Վիկտոր Նեկիպելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Նեկիպելով
Виктор Александрович Некипелов
Ծնվել էսեպտեմբերի 29, 1928(1928-09-29)[1]
ԾննդավայրՀարբին, Չինաստանի Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 1, 1989(1989-07-01)[1] (60 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծ, իրավապաշտպան, հրապարակախոս և դեղագործ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Վիկտոր Նեկիպելով (ռուս.՝ Виктор Александрович Некипелов, սեպտեմբերի 29, 1928(1928-09-29)[1], Հարբին, Չինաստանի Հանրապետություն - հուլիսի 1, 1989(1989-07-01)[1], Փարիզ), ռուս բանաստեղծ, հրապարակախոս, իրավապաշտպան, մասնագիտությամբ՝ բժիշկ-դեղագործ։

Ծնվել է չինական Խարբին քաղաքում։ 1937 թվականին ծնողների հետ տեղափոխվել է ԽՍՀՄ։ 1939 թվականին նրա մայրը ձերբակալվել է և մահացել բանտում։ 1950 թվականին Նեկիպելովը գերազանցությամբ ավարտել է Օմսկի ռազմա-բժշկական ուսումնարանը։ 1960 թվականին, նույնպես գերազանցությամբ, ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտի ռազմա-դեղագործական ֆակուլտետը։ 1969 թվականին հեռակա ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։

1960-ականներին ապրել է Ուկրաինայում (Ուժգորոդում և Ումանում), աշխատել է դեղագործ և դեղատան վարիչ։ 1966 թվականին Ուժգորոդում լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Մարսի և Վեներայի միջև» ժողովածուն, հետագայում նա տպագրվել է «սամիզդատով»։ 1970 թվականից ապրել է Մոսկվայի, ապա՝ Վլադիմիրի մարզերում։

1974 թվականին Վլադիմիրի մարզային դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ հակախորհրդային նյութեր տարածելու համար։ Քննության ժամանակ նրան ուղարկել են դատահոգեբանական փորձաքննության։ Սկզբում ախտորոշել են շիզոֆրենիա, ապա նրան ուղարկել են Սերբսկու ինստիտուտ, որտեղ երեք ամիս մնալուց հետո (1974 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը) համարվել է հոգեպես առողջ։ Այդ ինստիտուտում իր գտնվելու մասին նա պատմում է «Հիմարների ինստիտուտը» գրքում։

1977 թվականից Նեկիպելովը եղել է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ, ԽՍՀՄ-ում Հաշմանդամների իրավունքների պաշտպանության խմբի ստեղծման մասնակից։

Կրկին ձերբակալվել է 1979 թվականին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի։ 1987 թվականի մարտի 20-ին նրան ներում է շնորհվել։ Արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ շուտով մահացել է[2]։

Վիկտոր Նեկիպելովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալաբուշևո; Բալլադ առաջին խուզարկության մասին; Մայերլինգ; Յան Պալախի հիշատակին; Արեստան; «Ռուսական պոեզիայի ուղին ընդմիշտ...»; Ավազաբլուրները; Օրորոցային; Առաջին բանտախուցը։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 186-205։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 184-185։