղծել է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը։ Ֆիլմում ներառված երգերը գրել են Շերման եղբայրները, իսկ երաժշտական ներկայացումը` Բադի Բեյքրը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինի Թուխ արջուկն ապրում է հարյուր ակրանոց անտառում։ Իր մարմնամարզություններն անելուց հետո նա հուսահատորեն հայտնաբերում է, որ մեղրը վերջացել է։ Կողքից լսում է մեղուների բզզոց և որոշում է մագլցել մոտակա մեղրով ծառը, բայց երբ նրա ձեռքը հասնում է փեթակին, ճյուղը, որի վրա նա նստած էր, կոտրվում է, ինչի արդյունքում նա ընկնում է օրոճով շրջապատված թփի մեջ։ Թուխի լավագույն ընկերը՝ Քրիստոֆեր Ռոբինը նրան տալիս է մի փուչիկ և նա փորձում է անել ամեն ինչ՝ մեղուներին իր ծուղակը գցելու համար։ Նա ընկնում է ցեխի մեջ և կեղտոտ վիճակում փուչիկով բարձրանում է դեպի մեղուների փեթակը՝ փուչիկի հետևում թաքնվելով ու ներկայանալով որպես փոքրիկ ամպ։ Առանց նայելու նա հաջողացնում է վերցնել մեղուներով պատված մեղր և ուտել դա՝ չմտածելով հետևանքների մասին։ Մեղուները հայտնվում են նրա բերանում և Թուխը՝ հասկանալով դրա մասին միանգամից իր բերանից թափում է ողջ մեղրը։ Մեղուներից մեկը թագուհին է, ում Թուխը գցում է ցեխի մեջ։ Հիմա ամեն ինչ պարզ է դառնում մնացած մեղուների համար․ պարզվում է որ նա արջուկ է և փորձել է մոլորեցնել նրանց։ Թագուհին տեսնում է այս ամենը և կատաղած թռչում է վեր ու խայթում Թուխին։ Հանկարծակի հարվածը ստիպում է նրան հետ քաշվել, որի հետևանքով նրա հետևի մասը հայտնվում է փեթակի ներսում։ Թագուհին պառկած ճյուղին դիտում է այդ տեսարանը և լիաթոք ծիծաղում Թուխի անհաջողությունների վրա։ Հուզված վիճակում Թուխը խոստովանում է Քրիստոֆեր Ռոբինին, որ սրանք սխալ տեսակի մեղուներ են և արժե նրանցից հեռու մնալ։
Թուխը՝ դեռ քաղցած, որոշում է հյուր գնալ Նապաստակի տուն, քանի որ Նապաստակը միշտ հյուրասիրում է նրան։ Նապաստակը դժկամությամբ Թուխին հրավիրում է ներս, որտեղ նա հյուրասիրվում է մեղրի բանկաներով։ Երբ Թուխը ուտում է նապաստակի տան ողջ մեղրը, նա փորձում է հեռանալ, բայց գիտակցում է որ շատ մեծ է դռնով անցնելու համար։ Նապաստակը հրելով փորձում է օգնել Թուխին, բայց հասկանում է որ առանց կողմնակի օգնության նրան չի հաջողվի դա անել։ Նա հետևի դռնով դուրս է վազում օգնություն խնդրելու Քրիստոֆեր Ռոբինից։ Բուն հայտնվում է մոտակայքում և փորձում է խորհուրդ տալ Թուխին, բայց այդ պահին հայտնվում է Գոֆերը, որը պնդում է, որ ուժանակ պայթեցնելով կարող է ազատել Թուխին։
Չնայած Քրիստոֆեր Ռոբինը և Նապաստակը մեծ ուժ են գործադրում Թուխին հրելու համար, բայց Թուխը տեղից չի շարժվում։ Նա մտահոգված է այն առումով, որ երկար ժամանակ կարող է մնալ այդ վիճակում, իսկ Նապաստակը զարդարում է Թուխի հետևի մասը։ Կենգոնը և Ռուն այցելում են Թուխին տալով նրան դիերվիլլա ցախակեռասային բույսը, որից նա փռշտում է և Նապաստակի ողջ չարչարանքը ջուրն է ընկնում։ Նապաստակը ստիպված իր դռան կողքին դնում է «Չկերակրե՛լ արջուկին» ցուցատախտակն, այն բանից հետո, երբ Թուխը Գուֆերից մեղր է ուզում։
Նապաստակը հաջորդ առավոտ թեքվում է դեպի Թուխը և զգում, որ նա մի փոքր կարողանում է շարժվել։ Հուզված վիճակում շտապում է օգնության կանչել Քրիստոֆեր Ռոբինին և անտառի ողջ բնակչությանը։ Բոլորը, բացի նապաստակից ձգում են դրսից, մինչ նապաստակը հրում է ներսից։ Եվ վերջապես նապաստակին հաջողվում է այնպես հրել, որ Թուխը մեծ ուժգնությամբ այնպես է դուրս հրվում Նապաստակի տնից, որ ընկնում է մեկ այլ մեղրով ծառի բունը, իսկ մնացածը ընկնում են գետնին՝ կողքից դիտելով այդ ամենը։ Բոլորը վազում են նրա հետևից և գտնում են նրան խոցված ծառին՝ գլուխը առաջ բերած։ Քրիստոֆեր Ռոբինը բղավելով ասում է, որպեսզի Թուխը չանհանգստանա, բայց Թուխն ուրախ-ուրախ մեղր է ուտում և բոլորին ասում, որպեսզի զբաղվեն իրենց գործերով։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթերլինգ Հոլովեյ- Վինի Թուխ
- Ջունիուս Մեթյուս- Նապաստակ
- Բրյուս Ռեյթերման- Քրիստոֆեր Ռոբին
- Հոլ Սմիթ- Բու
- Հովարդ Մորրիս- Գոֆեր
- Քլինթ Հովարդ- Ռու
- Բարբարա Լադդի- Կենգա
- Ռալֆ Ռայթ- Էյորե
- Դալլաս Մաքքենոն- Մեղուներ
- Ջիմմի Մակդոնալդ- Մեղուներ
- Ջիննի Թայլեր- Մեղուներ
- Սեբաստիան Կաբոտ- Պատմող
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վինի Թուխ
- Վեր, վար ու դիպչիր գետնին
- Երգ ուռած փորիկի մասին
- Փոքրիկ սև անձրևային ամպիկ
- Մտածիր հարցի շուրջ
Բոլոր երգերը գրել են Ռոբերտ և Ռիչարդ Շերմանները, որոնք գրել են Վինի Թուխին նվիրված երաժշտության մեծամասնությունը՝ հետևաբար համագործակցելով 1977 թվականին նկարահանված «Վինի Թուխի բազմաթիվ արկածները» երաժշտական ֆիլմում, որը Վինի Թուխի վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերի (ներառյալ Մեղվածառը) խառնուրդն է։
Ի սկզբանե «Մտածիր հարցի շուրջ» երգը Թուխի մասին էր, ով փորձում էր ամեն կերպ նորից նիհարել։ Երգի բառերը կարող ենք լսել Walt Disney Records-ի սաունդթրեքային ձայնասկավառակում։
Կարդացեք Թուխի պատմությունները և հայտնեք ձեր կարծիքը։ Մենք փորձել ենք, բայց կարծես թե ներշնչանքի պակաս էինք զգում։ Այդ ժամանակ նախագծող՝ Թոնի Ուոլթոնն աշխատում էր Մերի Փոփինս ֆիլմի համար։ Նա անգլիացի էր և մեր տարիքին էր, այդ իսկ պատճառով խնդրեցինք նրան տալ ներշնչանքի աղբյուր Թուխի կերպարը ստեղծելու համար։ Նրա աչքերը լցվեցին․
- Վինի Թու՞խ,- ասաց նա և շարունակեց,-Ես սիրում եմ Վինի Թուխին, իհարկե ես կօգնեմ ձեզ։ Երեք ժամ անց նա դեռ ոգևորված խոսում էր Թուխի մասին՝ մեզ անսպառ ոգեշնչելով։ Նա պատմեց, որ կլորադեմ փոքրիկ տղա էր և շատ կաշկանդված էր զգում, բայց իր ընկեր՝ Վինի Թուխը թմբլիկ էր ու փոքրահասակ, բայց հպարտանում էր իր առանձնահատկություններով։ Թուխը հավանաբար միակ կերպարն էր աշխարհում, ով մարզվում էր քաշ հավաքելու համար։ Թուխը հիանալի, սիրալիր ընկեր էր, ով երբեք քեզ հուսախաբ չէր անի և դժվար պահին չէր լքի։ Շուտով մենք նույնպես սկսեցին պաշտել Թուխի կերպարը։ Մեր երգերը Վինի Թուխի մասին արտահայտում էին մեր անսպառ սերը նրա նկատմամբ, իհարկե Միլնի և Թոնի Ուոլթոնի շնորհիվ[1]։ - ասել է Ուոլթ Դիսնեյը
|
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթ Դիսնեյն առաջին անգամ լսել է Վինի Թուխի գրքերի մասին իր դուստրից՝ Դիանայից։
- Հայրիկը միշտ լսում էր, թե ինչպես եմ ես ծիծաղում և ներս էր մտնում տեսնելու, թե ինչի վրա էի այդքան լիաթոք ծիծաղում,- ասաց Դիանան։
Նա ավելի ուշ վերհիշել է, որ այդ այն մեղմ, արտասովոր հումորն է ստիպել նրան ծիծաղել, որը արծարծված է Թուխի մասին պատմող Միլնսի կողմից գրված պատմություններում։
- Ես չէի հոգնում նորից ու նորից կարդալուց, տարիներ անց կարդում էի երեխաներիս համար, իսկ հիմա կարդում եմ թոռներիս համար[2] -ասել է Դիանան։
Դիսնեյը ցանկացավ ստանալ ֆիլմ նկարահանելու համար իրավունքներ հիմնված Միլնսի գրքերի վրա և առաջին անգամ համագործակցեց «Կարտիս Բրաուն» գրական գործակալության հետ։ 1961 թվականի հունիսին Դիսնեյը ստացավ ֆիլմի իրավունքները։ 1964 թվականին մոտ, Դիսնեյը հայտնեց իր մուլտիպլիկատորներին, որ ծրագրում է ստեղծել լիամետրաժ անիմացիոն ֆիլմ հիմնված Միլնսի գրքերի վրա։ Հանդիպում նշանակվեց անձնակազմի անդամների հետ՝ քննարկելու առաջարկվող ֆիլմը և հանդիպման ժամանակ Դիսնեյը վճռեց գեղարվեստական ֆիլմ ստեղծելու փոխարեն արտադրել կարճամետրաժ ֆիլմ իրական կյանքից վերցված հերոսներով[3]։
Ֆիլմը հեռուստացույցով առաջին անգամ ցուցադրվել է 1970 թվականի մարտի 10-ին NBC հեռուստաալիքով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sherman, Robert B., Walt's Time: from before to beyond, 1998, p 68.
- ↑ Fanning, Jim (2016 թ․ փետրվարի 4). «Winnie the Pooh and the Honey Tree: Did You Know?». D23. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Winnie the Pooh and the Hoeny Tree: Behind The Very First Winnie the Pooh Film». Oh My Disney. 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Fanning, Jim (2010 թ․ փետրվարի 4). «All Facts, No Fluff and Stuff». D23. D23.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1966 կինոկատակերգություններ
- 1966 մուլտֆիլմեր
- Walt Disney ստուդիայի կարճամետրաժ մուլտֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Մուլտֆիլմեր երեխաների մասին
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր Վինի Թուխի մասին
- Ֆիլմեր արջերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում