Հակոբ Քերսելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Քերսելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝1918
Ծննդավայր՝Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝դեկտեմբերի 12, 2004(2004-12-12)
Մահվան վայր՝Սուխում, Վրաստան

Հակոբ Սամվելի Քերսելյան (1918, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 2004(2004-12-12), Սուխում, Վրաստան), թեթև ատլետիկայի խորհրդահայ մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1968)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Քերսելյանը ծնվել է 1918 թվականին Սուխումում։ 1930-ական թվականներին մարզվել է Նեստոր Ալեքսեևիչի Գերիայի ղեկավարությամբ։ Կատարել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը[1]։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական կրկնակի շքանշանակիր ինստիտուտը։ 1947-1949 թվականներին Երևանում եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահուկային սպորտի և ալպինիզմի ամբիոնի վարիչ[2][3]։ 1949 թվականին վերադարձել է Սուխում, որտեղ ավելի քան 30 տարի աշխատել է Սուխումի մանկական սպորտային դպրոցում՝ «Դինամո» մարզական միության համակարգում։

Նրա սաների շարքում առավել բարձր արդյունքների է հասել Վիկտոր Սանեևը՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն (1968, 1972, 1976), 1980 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն(1969, 1974)[4][5][6]։

Հակոբ Քերսելյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին Սուխումում[7]։

Ամեն տարի անցկացվում է Հակոբ Քերսելյանի հիշատակին նվիրված թեթև ատլետիկայի մրցաշար[8]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Керселян Акоп Самвелович
  2. Креер В. А. Ищу единомышленников. — М.: Физкультура и спорт, 1972.
  3. «Факультет спортивной педагогики и менеджмента». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  4. Санеев В. Д. Четвертая вершина. — М.: Физкультура и спорт, 1984.
  5. «Ас последней попытки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  6. «Трижды три» Виктора САНЕЕВА
  7. В Сухуми на 86-м году жизни скончался мастер спорта, заслуженный тренер СССР Акоп Керселян
  8. Начался Республиканский турнир по легкой атлетике, посвященный памяти ЗТ СССР А. С. Керселяна(չաշխատող հղում)