Վիկտոր Սանեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Սանեև
Viktor Saneyev 1968.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Виктор Санеев
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Georgia.svg Վրաստան և Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 3, 1945(1945-10-03)[1][2][3]
Ծննդավայր՝Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 3, 2022(2022-01-03)[4] (76 տարեկան)
Մահվան վայր՝Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]
Մարզիչ(ներ)՝Հակոբ Քերսելյան
188 սմ
Քաշ՝78 կգ

Վիկտոր Դանիլովիչ Սանեև (ռուս.՝ Виктор Данилович Санеев, հոկտեմբերի 3, 1945(1945-10-03)[1][2][3], Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2022(2022-01-03)[4], Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]), խորհրդային թեթև ատլետ, միակ մարզիկը, որ երեք անգամ դարձել է եռացատկի օլիմպիական չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1968)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1980), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1969), Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1976)[5]:

Հանդես է եկել «Դինամո» մարզական միության կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սանեևը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 3-ին Աբխազական ԻԽՍՀ Սուխում քաղաքում։ Թեթև ատլետիկայով զբաղվել սկսել է 1956 թվականին Գանթիադիում (Աբխազական ԻԽՍՀ, Վրացական ԽՍՀ)՝ հանդես գալով որպես բարձրացատկորդ, սակայն 1963 սկսել է զբաղվել եռացատկով։ Ապրել է Սուխումում, որտեղ մարզվել է Հակոբ Քերսելյանի գլխավորությամբ[6]։

Երեք անգամ արժանացել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների (1968, 1972, 1976)՝ առաջին տեղը գրավելով եռացատկում։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (1969, 1974)։ Վեց անգամ հաղթել է Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում (1970-72, 1975-77)։ Ութ անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (1968-1971, 1973-75, 1978)։ Երեք անգամ սահմանել է եռացատկի համաշխարհային ռեկորդ (17,23 մ, 17,39 մ, 17,44 մ)։

Մինչ 1968 թվականին Մեխիկոյում անցկացված Օլիմպիական խաղերին մասնակցելը Վիկտոր Սանեևը ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես էր եկել շուրջ մեկ տարի[7]։

Որոկավորման փուլում իտալացի թեթև ատլետ Ջուզեպե Ջենտիլեն սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ 17 մ 10 սմ։ Առաջին փուլում նա բարելավել է այդ ցուցանիշը՝ ցատկելով 17 մ 22 սմ։ Երրորդ փուլում Վիկտոր Սանեևը մեկ սանտիմետրով գերազանցում է այդ ցուցանիշը։ Հինգերորդ փուլում համաշխարհային ռեկորդը թարմացվում է բրազիլացի մարզիկ Նելսոն Պրուդենսիոյի կողմից, ով ցատկում է 17 մ 27 սմ։ Սակայն այդ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթանակ է տանում Վիկտոր Սանեևը, ով ցատկում է 17 մ 39 սմ՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ ու արժանանալով ոսկե մեդալի[8]։ Դա եզակի դեպք է թեթև ատլետիկայի պատմության մեջ, երբ մեկ եզրափակչի ժամանակ համաշխարհային ռեկորդը թարմացվել է չորս անգամ, որոնցից երկուսը՝ նույն մարզիկի կողմից։

Թեթև ատլետի կարիերան ավարտելուց հետո Վիկտոր Սանեևն աշխատել է Թբիլիսիի «Դինամո» մարզական միությունում։ ԽՍՀՄ անկումից հետո մեկնել է Ավստրալիա՝ աշխատելու որպես մարզիչ։ Այնտեղ էլ բնակություն է հաստատել[9]։

Վիկտոր Սանեևը մահացել է 2022 թվականի հունվարի 3-ին Սիդնեյում։

Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռացատկ 17 մ 23 սմ -17 հոկտեմբերի, 1968 թվական, Մեխիկո, Մեքսիկա
  • Եռացատկ 17 մ 39 սմ - 17 հոկտեմբերի, 1968 թվական, Մեխիկո, Մեքսիկա
  • Եռացատկ 17 մ 44 սմ - 17 հոկտեմբերի, 1972 թվական, Սուխում, ԽՍՀՄ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Санеев Виктор Данилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 World Athletics — 1912.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.lavanguardia.com/deportes/otros-deportes/20220103/7966049/muere-saltador-georgiano-viktor-saneyev-tres-veces-campeon-olimpico.html
  5. Санеев Виктор Данилович — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Виктор Санеев на сайте peoples.ru
  7. История Олимпиады в Мехико 1968 год
  8. Վիկտոր Սանեև Archived 2009-01-21 at the Wayback Machine. - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  9. «Трёхкратным будешь» Новая Газета Игорь Фейн 24-07-2006
  10. «12th IAAF World Championships In Athletics: IAAF Statistics Handbook. Berlin 2009.» (pdf)։ Monte Carlo: IAAF Media & Public Relations Department։ 2009։ էջեր Pages 546, 556։ Արխիվացված օրիգինալից June 29, 2011-ին։ Վերցված է August 5, 2009